Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 26 սեպտեմբեր )

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Հակաբեղմնավորման համաշխարհային օր, Եվրամիություն՝ Լեզուների օր, Էկվադոր՝ Ազգային դրոշի օր, Նոր Զելանդիա՝ Հեղափոխության օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1724-Երևանի խանը համաձայնվել է բանակցություններ վարել թուրքերի հետ և մոտ երեք ամիս պաշարված Երևանը անձնատուր է եղել: Թուրքերը միայն մեծ զոհերի գնով են կարողացել գրավել Երևանը՝ կորցնելով ավելի քան 20 հազար զինվոր:

1869– ծնվել է աշխարհահռչակ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ, ժամանակակից հայկական դասական երաժշտության հիմնադիր, հայ երգարվեստի մեծագույն երախտավոր Կոմիտասը։

1890– ծնվել է հայ աղբյուրագետ, հնագետ, բանասեր, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լեոն Մելիքսեթ-Բեկը:

1895– Տրապիզոնում Աբդուլ Համիդ Բ սուլթանի կողմից կազմակերպվել և իրականացվել են  հայ բնակչության ջարդեր:

1952 – ծնվել է նկարիչ Արամ Իսաբեկյանը:

1954 –վախճանվել է 1945 թվականից Ամենայն Հայոց 129-րդ Կաթողիկոս Գևորգ Զ Նորնախիջևանցին (Գևորգ Զ Չորեքչյան):

1959– Երևանում կայացել է «01-99» ֆիլմի պրեմիերան. գլխավոր դերերում` Մհեր Մկրտչյան, Մուրադ Կոստանյան, Արման Կոթիկյան և այն:

1967 – ծնվել է բժիշկ, գիտնական Պարունակ Զելվեյանը:

2000-կնքվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունների հռչակագիրը

2001-Քրիստոնեության ընդունման 1700-ամյակի տոնակատարություններին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդը:

2002- 50 հազար բաժանորդային ունակություն ունեցող «Արմենթել»-ը սկսել է ևս 50 հազար բջջային աբոնենտի սպասարկում:

2006- հանդիսավոր պայմաններում ռուսաստանյան «Ինտերէներգո» ընկերությանն է հանձնվել «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության բաժնետոմսերը:

2013- վախճանվել է Հայաստանի ժողովրդական արտիստ, անվանի դերասան Սոս Սարգսյանը:

2019-կառավարության որոշմամբ երկիրը որպես նվիրատվություն ընդունել է Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը, որը պատկանում էր Մաքսայինի նախկին պետ Արմեն Ավետիսյանին։

2020-Հայաստանի և Ադրբեջանի ԱՄՆ-ի դեսպանությունները հորդորել են ամերիկացիներին խուսափել հայ-ադրբեջանական սահման այցելելուց, որը նշան է մոտալուտ պատերազմի:

2021-տեղի է ունեցել «Հայաստան» դաշինքի կազմակերպած երթ-մոմավառությունը դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1141 —ծնվել է պարսիկ բանաստեղծ, գրող, փիլիսոփա, մտածող Նիզամի Գյանջեվին:

1181 —ծնվել է իտալացի քարոզիչ, ֆրանցիսկյան օրդենի հիմնադիր ֆրանցիսկ Ասսիզացին:

1580– անգլիացի ծովագնաց և ծովահեն Ֆրենսիս Դրեյքը վերադառնալով Պլիմուտ ավարտել է իր շուրջերկրյա ճանապարհորդությունը, որը երկրորդ նման Ճանապարհորդությունն էր Մագելանից հետո:

1641 —ծնվել է անգլիացի բուսաբան և բժիշկ Նեեմիա Գրյուն, որը հանդիսանում է բույսերի անատոմիայի հիմնադիրը:

1789 —ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին անգամ պետքարտուղար է նշանակվել, որը եղել է Թոմաս Ջեֆֆերսոնը:

1849 —ծնվել է ռուս ֆիզիոլոգ-գիտնական, Նոբելյան մրցանակակիր Իվան Պավլովը:

1868- վախճանվել է գերմանացի մաթեմատիկոս և աստղագետ Ավգուստ Մյոբիուսը:

1877 –ծնվել է  շվեյցարացի դաշնակահար Ալֆրեդ Դենի Կորտոն:

1887 —էմիլ Բերլիները արտոնագրել է գրամմոֆոնը:

1888– ծնվել է անգլո-ամերիկյան բանաստեղծ, արվեստի տեսաբան, մշակույթի պատմաբան Թոմաս Սթեռնս Էլիոթը:

1898 –ծնվել է  ամերիկացի կոմպոզիտոր Ջորջ Գերշվինը:

1908 —տեղի է ունեցել Բեզդենյան կողոպուտը: Լեհաստանի սոցիալիստական կուսակցության գրոհայինները Լեհաստանի ապագա ազգային հերոս Յուզեֆ Պլիսուդսկու գլխավորությամբ Բեզդենյա կայարանում կողոպտել են փոստային գնացքը:

1918– Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ անգլո-ֆրանսիական ու ամերիկյան զորքերն անցել են  ընդհանուր հարձակման և գերմանական ուժերին ստիպել հեռանալ Ֆրանսիայի տարածքից:

1944 – ծնվել է հունգարական ծագումով դանիացի ֆլեյտահար Անդրաշ Ադորյանը:

1945– վախճանվել է հունգարացի երգահան, դաշնակահար և երաժշտագետ-ֆոլկլորիստ Բելա Բարտոկը:

1950- Կորեական պատերազմի ժամանակ ՄԱԿ-ի զորքերը Հյուսիսային Կորեայից հետ են գրավել Սեուլը։

-Ինդոնեզիան դարձել է ՄԱԿ-ի անդամ:

1960-ՄԱԿ-ի համաժողովի ամբիոնից հնչել է ամենաերկար ճառը, որը տևել է  4 ժամ 29 րոպե, իսկ ճառողը եղել է Կուբայի նախագահ ֆիդել Կաստրոն:

1961- Նյու Յորքում իր առաջին համերգն է տվել Բոբ Դիլանը:

1977 —Ուկրաինայում առաջին հոսանքն է տվել Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանը:

1981 – ծնվել է ամերիկացի թենիսիտուհի Սերենա Ուիլյամսը:

2003 – փակվել է Նուպեդիա ինտերնետային հանրագիտարանը, որը համարվում է Վիքիպեդիայի նախորդը:

2008 —Մոնղոլիայում բացվել է Չինգիզ խանի աշխարհում ամենամեծ արձանը:

2016 —Կոլումբիայում կրակի դադարեցման համաձայնագիր է ստորագրվել կառավարության և ապստամբների միջև, փաստացի ավարտվել է քաղաքացիական պատերազմը Կոլումբիայում:

2019- վախճանվել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը։

2020-Խարկովի արվարձաններում գտնվող Չուգև տարածքում վթարի է ենթարկվել Ан-26 ռազմական ինքնաթիռը, որի արդյունքում զոհվել է 26 զինծառայող, ինքնաթիռում գտնվողներից մեկը կենդանի է մնացել:

2022 —Ռուսաստանի Իժևսկ քաղաքնի թիվ 88 դպրոցում տեղի է ունեցել մասսայական սպանություն ահաբեկիչի կողմից, զոհվել է 13 անձ՝ ներառյալ 7 երեխա, հարձակվողը ինքնասպանություն է գործել:

Կ. Խաչիկյան

Փաշինյանը կրկին հոգեցնցումների մեջ է. կասկածի տակ է իր մեջքը պահողների հավատարմությունը Սարգիս Ստեփանյանը՝ World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնության հաղթող Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցների» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից Գնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչելՄայիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը ԱՄՆ-ն փորձում է կանխել Նեթանյահուի նկատմամբ ՄՔԴ-ի ձերբակալման օրդերի հրապարակումը Գյումրիում հանուն հայրենիքի իրազեկման երթ է անցկացվել (տեսանյութ) ՃՏՊ Կեչուտի ջրամբարի մոտ. կան վիրավորներՆոր աղետ՝ Թուրքիայում (լուսանկարներ) Ոստիկանության երեկվա գործողությունը լավագույնս ցույց է տալիս իշխանության վերաբերմունքը ԶԼՄ նկատմամբ. Տիգրան Աբրահամյան Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ Տխուր վիճակագրություն. մահվան պատճառներն ամբողջ աշխարհում«Դավայ հլը». լարված վիճակ՝ Վայք-Եղեգնաձոր ճանապարհին (տեսանյութ)«Եթե չկանգնեցնենք միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզը»․ Վ․ ԳեղամյանՌուսական բանակը նորացվում է շատ ավելի արագ, քան Արևմուտքն էր սպասում Ինչ են քննարկել Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը (տեսանյութ) Հիմա ավելի մոտիվացված եմ Օլիմպիական խաղերի համար. Արթուր Դավթյան Վանաձորում 54-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա հետիոտնիՌԴ ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել Ակնայում ականի վրա պայթյունից վիրավոր կաԱրմավիրում տեղի կունենա հայկական հասարակական կազմակերպության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում Երեւան-Գյումրի ճանապարհին արտակարգ էՀայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ Խաչանովը Մասթերսի երրորդ շրջան է դուրս եկել Սյունիքում փրկարարները ավտոբուսի տակից դուրս են բերել երեք դիՊուտինը հավասարակշռություն է փնտրում Անդրկովկասում Չինաստանի հարավում ավելի քան հինգ սանտիմետր տրամագծով կարկուտ է տեղացել (տեսանյութ) Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին ՌԴ-ն խստացնում է միգրացիոն վերահսկողությունը. փոփոխությունները կվերաբերեն նաև ՀՀ քաղաքացիներին Ահազանգ. քաղաքացին Գութանասարում կոտրել է ոտքը, չի կարողանում իջնել Այսօր Երևանում մի շարք փողոցներ փակ կլինեն ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Վաղը Երևանում և մարզերում լույս չի լինելուՆԱՏՕ-ն ցանկանում է հեռացնել ռուս զինվորականներին Գյումրիից. սկսվել են սադրանքների ալիքներ1993թ. երգչուհի Շերը այցելել է Հայաստան իր հետ բերելով 2.5 միլիոն դոլլարի օգնություն. պատմության այս օրը (28 ապրիլ)Վթար՝ Հրազդանի կիրճումԴա Վինչիի «Ջոկոնդային» նախատեսվում է Լուվրում առանձին սենյակ տրամադրել Դոլարը թանկացավ․ ռուբլին՝ էժանացավՄիլանի դարպասապահ Մենյանը վնասվածք է ստացել նախավարժանքի ժամանակ Թուրքիայում ոստիկանը կրակ է բացել իր գործընկերների վրա. կան զոհերԱպրիլյան ռեկորդային շոգ կգրանցվիԻնդոնեզիայում երկրաշարժ է տեղի ունեցել Մահացել է Պարույր Սևակի որդին՝ Արմեն Ղազարյանը Ուկրաինական «Ստրելա-10» ՀՕՊ համակարգի մարտական հնարավորություններն աճել են 100%-ով 59-ամյա Ֆրունզիկ Զ․-ն հիվանդանոցում մահացավՏեղեկացեք․ 36 ժամ ջուր չի լինելու ՌԴ Պետդումայում առաջարկել են Ռուսաստանից միգրանտների արտաքսման նոր ռեժիմ սահմանելՏաջիկստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել ՌուսաստանՍյունիքում իրանական ավտոբուսի վթարից զոհերի թիվը հասել է 5-ի ԵՄ-ն քննադատել է ՌԴ-ն՝ եվրոպական ընկերությունների դուստր ձեռնարկությունները «Գազպրոմի» վերահսկողությանը փոխանցելու համար
Ամենադիտված