Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պահանջում ենք չեղարկել այս հակաֆուտբոլային որոշումը․ «Փյունիկ ՖԱ»-ն՝ ՀՖՖ-ին

ՍՊՈՐՏ

«Փյունիկ ՖԱ»-ն հայտարարություն է տարածել՝ ՀՖՖ-ի հետ հարաբերությունների մասին․

«Սույն թվականի սեպտեմբերի 8-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան «Փյունիկ ՖԱ»-ին տեղեկացրեց Հայաստանի առաջնության տնային հանդիպումների համար օգտագործվող Աբովյանի մարզադաշտի վարձակալության պայմանագրի միակողմանի լուծման, ինչպես նաև պահեստային համարվող Արմավիրի մարզադաշտի տրամադրումը մերժելու մասին։ Այդ կերպ նրանք զրկեցին ընթացիկ մրցաշրջանի առաջատարին առաջնությանը հավասար պայմաններում մասնակցելու հնարավորությունից և իրավունքից, որի կազմակերպման համար պատասխանատու է հենց ՀՖՖ-ն:

Որպես պաշտոնական հիմնավորում՝ ներկայացվեց ակումբի նախագահ Արթուր Սողոմոնյանի՝ հարցազրույցներում բարձրացված գնահատողական դատողությունների տեսքով խնդիրները։ Կոնֆերենցիաների լիգայի տնային հանդիպման վայրը փոխելու հետևանքով շատ երկրպագուներ չեն կարողացել ներկա գտնվել «Փյունիկ»-«Կալմար» պատասխան հանդիպմանը Աբովյանի մարզադաշտում։ Բացի դրանից, մեր ակումբի ղեկավարությունը ստիպված էր որոշում ընդունել «Փյունիկ»-«Բուդյո-Գլիմտ» հանդիպման մուտքը երկրպագուների համար դարձնել անվճար ու փոխհատուցել արդեն գնված տոմսերի արժեքը։ Այս քայլին ակումբը գնաց այն բանից հետո, երբ մեզանից անկախ հանգամանքների արդյունքում փաստացի ստեղծվեցին արհեստական խոչընդոտներ՝ կապված տոմսարկղերում վաճառքի կազմակերպման հետ, այդ իսկ պատճառով՝ ի շահ հայ ֆուտբոլասերի, ակումբը կայացրեց օպերատիվ որոշում։

Այս փաստական հանգամանքները երբեք գաղտնի տեղեկատվություն չեն եղել և լայնորեն քննարկվել են երկրպագուների շրջանում, բայց, այնուամենայնիվ, հերթական անգամ արժանացան ՀՖՖ ղեկավարների ոչ համարժեք արձագանքի՝ համաձայն մեր կարծիքի: Սա, ցավոք, ՀՖՖ ղեկավարության նման քայլերի միակ օրինակը չէ ՝ ի պատասխան ակումբի կողմից իրենց աշխատանքի մասին հնչեցված գնահատողական մի շարք դատողությունների, չնայած մեր երկրում խոսքի ազատության իրավունքի իրացումը ոչ մի ձևով չի չեղարկվել։ Մեր քննադատական դիրքորոշումը ուղղված է բացառապես ազգային ֆուտբոլի առաջընթացին։ Բայց կառուցողական երկխոսության փոխարեն ՀՖՖ-ի ղեկավարներից ստանում ենք այսպիսի որոշումներ, որոնք ժամանակ առ ժամանակ վնաս են պատճառում ոչ միայն մեր ակումբին, այլև ընդհանրապես հայկական ֆուտբոլի իմիջին միջազգային ասպարեզում:

ՀՖՖ-ի ղեկավարության վերջին որոշումն ընդդեմ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի և մեր երկրպագուների չի տեղավորվում ոչ մի քաղաքակիրթ նորմայի մեջ: Մենք պահանջում ենք չեղարկել սպորտային էթիկայի շրջանակներից դուրս եկող այս հակաֆուտբոլային որոշումը, որը տարակուսանք առաջացրեց ոչ միայն Հայաստանում, այլև դրա սահմաններից դուրս: Կոչ ենք անում ՀՖՖ-ի ղեկավարությանը կենտրոնանալ իրենց անմիջական պարտականությունների կատարման վրա, այդ թվում ՝ Հայաստանում արդար, անկողմնակալ առաջնություն կազմակերպելու և անցկացնելու վրա։

Հայտարարում ենք, որ պաշտպանելու ենք մեր իրավունքները օրենքով չարգելված բոլոր միջոցներով, ինչպես Հայաստանում, այնպես էլ համապատասխան իրավասություններ ունեցող բոլոր միջազգային ատյաներում:

Կոչ ենք անում հանրությանը, ԶԼՄ ներկայացուցիչներին և երկրի ղեկավարությանը գնահատական տալ ՀՖՖ-ի գործողություններին: «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը խաղադաշտում ընդամենը 11 հոգի և մարզիչ չէ, այլ ավելի քան 1500 երեխա, նրանց ծնողները, աշխատակիցները և մեր երկրի անունը, որը մենք տարիներ շարունակ պատվով պահում ենք ամենաբարձր մակարդակում։

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը հայկական ֆուտբոլի պատմության մի մասն է, մեր վաստակաշատ ֆուտբոլիստների արժեքներն է, ժառանգությունն է մեր երեխաների ու գալիք սերունդների համար: Այս ամենին անդառնալի վնաս է հասցվում։

Մենք մնում ենք թիմ ամենաբարդ ժամանակներում և ապավինում բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն հայկական ֆուտբոլի ճակատագրի հանդեպ»։

Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու, դու ուղղակի քմահաճույք ես կատարում. Բագրատ ՍրբազանՀստակ է՝ մենք ինչ ենք ուզում անել․ ուզում ենք ստին զգետնել, պարտության մատնել, ուզում ենք, որ Ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ ՍրբազանՏավուշի մարզպետը սպառնում է Կիրանցի բնակչին թողնել սեփական տունը այլապես «զարքով կհանեն». ՏեսանյութԲագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակից կոչ ուղղեց ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին՝ դադարեցնել հացադուլը, ԱԱԾ-ին էլ հրապարակային դիմեց՝ թույլ տվեք հանդիպել նրա հետՄի շարք ոստիկաններ uպառնալիքներ են հնչեցրել բերման ենթարկված անձանց՝ կապված նրանց անչափահաս երեխաների հետ․ փաստաբանԲագրատ Սրբազանն ամփոփեց օրվա հանդիպումների արդյունքները և ներկայացրեց առաջիկա անելիքներըՎահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարանՍրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում է, օրհնում է իրեն մոտեցող քաղաքացիներին (տեսանյութ)Սահմանադրության 148-րդ հոդվածի պահանջների բավարարման տեսանկյունից՝ Բագրատ Սրբազանին Հայաստանի վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի․ Գևորգ Դանիելյան«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացելԱլիևն ուզում է ամբողջը և միանգամից, Նիկոլը տալիս է մաս-մաս և փուլերով․ Սա է «բանակցությունների» ողջ բովանդակությունը․ Արմեն ԱշոտյանԴեռ ոչինչ չի արվել․ Բագրատ սրբազանը՝ ԱԱԾ և դատախազություն ներկայացրած հաղորդման մասինԲագրատ Սրբազանն ամփոփում Է օրը (ուղիղ)Պուտինն ու Տոկաևը հեռախոսով քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՀստակ ասել ենք՝ դեմ ենք միակողմանի զիջումներին և չենք մասնակցում նման գործընթացի. Նոյեմբերյանի համայնքապետ․ 168․amԻնչպե՞ս անիմաստ բարձրացնել Ադրբեջանի կշիռը Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանըԵս համախմբվելու չունեմ Արմեն Աշոտյանին քաղաքական բանտարկյալ չհամարողների, 2018-ի իշխանազավթումն առ այսօր արդարացնողների հետ. ՇարմազանովԲագրատ Սրբազանը մեկ կաթսայում է հավաքում բոլոր ընդդիմադիրներինՍա հակառակորդի կամքը ի կատար ածելու մոտեցում է․ Տիրան Խաչատրյանը՝ «սահմանազատման» մասինՏեղեկությունները, որ սահմանը անցնելու է Կիրանցում նոր կառուցվող դպրոցի մերձակայքով, ցավոք, հաստատվեցին․ Գառնիկ ԴանիելյանԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի ԱԳ նախարարի հետՈ՞վ եք դուք՝ պարո՞ն, թե տիկի՞ն վարչապետ. Արշակ Կարապետյան Հաղթանակը շուտով կլինի, շատ կուզեմ, որ այդ օրը լինի Մայիսի 28-ը, որ այդ տոնը նորից վերաիմաստավորենք Ռուսական կողմի վերահսկողության տակ է անցել բնակավայր՝ Խարկովի շրջանից Նոր Զելանդիայում 5,8 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Բացահայտե'ք ով է Փաշինյանը, ի՞նչ ողբերգություն է եղել 2018-ին, որը թաքցվում է. երաժիշտը` Սրբազանին (տեսանյութ) Քանի դեռ հիվանդությունը կա, ախտանշաններն էլ են առկա. բժիշկը` Սրբազանի հետ հանդիպման և սպասվող հնարավոր ռեպրեսիաների մասինՎարչախումբը վախենում է պատասխանել Լուկաշենկոյի հակահայ ելույթներինՈ՞վ եք դուք, հայտարարեք ձեր հավատքը՝ հասկանանք, քրիստոնյա ե՞ք, թե ոչ, ասեք՝ տիկին ե՞ք, թե պարոն. Արշակ Կարապետյան Քաղաքացին 2800 դոլարով hրազեններ է գնել ու բռնվել (տեսանյութ) Կիրանցում գերլարված է․ չափագրումներ են իրականացվում (լուսանկար)Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է Հայաստանի առաջարկներին․ դեսպան «Ճանապարհը կառուցենք կլինի անվտանգություն»․ ՍանոսյանՆոր մանրամասներ՝ Արարատի մարզում տեղի ունեցած աղմկահարույց սպանության գործից Նախարարությունը և պետությունը դրամաշնորհներ են ստանում զանազան այլ կառույցներից և կենտրոններից, որ այդ ծրագրերն անեն. մասնագետը՝ թունավորումների աճի մասինՔաղաքական գործիչներից ովքեր են այսօր հանդիպել Բագրատ սրբազանի հետ«Քաղպայմանագրում» ահաբեկված են. կամուրջներ են որոնում«Սաղ նստած լաց են ըլմ»․ հուզիչ տեսանյութ՝ ԿիրանցիցՎթար Երևան-Սևան ճանապարհին. վիրավnրներ կան Շատ բան կկորցնեմ Ֆրանսիայից հեռանալով, բայց ինձ ինչ-որ հրաշալի բան է սպասվում. Մբապե Ռոնալդուն արդյունավետության նոր ռեկորդ է գրանցել Հրաժարվելով եկեղեցուց, Սահմանադրությունից, պատմությունից, ի՞նչ ենք դառնում, ինչի՞ն է նման երկրի ղեկավարը, որն ուզում է ստեղծել մի նոր ժողովուրդ. Արշակ ԿարապետյանՄեր փափագն է եղել, որ եռագույնը հաղթի սև ու սպիտակին․ ՍրբազանԿիրանցից բողոքի ակցիայի երկու մասնակից ձերբակալվել է՝ ապօրինի կերպով թմրամիջոց պահելու և տեղափոխելու կասկածանքով․ ՔԿՀամաձայնվե՛ք, որ արյnւն չթափվի«2024-ի այս օրը, առանց մեկ կրակոցի, հանձնվում է Կիրանցը, ու ոչ միայն...»«Թենիս խաղացե'ք». Նիկոլ Փաշինյանը` դպրոցականներին (տեսանյութ)Արևմուտքը չի կարող ստանձնել Հայաստանի անվտանգության երաշխավորի գործառույթըՀա­յաս­տա­նի հա­սա­րա­կու­թյան ճնշող մե­ծա­մաս­նու­թյու­նը դեմ է Փա­շի­նյա­նին. «Փաստ»
Ամենադիտված