Հոլանդիայի մայրաքաղաք Ամստերդամում Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» և «Ազգայնական շարժում» կուսակցության համակիրները Թուրքիայի դրոշներով փողոց են փակել ու հարձակվել ավտոբուսների վրա, հարվածել ավտոբուսների պատուհաններին ու սպառնացել ուղևորներին։ Ձերբակալվել են անկարգությունների մասնակից 12 թուրք։