ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գեներալ Մանվել Գրիգորյանի ունեցվածքը. նա GAZ ավտոմեքենաների սիրահար է. «168 ժամ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«168 ժամ» թերթը գրում է. «ՀՀԿ ռեյտինգային թեկնածու, ԵԿՄ նախագահ, գեներալ պատգամավոր Մանվել Գրիգորյանն անցած տարում միլիոնավոր եկամուտներ է ստացել։ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած իր գույքի և եկամուտների հայտարարագրում Գրիգորյանը նշել է, որ ԱԺ-ից ստացել է մոտ 6.8 մլն դրամ աշխատավարձ, գրեթե 2.2 մլն դրամ կենսաթոշակ ՊՆ-ից, 51 մլն դրամ շահաբաժին «Արա եւ Այծեմնիկ» ՓԲԸ-ից եւ 57.3 մլն դրամ շահաբաժին «Կուառլինի» ՍՊԸ-ից։

Չնայած նշված շահաբաժիններին՝ Մ.Գրիգորյանը չի հայտարարագրել որեւէ ներդրում կամ արժեթուղթ։ Նա նաեւ չի հայտարարագրել 8 մլն դրամը գերազանցող արժեքով որեւէ իր։

Մ.Գրիգորյանի դրամական միջոցներն այս տարվա մարտի 1-ի դրությամբ կազմել են մոտ 348.4 մլն դրամ, 45 հազար ԱՄՆ դոլար և նույնքան էլ եվրո։

Գեներալն Էջմիածին քաղաքում և Արմավիրի մարզի Արշալույս գյուղում ունի բնակելի տներ՝ համապատասխանաբար՝ 995.6 քմ և 427.3 քմ մակերեսով։ Արշալույսում նա ունի նաև 3.58 հա տնամերձ հողատարածք, 7.35 հա գյուղնշանակության հող և 17.1 հա արտադրական հողատարածք։

Գեներալը GAZ մակնիշի ավտոմեքենաների սիրահար է։ Նրա հայտարարագրում նշված 8 ավտոմեքենաներից միայն մեկն է «PEUGEOT 405», մնացածը GAZ-ի տարբեր տեսակներ են՝ 2 GAZ CHAYKA, և այլն»:

 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular