ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոստիկանը պատմել է, թե ինչպես է բացահայտել պայուսակի գողությունը

ԻՐԱՎՈՒՆՔ

Մարտի 12-ին Նոր Գեղի համայնքի գերեզմանոցի մոտ կատարված գողությունը բացահայտվել է: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության պաշտոնական կայքէջից:  Ոստիկանը  մանրամասներ է պատմում, թե ինչպես է բացահայտել գողությունը: 

Նրա խոսքով՝ Արգել գյուղի սկզբնամասում նկատել է գողության մեջ կասկածվող, որը դուրս  է եկել Բանավան թաղամասից եւ շարժվել Արգել գյուղի տարածք: Դրանից կարճ ժամանակ անց հաղորդում են ստացել, որ  Բանավանի գերեզմանատան մոտ կայանված մեքենաներից գողացել են պայուսակներ, որոնց մեջ եղել  է գումար, ոսկյա զարդեր եւ բջջային հեռախոս:

Ոստիկանները  հաղորդումից հետո դարանակալել են  կասկածյալի տան մոտակայքում  եւ նրան բերման ենթարկել: Ոստիկանության բաժնում Արտակ Մնացականյանը խոստովանել է, որ գողությունն ինքն է կատարել: Կատարվում է քննություն: Նա նախկինում դատապարտվել է ազատազրկման կրկին գողության մեղադրանքով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular