Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 23 սեպտեմբեր )

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Ոչ լրիվ միջնակարգ կրթության դեմ պայքարի համաշխարհային օր, Ժեստային լեզուների համաշխարհային օր, Բիսեքսուալ համայնք՝ Բիսեքսուալության օր, Արգենտինա՝ Կանանց քաղաքական իրավունքների պաշտպանության օր, Ղրղզստան՝ Պետական լեզվի օր, Սաուդյան Արաբիա՝ Ազգային օր, Բրազիլիա՝ Պաղպաղակի օր, Բրունեյ՝ Ուսուցչի օր, Ֆրանսիա՝ Ուտելիքի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1723 —Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքվել է խաղաղության պայմանագիր, ըստ որի Ռոուսաստանին են անցել Դերբենտը, Բաքուն, Ռեշտը, Շիրվան պրովինցիան, Գիլյանը, Մազանդարանը և Աստրաբադը։

1865 –ծնվել է ազգագրագետ, հասարակական գործիչ, պատմաբան, աշխարհագրագետ, բանասեր, մանկավարժ, թարգմանիչ, հրատարակիչ, պրոֆեսոր Ստեփան Լիսիցյանը։

1920- սկսվել է հայ-թուրքական պատերազմը։ Հայաստանի վրա առանց պատերազմ հայտարարելու հարձակված թուրքական բանակի հարվածային ուժը եղել է Քյազիմ Կարաբեքիրի 15-րդ կորպուսը 30 հազար զինվորով։

– ծնվել է մեծանուն կոմպոզիտոր և դաշնակահար Ալեքսանդր Հարությունյանը։

1922 —Իոսիֆ Ստալինը ներկայացրել է  խորհրդային հանրապետությունների «ավտոնոմիզացիայի» նախագիծ, ըստ որի ՌՍՖՍՀ-ն պետք է կլաներ այդ հանրապետությունները, բայց Լենինը մերժել է այդ նախագիծը։

1969 –ծնվել է հայկական ծագումով ֆրանսիացի երգիչ-երգահան Պատրիկ Ֆիորին։

1985 –վախճանվել է գրականագետ Արֆո Պետրոսյանը։

1991- Հայատանի Գերագույն խորհուրդը համաձայն հանրաքվեի արդյունքների ընդունել է համապատասխան սահմանադրական օրենք և հայտարարել է Հայաստանի անկախությունը ԽՍՀՄ-ից։

2001-կայացել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու բացման հանդիսավոր արարողությունը:

2005-Ստամբուլի դատարանն արգելել է Բողազիջի համալսարանում նախատեսված անցկացվելիք  «Հայերը Օսմանյան կայսրության փլուզման շրջանում. գիտական պատասխանատվության և ժողովրդավարության հարցեր» գիտաժողովի անցկացումը:

2018- կայացել են Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ, որից հետո քաղաքապետ է դարձել Հայկ Մարությանը։

2020-Ամուլսարի շրջակա համայնքների բնակիչները բողոքի ցույց են անցկացրել Ազգային Ժողովի դարպասների մոտ, և խնդրել են պատգամավորներին սատարել Ամուլսարի համայնքներում օրինականության վերականգնմանը եւ պաշտպանել համայնքների շահերը, ոչ թե միայն բնապահպան ցուցարարներին։

2021-Հայ Կաթողիկէ Եկեղեցու Եպիսկոպոսաց սինոդոսի ընտրությունների արդյունքներով Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց 21-րդ Կաթողիկոս Պատրիարք է ընտրվել Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս Մինասյանը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

480 մ․թ․ա․ —ծնվել է հին հունական դրամատուրգ Եվրիպիդը։

63 մ․թ․ա․ —ծնվել է Հռոմի առաջին կայսր Գայ Հուլիոս Կեսար Օկտավիան Ավգուստը։

38 —Հռոմում աստվածների շարքն է դարսվել հռոմեական կայսր Կալիգուլայի վախճանված քույրը՝ Դրուզիլլան։

1122 —կնքվել է Վորմսյան կոնկորդատը, ըստ որի Սուրբ Հռոմեական կայսրության կայսր Հենրիխ 5-րդը վերականգնել է Հռոմի պապի իրավունքը, նշանակել եպիսկոպոսներ և երաշխավորել է վերադարձնել նախկինում զավթված եկեղեցական հողերը։

1215 –ծնվել է մոնղոլների մեծ խան Խուբիլայը։

1561 —Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 2-րդը հրամայել է դադարեցնել Ֆլորիդայի գաղութացումը։

1595 —իսպանական կառավարությունը որոշում է ընդունել ոչ թե ոչնչացնել Ամերիկայի հնդիկ բնակչությանը, այլ գաղութներ ստեղծելով հավատի բերել նրանց:

1666 —վախճանվել է ֆրանսիացի ճարտարապետ Ֆրանսուա Մանսարը, որը հանդիսանում է ճարտարապետությունում դասականության ավանդույթների ստեղծողներից մեկը։

1784 —ֆրանսիական թագավոր Լյուդովիկոս 14-րդը ստորագրել է հրաման, ըստ որի բոլոր թաշկինակները պետք է լինեն քառակուսի, քանի որ կլոր թաշկինակներ կարելը ձեռնտու չէ։

1819 —ծնվել է ֆրանսիացի ֆիզիկոս Արման Իպպոլիտ Լուի Ֆիզոն, որն առաջինն է չափել լույսի արագությունը։

1835 –վախճանվել է իտալացի կոմպոզիտոր Վինչենցո Բելլինին։

1846–Բեռլինի աստղադիտարանի գերմանացի աստղագետ Իոհանն Գոտտֆրիդ Գալլեն առաջնորդվելով Լեվելյեի ցուցումներով հայտնաբերվել է Նեպտուն մոլորակը:

1848 —ամերիկացի Ջոն Կուրտիսն իր տանը ստեղծել է առաջին ծամոնը։

1861 —ծնվել է գերմանացի ինժիներ, գյուտարար և «Bosch»ընկերության հիմնադիր Ռոբերտ Բոշը։

1866 –ծնվել է խորհրդային կենսաբան, կենդանիների էվոլյուցիոն մորֆոլոգիայի հիմնադիր Ալեքսեյ Սևերցովը։

1870 –վախճանվել է ֆրանսիացի գրող և պատմաբան Պրոսպեր Մերիմեն։

1889– հիմնադրվել է«Նինթենդո» ընկերությունը:

1915 - Ռոլան Գարոսը դարձել է առաջին օդաչուն, որը 7 ժամ 53 րոպեում հատել է Միջերկրական ծովը։

1932 —հրատարակվել է «Արաբական թագավորությունների միավորման մասին» օրենքը, ըստ որի առաջացած պետությունը սկսվել է անվանվել Սաուդյան Արաբիայի թագավորություն։

1939– ավստրիացի մեծանուն հոգեբան Զիգմունդ Ֆրոյդը Լոնդոնյան իր բնակարանում իրականացրել է էֆտանազիա:

1943 –ծնվել է իսպանացի երգիչ-երգահան Խուլիո Իգլեսիասը։

1970– ստեղծվել է Կանանց թենիսի ասոցիացիան:

1973– վախճանվել է չիլիացի բանաստեղծ, դիվանագետ և քաղաքական գործիչ Պաբլո Ներուդան:

1997– պաշտոնապես ներկայացվել է«Յանդեքս» որոնողական համակարգը:

1999 —հայտարարվել է, որ Չինաստանում հայտնաբերվել է ամենահին երաժշտական գործիքը՝ մոտ 9 հազար տարեկան ֆլեյտան։

2002– սկսվել է«Բրիգադա» սերիալի ցուցադրությունը:

2002 —Բելգիայում օրենքի ուժ է ստացել էվթանազիայի մասին օրենքը։

2008- հանրությանն է ներկայացվել «Android» օպերացիոն համակարգի առաջին տարբերակը։

2012 –վախճանվել է ռուս գեներալ, Ռուսաստանի պաշտպանության նախարար Պավել Գրաչովը։

Կ. Խաչիկյան

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն «Դուխով հանձնի, հետդ ենք», «Թողե՛ք թող հանձնի»․ մայրաքաղաքում ակցիա է իրականացվել (լուսանկարներ) Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին ԱՄՆ-ում տոռնադոների հետևանքով կան զոհեր ՇՏԱՊ․ Փակ է Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը Իշխանությունն իր սև գործն ակտիվ շարունակում է․ Աբրահամյան Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բախվել են ցուցարարներն ու իրավապահները. ձերբակալվել է նախկին պետնախարարը (տեսանյութեր)Եթե այստեղ տեղի ունենա «սահմանազատումը», ապա թշնամին ճանապարհից հեռու կլինի 20 մետր. Վարդան Ոսկանյան Ինչ փոխարժեքներ են սահմանվել այսօր 2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի արդյունքները Եվրոպայի առաջնությունում Առաջին անգամն է․ կանայք ՄԻԱՎ-ով են վարակվել «գեղեցկության ներարկումների» ժամանակ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը՝ Եվրոպայի առաջանության արծաթե մեդալակիր Կադիրովը 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել էր ոտքը, օգնության են հասել փրկարարները Սուրենավանում բախվել են մարդատար գնացքն ու «Mercedes»-ը (լուսանկարներ) Այսօր Բերքաբեր բնակավայրից 1540մ հյուսիս-արևելք տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ Ալիևի հետ զրույցում Բլինքենն ընդգծել է սահմանազատման կարևորությունը` Երևանի ու Բաքվի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու ճանապարհինԱրագած գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել Փաշինյանը կրկին հոգեցնցումների մեջ է. կասկածի տակ է իր մեջքը պահողների հավատարմությունը Սարգիս Ստեփանյանը՝ World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնության հաղթող Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցների» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից Գնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչելՄայիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը ԱՄՆ-ն փորձում է կանխել Նեթանյահուի նկատմամբ ՄՔԴ-ի ձերբակալման օրդերի հրապարակումը Գյումրիում հանուն հայրենիքի իրազեկման երթ է անցկացվել (տեսանյութ) ՃՏՊ Կեչուտի ջրամբարի մոտ. կան վիրավորներՆոր աղետ՝ Թուրքիայում (լուսանկարներ) Ոստիկանության երեկվա գործողությունը լավագույնս ցույց է տալիս իշխանության վերաբերմունքը ԶԼՄ նկատմամբ. Տիգրան Աբրահամյան Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ Տխուր վիճակագրություն. մահվան պատճառներն ամբողջ աշխարհում«Դավայ հլը». լարված վիճակ՝ Վայք-Եղեգնաձոր ճանապարհին (տեսանյութ)«Եթե չկանգնեցնենք միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզը»․ Վ․ ԳեղամյանՌուսական բանակը նորացվում է շատ ավելի արագ, քան Արևմուտքն էր սպասում Ինչ են քննարկել Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը (տեսանյութ) Հիմա ավելի մոտիվացված եմ Օլիմպիական խաղերի համար. Արթուր Դավթյան Վանաձորում 54-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա հետիոտնիՌԴ ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել Ակնայում ականի վրա պայթյունից վիրավոր կաԱրմավիրում տեղի կունենա հայկական հասարակական կազմակերպության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում Երեւան-Գյումրի ճանապարհին արտակարգ էՀայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ Խաչանովը Մասթերսի երրորդ շրջան է դուրս եկել Սյունիքում փրկարարները ավտոբուսի տակից դուրս են բերել երեք դիՊուտինը հավասարակշռություն է փնտրում Անդրկովկասում Չինաստանի հարավում ավելի քան հինգ սանտիմետր տրամագծով կարկուտ է տեղացել (տեսանյութ) Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին ՌԴ-ն խստացնում է միգրացիոն վերահսկողությունը. փոփոխությունները կվերաբերեն նաև ՀՀ քաղաքացիներին Ահազանգ. քաղաքացին Գութանասարում կոտրել է ոտքը, չի կարողանում իջնել Այսօր Երևանում մի շարք փողոցներ փակ կլինեն
Ամենադիտված