Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 20 սեպտեմբեր )

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Թաիլանդ՝ Երիտասարդության օր, Հարավային Կորեա՝ Երախտագիտության օր, Հարավային Օսիա՝ Անկախության օր, Ճապոնիա՝ Օդի օր, Վենեսուելա, Պերու, Ուրուգվայ՝ Մտքի ազատ արտահայտման օր, Ադրբեջան՝ Նավթագործների օր, Բելոռուս՝ Մաքսավորների օր, Ղրղզստան՝ Ձեռներեցների օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1908 – ծնվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինը:

1910– ծնվել է արձակագիր Քրիստափոր Թափալցյանը։

1918– գնդակահարվել են Բաքվի 26 կոմիսարները, որոնց մեջ է եղել քաղաքական գործիչ, հեղափոխական Ստեփան Շահումյանը:

1922 —ծնվել է հայազգի խորհրդային և ռուսական բանաստեղծ-ճակատային, երգերի հեղինակ, գրող Գրիգոր Պոժենյանը, որի հայրը՝ Միքայել Պոժենյանը հանդիսացել է Խարկովի տրակտորների գործարանի հիմնադիրներից մեկը:

1954- ծնվել է բանաստեղծ Զավեն Բեկյանը:

1957- վախճանվել է երգչուհի, մանկավարժ Նադեժդա Կարդյանը:

1969– ծնվել է նկարիչ Նարեկ Ավետիսյանը։

1984 – վախճանվել է նկարիչ Ալեքսանդր Շաքարյանը:

1990- ներքին գործերի նախարարության կազմում կազմավորվել է Հայոց կանոնավոր բանակի հիմք հանդիսացած «Հատուկ գունդ»-ը:

1991- Քարաքենդ գյուղի մոտ վթարի է ենթարկվել  Ми-8 ուղղաթիռը, որի մեջ են գտնվելիս եղել ադրբեջանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ և ռուս-ղազախական խաղաղապահ առաքելության ներկայացուցիչներ:

2006-Ստեփանավանում բացվել է արհեստական խոտածածկով առաջին խաղադաշտը, որը նման առաջին մարզադաշտն է եղել Հայաստանի մարզերում:

2007- տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պորտերֆիլդի հուղարկավորության արարողությունը, որին մասնակցելու համար Մեծ Բրիտանիա է մեկնել պատվիրակություն Հայաստանից:

2010- հայկական «Արարատ» կոնյակը ստացել է EACA Euro Effies-ի արծաթյա մրցանակ:

2011-բացվել է  Մատենադարանի նորակառույց գիտական մասնաշենքը (ճարտարապետ Արթուր Մեսչյան)։

2013-կայացել է Rock Aid Armenia նախագծի շրջանակում կառուցված  Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի բացումը, որին մասնակցել է  աշխարհահռչակ Deep Purple ռոք-խմբի մենակատար Յան Գիլանը:

2020-վախճանվել է բժիշկ, բժշկական գիտությունների դոկտոր, Հայաստանի առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

622 – տեղի է ունեցել Մուհամեդի և նրա հավատակիցների վերաբնակեցում (հիդժրա) Մեքայից Մեդինա:

1066-Նորվեգիայի և Անգլիայի միջև տեղի է ունեցել  Ֆուլֆոդի ճակատամարտը, որի պատճառը եղել է Նորվեգիայի թագավոր և վիկինգների առաջնորդ Հարալդ 3-րդի բարձրացրած խռովություններն Անգլիայի կառավարության դեմ։

1187– Սալահ ադ Դինը սկսել է Երուսաղեմի պաշարումը, ինչը երրորդ խաչակրաց արշավանք սկսելու առիթ է հանդիսացել։

1258- օծվել է 38 տարվա ընթացքում գոթական ոճով Սոլսբերի քաղաքում կառուցված Աստվածամորը նվիրված Սոլսբերիի տաճարը, որն անգլիական գոթիկայի փայլուն օրինակ է։

1378- Ուրբանուս 6-րդը և Կլեմենտ 7-րդը միաժամանակ ընտրվել են Հռոմի պապեր:

1519 - Ֆեռնան Մագելանն սկսել է իր շուրջերկրյա ճանապարհորդությունը:

1778 –ծնվել է գերմանական ծագմամբ ռուս ծովագնաց Ֆադդեյ Բելլինսհաուզենը, որը հանդիսանում է Անտարկտիդայի հայտնագործողներից մեկը:

1792- Ֆրանսիայում թույլատրվել են ամուսնալուծությունները:

1842 –ծնվել է անգլիացի գյուտարար Ջեյմս Դյուարը, որը հանդիսանում է առաջին թերմոսների հայտնագործողներից մեկը:

1854-Ղրիմյան պատերազմի ընթացքում տեղի է ունեցել  ճակատամարտ Ալմայում, որին մի կողմից մասնակցել են Անգլիայի, ֆրանսիայի և Թուրքիայի կոալիցիոն ուժերը, իսկ մյուս կողմից Ռուսաստանը:

1870 –իտալական զորքերը գրավելով պապական տարածքները մտել են Հռոմ հայտարարելով այն իրենց մայրաքաղաք, ավարտվել է Իտալիայի միավորումը, իսկ Հռոմի պապն առանձնացել է իր պալատում ՝ Վատիկանում և հայտարարել իրեն և իր աջակիցներին  «վատիկանյան բանտարկյալներ»:

1934 – ծնվել է իտալա-շվեյցարացի երգչուհի, դերասանուհի Սոֆի Լորենը:

1946– տեղի է ունեցել առաջին Կաննի կինոփառատոնը։

1957– վախճանվել է ֆինն նշանավոր կոմպոզիտոր, ջութակահար և դիրիժոր Յան Սիբելիուսը։

1971 –վախճանվել է հույն նշանավոր բանաստեղծ Յորգոս Սեֆերիսը:

1990– Հարավային Օսիան անկախացել է Վրաստանից։

1999 –բելգիական Անտվերպենում սկսել է գործել «մարմնավաճառների դպրոց», որտեղ ուսում են ստացել ոչ միայն «սկսնյակները», այլ նաև այն մարմնավաճառները, որոնք ցանկանում են բարձրացնել իրենց պրոֆեսիոնալ մակարդակը: Հասարակական կազմակերպությունների ճնշման տակ դպրոցը 3 ամսից փակվել է:

2000 –վախճանվել է խորհրդային տիեզերագնաց Գերման Տիտովը:

2002-Հյուսիսային Օսիայի Կարմադոնյան լեռնանցքում Կոլկա սառցադաշտի հոսքի հետևանքով ձնահոսքի տակ են մնացել Սերգեյ Բոդրովը և «Կապավոր» ֆիլմի նկարահանող խումբը:

2008– Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում գտնվող Մարրիոտ հյուրանոցում տեղի ունեցած ահաբեկչական գործողության՝ պայթյունի հետևանքով զոհվել է  54 և տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել 266 մարդ։

2021-Ռուսաստանի Պերմի պետական համալսարանում տեղի է ունեցել մասսայական սպանություն, որի արդյունքում զոհվել է 6 և վիրավորվել 47 մարդ, սպանվել է նաև այդ ահաբեկչությունն իրականացրած Թիմուր Բասմանսուրովը:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Завтра скажут, что не должны называть себя армянами, остался один шаг: А. КарапетянРоссия ужесточает риторикуСНБ и прокуратура ждутПашиняну ожидало тяжелое испытание в ДанииХристианская вера является одной из важнейших основ армянской государственности. Аршак КарапетянАрмения встала на путь диктатуры: Аршак КарапетянВ поисках козла отпущенияПочему режим нервничает?Прозрачный намек Путина: новые отношения с соседямиПолиции было приказано жестко реагировать на протестующихСамбисты Армении на чемпионате Европы завоевали 18 медалей Пашинян отбыл в Данию Следуя примеру Apple, Samsung отказалась от создания беспилотных автомобилей Теперь тоже потребовал «реки крови»? «Паст»Мэр Еревана принял представителей Всемирного банка «Айакве» представит в прокуратуру сообщение о преступлении, связанное с «демаркацией» Тавушской границы: «Паст»Генсек ООН призвал расследовать смерть сотрудника организации в Рафахе Эти люди не понимают, что такое Родина: Аршак КарапетянСовместная работа по сохранению духовного и культурного наследия Арцаха «Трибунал Армянской национальной гордости» станет механизмом прецедентного права для стран мира: Аршак КарапетянБаграт Србазан вошел в здание Союза журналистов Армении Хачик Асрян предлагает кандидатуру Аршака Карапетяна։ «Паст»Сборная Армении завоевала 12 медалей на чемпионате Европы по ушуВардан Восканян: Площадь, заполненная десятками тысяч людей Священной борьбы, сломала стереотипыЗавтра к забастовке присоединятся и встретятся со студентами иранист Вардан Восканян и тюрколог Варужан ГегамянШойгу назначен секретарем Совета Безопасности РФГраждане, присоединившиеся к движению во имя Родины, перекрыли межгосударственную дорогу Армения-Грузия на участке БаграташенаПашинян освободил от должности председателя Комитета по туризмуАлен Симонян: «Армения привержена мирной повестке дня»Пашиняна обвиняют в распространении тезисов, отрицающих Геноцид армянЛидер движения «Всеармянский фронт» представляет атмосферу, царящую в силовых структурахПутин укрепляет свои позиции: Шойгу лишили должности министраКто должен стать следующим Премьер-Министром Армении? «Факт». Финансирование Армении за полгода на сумму в 100 миллионов долларовИменно в результате этого движения процесс выдачи каким-то образом был приостановлен: СогомонянЗакон только для граждан? Аршак КарапетянУже в следующем квартале лидер крупных налогоплательщиков снова изменится: «Паст»Самбист Маис Нерсисян стал чемпионом Европы Мирзоян на встрече с Байрамовым предложил не ограничиваться подписанием мирного договора, а разблокировать коммуникации«Газпром» начал распродавать имуществo после рекордного в истории убыткаЧисло погибших в результате падения автобуса в реку в Санкт-Петербурге достигло семи Заявление о ситуации и совете трибунала Власть вредит себе антипропагандой, хорошо делает, пусть так и продолжает: Мелик-ШахназарянПолучателям пособий угрожают лишить поддержки, если они примут участие в движении «Тавуш во имя Родины»Популярный рэпер умер на сцене от усталости В партии «Гражданский договор» прокомментировали молчание о поводу вопроса об отставке Никола Пашиняна Трибунал национального достоинства начнет свою работу с 20 мая։ Аршак КарапетянВ Турции назвали «абсолютно вымышленными» заявления Израиля об ослаблении запрета на торговлю Я обращаюсь к руководителю нашей страны: как обращаться к нему, господин или госпожа премьер-министр? Аршак КарапетянОбращение по случаю 79 годовщины победы в ВОВ
Самое популярное