Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 28 սեպտեմբեր )

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Ճմարտությունն իմանալու համաշխարհային օր, Կատաղություն հիվանդության դեմ պայքարի համաշխարհային օր, Չեխիա՝ Չեխական պետականության օր, Ռուսաստան և Ղազախստան՝ Ատոմային արդյունաբերության աշխատողի օր, Թայվան՝ Ուսուցչի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

616 –ծնվել է աղվանների թագավոր Ջիվանշիրը:

1874– Վաղարշապատում բացվել է Գևորգյան Հոգևոր Ճեմարանը:

1928– ծնվել է ռուս պետական և կուսակցական գործիչ, հայ ժողովրդի մեծ բարեկամ, Հայաստանի ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը:

1947 –վախճանվել է գրականագետ, արվեստաբան, մատենագետ, պրոֆեսոր Գարեգին Լևոնյանը՝ գուսան Ջիվանու որդին:

2006- Երևան է ժամանել ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը ճանաչված երգահան Միշել Լեգրանի ընկերակցությամբ: 

2008-Ազգային ժողովի նախագահ է ընտրվել Հովիկ Աբրահամյանը:

2012- ձերբակալվել է Հայաստանի Սոցապ ծառայության  պետ Վազգեն Խաչիկյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով։

2017-Սոցապ ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը «պատժի լրիվ կրումով» ազատ է արձակվել բանտից:

2020-Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և պահեստազորայինների զորակոչ: Ադրբեջանում հայտարարվել է ռազմական դրություն: Ղարաբաղյան ճակատի հյուսիսային հատվածում ադրբեջանական բանակին հաջողվել է Թալիշի մոտ գրավել մի քանի բարձրունքներ, հարավային հատվածում մասսիվ հարձակում է սկսվել Արաքս գետի հունի հատվածում:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

մ.թ.ա. 551– ծնվել է չինացի փիլիսոփա, աշխարհի մեծագույն փիլիսոփաներից մեկը հանդիսացող Կոնֆուցիոսը:

մ.թ.ա. 480 – Էգեյան ծովում տեղի է ունեցել Սալամինի ծովամարտը հույների և պարսիկների միջև:

մ.թ.ա. 48 –հռոմեցի  Պոմպեոս զորավարը սպանվել է Եգիպտոսում:

935 —սպանվել է չեխ կոմս, և կաթոլիկների և ուղղափառների կողմից սուրբ ընդունվող Սուրբ Վացլավը:

1066 —նորմանները հերցոգ Վիլհելմի ղեկավարությամբ ափհանվել են անգլիայում:

1618 —Բրյուսելում բացվել է աշխարհում առաջին գրավատունը՝ լոմբարդը:

1760 —Յոթամյա պատերազմի ընթացքում ռուսները և ավստրացիները գրավել են Բեռլինը:

1773- Ռուսաստանի Յաիցկի քաղաքից Յաիկ գետի հոսքով ներքև 85 կիլոմետր հեռավորությամբ գտնվող Բուդարինյան ֆորպոստից սկսվել է 1773-1775 թվականների Գյուղացիական ապստամբությունը Եմելյան Պուգաչովի ղեկավարությամբ:

1793 —Կանադայում հայտարարվել է, որ այդ օրվանից հետո ծնված ստրուկների երեխանները 25 տարեկան դառնալուց հետո կլինեն ազատ քաղաքացիներ:

1803 –ծնվել է  ֆրանսիացի  հնէապատմաբան, գրող Պրոսպեր Մերիմենը:

1841 – ծնվել է ֆրանսացի լրագրող, ֆիզիկոս Ժորժ Կլեմանսոնը:

1895– վախճանվել է ֆրանսիացի միկրոբիոլոգ և քիմիկոս, Ֆրանսիական ակադեմիայի անդամ Լուի Պաստյորը:

1914 – վախճանվել է սերբ կոմպոզիտոր, բանահավաք, դիրիժոր, մանկավարժ Ստևան Մոկրանյացը:

1924 –ծնվել է  իտալաֆրանսիացի դերասան, ռեժիսյոր Մարչելլո Մաստրոյանին:

1934– ծնվել է ֆրանսիացի հանրահայտ դերասանուհի Բրիժիտ Բարդոն:

1939– ԽՍՀՄ-ի և Գերմանիայի միջև խաղաղության և սահմանների մասին պայմանագիր է կնքվել:

1944 —Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել է Բելգրադյան հարձակողական օպերացիան, որի արդյունքում ամբողջականորեն ջախջախվել է գերմանական բանակների «Սերբիա»  միավորումը և ազատագրվել է Հարավսլավիան:

1950 – Ինդոնեզիան անդամակցել է ՄԱԿ-ին:

1953 –վախճանվել է ամերիկացի  աստղագետ Էդվին Հաբլը:

1953 —Նիկիտա Խրուշչովը դարձել է ԽՄԿԿ առաջին քարտուղար:

1960 – Մալին և Սենեգալը անդամակցել են ՄԱԿ-ին:

1961 —Սիրիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջում, որի արդյունքում հայտարարվել է, որ Սիրիան դուրս է գալիս Միացյալ Արաբական Հանրապետության կազմից և հատարարում է իրեն առանձին Սիրիայի Արաբական Հանրապետություն:

1987 – ծնվել է ամերիկացի երգչուհի-երգահան և դերասանուհի Հիլարի Դաֆֆը:

1970 - Կահիրեում սրտի կաթվածից վախճանվել  է Եգիպտոսի նախագահ Գամալ Աբդել Նասերը:

1994 – Բալթիկ ծովում խորտակվել է էստոնական «Էստոնիա» նավը, ինչի հետևանքով զոհվել է 852 մարդ:

2001 —բրազիլացի օդաչու 46-ամյա Ժերարդ Մոսը վայրէջք կատարելով Ռիո-դե Ժանեյրոյում ավարտել է աշխարհում առաջին շուրջերկրյա թռիչքը մոտորային  «Ximango» պլաներով: Թռիչքը տևել է 100 օր:

2003– Իտալիայում տեղի է ունեցել խոշոր էներգովթար, ինչի արդյունքում հոսանքազրկվել են  մոտ 57 միլիոն մարդ:

2010 —Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը պաշտոնազրկել է Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովին:

2019-վախճանվել է ռուս խորհրդային հանրահայտ ռեժիսոր Մարկ Զախարովը:

Կ. Խաչիկյան

Փաշինյանը կրկին հոգեցնցումների մեջ է. կասկածի տակ է իր մեջքը պահողների հավատարմությունը Սարգիս Ստեփանյանը՝ World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնության հաղթող Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցների» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից Գնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչելՄայիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը ԱՄՆ-ն փորձում է կանխել Նեթանյահուի նկատմամբ ՄՔԴ-ի ձերբակալման օրդերի հրապարակումը Գյումրիում հանուն հայրենիքի իրազեկման երթ է անցկացվել (տեսանյութ) ՃՏՊ Կեչուտի ջրամբարի մոտ. կան վիրավորներՆոր աղետ՝ Թուրքիայում (լուսանկարներ) Ոստիկանության երեկվա գործողությունը լավագույնս ցույց է տալիս իշխանության վերաբերմունքը ԶԼՄ նկատմամբ. Տիգրան Աբրահամյան Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ Տխուր վիճակագրություն. մահվան պատճառներն ամբողջ աշխարհում«Դավայ հլը». լարված վիճակ՝ Վայք-Եղեգնաձոր ճանապարհին (տեսանյութ)«Եթե չկանգնեցնենք միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզը»․ Վ․ ԳեղամյանՌուսական բանակը նորացվում է շատ ավելի արագ, քան Արևմուտքն էր սպասում Ինչ են քննարկել Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը (տեսանյութ) Հիմա ավելի մոտիվացված եմ Օլիմպիական խաղերի համար. Արթուր Դավթյան Վանաձորում 54-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա հետիոտնիՌԴ ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել Ակնայում ականի վրա պայթյունից վիրավոր կաԱրմավիրում տեղի կունենա հայկական հասարակական կազմակերպության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում Երեւան-Գյումրի ճանապարհին արտակարգ էՀայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ Խաչանովը Մասթերսի երրորդ շրջան է դուրս եկել Սյունիքում փրկարարները ավտոբուսի տակից դուրս են բերել երեք դիՊուտինը հավասարակշռություն է փնտրում Անդրկովկասում Չինաստանի հարավում ավելի քան հինգ սանտիմետր տրամագծով կարկուտ է տեղացել (տեսանյութ) Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին ՌԴ-ն խստացնում է միգրացիոն վերահսկողությունը. փոփոխությունները կվերաբերեն նաև ՀՀ քաղաքացիներին Ահազանգ. քաղաքացին Գութանասարում կոտրել է ոտքը, չի կարողանում իջնել Այսօր Երևանում մի շարք փողոցներ փակ կլինեն ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Վաղը Երևանում և մարզերում լույս չի լինելուՆԱՏՕ-ն ցանկանում է հեռացնել ռուս զինվորականներին Գյումրիից. սկսվել են սադրանքների ալիքներ1993թ. երգչուհի Շերը այցելել է Հայաստան իր հետ բերելով 2.5 միլիոն դոլլարի օգնություն. պատմության այս օրը (28 ապրիլ)Վթար՝ Հրազդանի կիրճումԴա Վինչիի «Ջոկոնդային» նախատեսվում է Լուվրում առանձին սենյակ տրամադրել Դոլարը թանկացավ․ ռուբլին՝ էժանացավՄիլանի դարպասապահ Մենյանը վնասվածք է ստացել նախավարժանքի ժամանակ Թուրքիայում ոստիկանը կրակ է բացել իր գործընկերների վրա. կան զոհերԱպրիլյան ռեկորդային շոգ կգրանցվիԻնդոնեզիայում երկրաշարժ է տեղի ունեցել Մահացել է Պարույր Սևակի որդին՝ Արմեն Ղազարյանը Ուկրաինական «Ստրելա-10» ՀՕՊ համակարգի մարտական հնարավորություններն աճել են 100%-ով 59-ամյա Ֆրունզիկ Զ․-ն հիվանդանոցում մահացավՏեղեկացեք․ 36 ժամ ջուր չի լինելու ՌԴ Պետդումայում առաջարկել են Ռուսաստանից միգրանտների արտաքսման նոր ռեժիմ սահմանելՏաջիկստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել ՌուսաստանՍյունիքում իրանական ավտոբուսի վթարից զոհերի թիվը հասել է 5-ի ԵՄ-ն քննադատել է ՌԴ-ն՝ եվրոպական ընկերությունների դուստր ձեռնարկությունները «Գազպրոմի» վերահսկողությանը փոխանցելու համար
Ամենադիտված