Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞վ է փող աշխատել արագաչափերով եւ կարմիր գծերով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

lragir.am-ը գրում է.

Արագաչափերն անվտանգության, ոչ թե փող աշխատելու միջոց են, նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը, հանդիպելով Սյունիքի եւ Վայոց Ձորի բնակիչների հետ:

Արագաչափերի ու կարմիր գծերի հարցը հայտնվել է մի շարք քաղաքական ուժերի նախընտրական օրակարգում: Նրանք խոստանում են վերացնել արագաչափերը եւ կարմիր գծերը, դա համարելով հասարակության հոգսը թեթեւացնելու եւ հանրության մոտ դրական սպասում ձեւավորելու լավագույն եւ արագ քայլերից մեկը:

 Արագաչափերի, տեսախցիկների եւ կարմիր գծերի հարցը հանրության համար դարձել է իսկապես խնդրահարույց, ստիպելով վճարել զգալի տուգանքներ: Մյուս կողմից, դրանք ամենեւին էլ պարտադիր չեն եւ պայմանավորված են նրանով, թե քաղաքացին որքանով կխախտի երեւթեկության կանոնը, օրինակ կգերազանցի արագությունը: Եթե որեւէ մեկը չի գերազանցում սահմանված արագությունը, ապա արագաչափն ինքն իրեն չի նկարում որեւէ մեկին եւ հետեւաբար չի արձանագրվում որեւէ խախտում եւ սահմանվում տուգանք:

 Կարմիր գծերը սահմանում են փողոցներում կայանման համար տեղական տուրք: Մեծ հաշվով դա մի երեւույթ է, որ առկա է շատ երկրներում:

 Ամբողջ խնդիրն այն է, թե ինչի՞ն կամ ու՞մ են ծառայում այն փողերը, որոնք հավաքվում են ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումներից գոյացող տուգանքներից կամ կարմիր գծերից:

Այդ ամենի ներդրումից ի վեր փողերը ծառայել են գերազանցապես մի քանի անձի կամ խմբի, այն մասնավոր կառույցների միջոցով, որ ստեղծվել են արագաչափերի եւ տեսախցիկների, կամ կարմիր գծերի առիթով: Այդ կառույցները կարժ ժամանակում ստացել են միլիարդավոր դրամների շահույթ: Մամուլի տարբեր հրապարակումներում նշվել են իշխանությանը մերձ այն անձինք, որոնք կանգնած են այդ մասնավոր կառույցների հետեւում:

 Փաստորեն, տեսախցիկների եւ արագաչափերի, կարմիր գծերի ներդրման միջոցով իշխանությունը պարզապես գերշահութաբեր բիզնես է նվիրել իրեն մերձ կանգնած անձանց: Մի քանի տարի շարունակ այդ բիզնեսը նպաստել է զգալի փող հավաքելուն:

 Նախորդ տարի աշնանը, կառավարության փոփոխությունից հետո, Սերժ Սարգսյանը հանդես եկավ նախաձեռնությամբ, որով կոչ արեց Երեւանի քաղաքապետարանին եւ կառավարությանը ձեռնարկել քայլեր, որպեսզի արագաչափերից եւ կարմիր գծերից ստացվող փողն այլեւս գնա բյուջե:

 

Սարգսյանը հայտարարեց, թե մասնավոր ներդրողները արդեն բավականաչափ հետ բերել են ներդրումների փողը:

Սարգսյանի այդ նախաձեռնությունը միարժեք ողջունելի էր, թեեւ բաց է մնում հարցը, թե այդուամենայնիվ ինչու՞ իշխանությունը մի քանի տարի շարունակ այդ փողը ոչ թե բյուջե էր տանում, այլ մասնավորի գրպան: Միանգամայն հնարավոր էր, որպեսզի համապատասխան ներդրումները կատարարեր հենց կառավարությունը եւ մի քանի տարի շարունակ միլիարդները համալրեին բյուջեն, ոչ թե մասնավոր անձանց հաշիվները:

Դրա պատասխանը Սերժ Սարգսյանը չի տվել եւ նախորդ տարի աշնանը նրա քայլը իրականում ստիպված քայլ էր, քանի որ նախ պետք էր նպաստել նոր կառավարության շուրջ հանրային դրական սպասումների ձեւավորմանը, բացի այդ՝ բյուջեն ունի փողի զգալի կարիք:

Բոլոր դեպքերում, եթե անգամ այդ շարժառիթով, այդուհանդերձ դրական է, որ այդ փողը գնում է բյուջե, այսինքն գնում է հանրային գրպան: Մեկ այլ հարց է իհարկե, թե ինչպես է տնօրինվում հանրային գրպանի փողը ընդհանրապես, որովհետեւ խոշոր հաշվով այդ փողն էլ ավելի շատ հարստացնում է մասնավոր գրպաններ՝ պետական գնումների եւ ծառայությունների պատվերների միջոցով: Բայց դա իհարկե առավել գլոբալ հարց է, քանի որ այդ խնդիրն առնչվում է ոչ միայն արագաչափերի եւ կարմիր գծերի փողին: 

Այդպիսով, գլխավոր խնդիրը ներկայում հանգուցալուծված է՝ փողը գնում է հանրային գրպան: Այդ համատեքստում, արագաչափերն ու կարմիր գծերը վերացնելու մասին հայտարարությունները առավելապես հանրության զգայակական ընկալումների վրա խաղալու փորձ են: Հակառակ պարագայում տարօրինակ է, թե ինչու՞ նույն քաղաքական ուժերը կոչ չեն անում վերացնել ճանապարհային ոստիկանությունն ընդհանրապես, ճանապարհներին ոստիկանության պարեկությունը ընդհանրապես: Չէ՞ որ ճանապարհային կանոնների պահպանման ոստիկանական հսկողությունն էլ յուրօրինակ արագաչափ է, չէ՞ որ արագաչափեր կան նաեւ ոստիկանական մեքենաներում: Ինչու՞ ոչ մի ուժ չի հայտարարում դրանք հանելու մասին: 

Վերջին հաշվով, ինչու՞ չվերացնել պատիժը բնակարանային գողության համար: Չէ՞ որ շատ մարդիկ այդ քայլին դիմում են ստիպված: Ինչու՞ միայն արագաչափերի վրա տարածել «ստիպվածության» հանգամանքը:

Աներկբա է, որ խնդիրը պահանջում է լուծում մտածողության դաշտում: Սոցիալական խնդիրները պահանջում են հրատապ լուծում, սակայն լուծումը պետք է լինի հանրությանը հնարավորություններ տալով, հնարավորություններ տալու վրա հիմնված սպասումներ ձեւավորելով, ոչ թե մանր կամ մեծ օրինախախտումները փաստացի անպատիժ դարձնելու մասին հայտարարություններով:

 Միեւնույն ժամանակ, ինչ որ առումով մյուս ծայրահեղությունն է իշխանության հայտարարությունը, թե արագաչափերն ու տեսախցիկներն անվտանգության, ոչ թե փող աշխատելու համար են:

 Օրինակ, չի իկարող անվտանգության համար լինել Երեւանի կենտրոնում՝ Հյուսիսային պողոտայում գտնվող արագաչափը, որ դրված է երկու լուսացույցների միջեւ եղած մոտ 50 մետր տարածությունում: Այդ տարածությունում մեքենան պարզապես չի կարող հասցնել զարգացնել անվտանգության համար սպառնալից արագություն, եւ ակնհայտ է, որ կոնկրետ այդ արագաչափը փող աշխատելու, ոչ թե անվտանգության համար է:

 Եվ կան այդօրինակ արագաչափերի տասնյակ օրինակներ, երբ արագաչափը տեղադրված է բացարձակապես անհասկանալի տրամաբանությամբ եւ հիմնավորվածությամբ եւ փող աշխատելուց բացի, չունի ռացիոնալ այլ բացատրություն:

 Նույնը վերաբերում է կարմիր գծերին, որոնք գծված են անգամ այնպիսի տեղերում, որտեղ կայանելը խանգարում է ճանապարհային երթեւեկությանը:

 Հետեւաբար, ճշմարտությունն ինչպես հաճախ, այս անգամ էլ «մեջտեղում» է եւ խնդիրը արագաչափերն ու տեսախցիկները, կարմիր գծերը վերացնելը չէ, բայց մյուս կողմից այդ խնդիրներն ունեն հստակ կանոնակարգման, չափանիշների հստակ սահմանման, նաեւ վճարային տարբերակների կանոնակարգման, հստակեցման անհրաժեշտություն, որպեսզի հստակ լինի, թե որտեղ եւ ինչ չափանիշով պետք է տեղադրվի արագաչափ, որտեղ ինչ չափանիշով պետք է լինի տեսախցիկ, գծվի կարմիր գիծ: Կամ, կարմիր գծում 20 րոպե կայանելու համար մարդը պետք է ունենա 20 րոպեի համար վճարելու հնարավորություն, ոչ թե վճարի մեկ ժամի համար: Բացի այդ, 100 դրամ չվճարելու համար մարդը չպետք է տուգանվի 5000 դրամով:

 Երբ լուծված չեն այդ հարցերը, իշխանության հավաստիացումը, թե խնդիրը փող աշխատելը չէ, մեղմ ասած չի ներշնչում վստահություն: Հատկապես, երբ մի քանի տարի շարունակ մեծ փող աշխատելը պարզապես փաստ է, որն անուղղակի, բայց փաստորեն հասատել է նաեւ Սերժ Սարգսյանը:

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու համար. նյութերը դատարանում են Խուզարկություններ Առողջապահության նախարարությունում Լավրովը առաջին անգամ պատմել է Փաշինյանի հանդուգն հարցի ու դրան Պուտինի արձագանքի մասին40+10 հազար դրամ աջակցություն․ ովքե՞ր են շահառուները«Մատաղիսում ծառայող տղեն թագավոր է»․ Սամվել Գևորգյանը վրեժ է լուծել ընկերոջ մահվան համարՈղբերգական դեպք. Մալաթիայի շուկայի տաղավարում տղամարդու մարմին է հայտնաբերվել«Արևմուտքը փորձում է Հայաստանը դարձնել հակառուսական էքսպանսիայի ևս մեկ գործիք»Զառա Արամյանին սրտի խնդիրների պատճառով տեղափոխել են «Բեսթ Լայֆ»․ ի՞նչ վիճակում է նա Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին1994թ. հայ զինվորները համառ հարձակումների շնորհիվ գրավել են Աղդամ քաղաքից հյուսիս և Տերտեր քաղաքից արևմուտք ընկած մի քանի բնակավայրեր. պատմության այս օրը( 16 ապրիլ)Զանգվածային ծեծկռտուք Մոսկվայի շինհրապարակում` աշխատանքային միգրանտների միջև (տեսանյութ) 5 տարի այդ «Ուրալ»-ը չի քշվել․ նոր հանգամանքներ են առաջ քաշվելԲժիշկները հնարավորություն ունեն դեղատոմսերը դուրս գրել «Արմեդ» բջջային հավելվածի միջոցով Պատմական ժամանակաշրջան ու պայքար Հարավային Կովկասի համար․ «Փաստ»ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Գեորգի Հարությունյանի խփած գոլը՝ «Նովոսիբիրսկ»-ի դեմ խաղումՇՏԱՊ. ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել...Որպեսզի արդարացնի Լեռնային Ղարաբաղի հանձնումը, ինչպես նաև հետագա միակողմանի զիջումները․ «Փաստ»Երևանի ավագանին նոր անդամներ ունի «Արմատ» ժողովրդական զբոսանք հայերի պատմության և ժառանգության ամսի շրջանակում Մի քանի օր գազ չի լինելու հետևյալ հասցեներումՀայաստանի համար կարևորագույն նշանակություն ունի Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցքը. Արշակ Կարապետյան«Մա՛մ, գիտե՞ս, թե ինչ հայրենիք ունենք». կապիտան Հայկ Ղարսյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում․ «Փաստ»Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում․ մանրամասներ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Երևան-Մոսկվա ավիատոմսերի արժեքը՝ ապրիլի 16-ից 17-ը«Մենք 2021-22 թթ. այնքան գնաճ ենք ունեցել, որ կբավականացներ առնվազն 10 տարի այլևս գնաճ չունենալու». «Փաստ»Երկրի թիվ մեկ հերոսը մեր զինծառայողն է և նա իր առաքելությանը համարժեք վարձատրություն պետք է ստանա․ Տիգրան Աբրահամյան48 ժամ ջուր չի լինիԼինելու է պատասխանատվություն. եթե ոչ իրավական, ապա երկնային հատուցումը մի օր վրա է հասնելու. «Փաստ»Այնքան են ծեծել Արթուրին, որ նրանց թվացել է թե զոհվել էՌուսաստանի հետ առճակատման վտանգավորության ու անթույլատրելիության սահմանը. «Փաստ»Դոլարը թանկացավ․ ի՞նչ փոխարժեք է սահմանվելՈղբերգական ավտովթար Տավուշի մարզում․ մայրը մահացել է, որդին վիրավոր է Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ»Տիգրան Համասյանի համերգի դաշնամուրը կտեղափոխեն ուղղաթիռով․«Հրապարակ» 1000 տիրազուրկ հորերից ջուրը հոսում է Թուրքիա. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 199․ «Ժողովուրդ» «Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ»Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 միլիոնից ավելի դիտում է ունեցել․ «Հրապարակ» ԵՄ դեսպանը` ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների և ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին․ «Ժողովուրդ» Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ»ՔՊ-ում վախ են «բռնում»․ «Հրապարակ» Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ» Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ»Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին․ «Հրապարակ» «Freedom House»-ի տարեկան զեկույցի համաձայն՝ ՀՀ դատական համակարգը գնահատվել է 2.75 միավորով. «Ժողովուրդ» Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ»Հերթական սրբապղծությունը․ «Հրապարակ» Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ. «Ժողովուրդ» Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ»
Ամենադիտված