Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 11 սեպտեմբեր )

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Եթովպիա` Էնքութաթաշ, Ռուսաստան` Ռազմական փառքի օր, Պակիստան` Ազգային օր, Կատալոնիա` Ազգային օր,  ԱՄՆ՝ Հայրենասերի օր որպես Սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հիշատակ, Արգենտինա՝ Ուսուցչի ազգային օր, Չիլի՝ Սալվադոր Ալյենդեյի հիշատակի օր, Եթովպիա՝ Նայրուզ (Ղպտի ուղղափառ եկեղեցու նոր տարի):

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1875– ծնվել է արևմտահայ բանաստեղծ, գրող, նկարիչ և ուսուցիչ, Հայոց Ցեղասպանության զոհ Ինտրան (Տիրան Չրաքյան):

1907 – ծնվել է խորհրդային միջատաբան Գեդեոն Մարջանյանը:

1916 – վախճանվել է լրագրող և հասարակական գործիչ Սուրեն Սպանդարյանը:

1918 – ծնվել է խորհրդային մաթեմատիկոս Մխիթար Ջրբաշյանը:

1923 – ծնվել է խորհրդային նյարդաֆիզիոլոգ Լևոն Մատինյանը:

1926 – ծնվել է խորհրդահայ բանաստեղծ Քաջիկ (Խաչատուր) Գրիգորյանը:

1930 – ծնվել է ճարտարագետ-ձեռնարկատեր և բարերար Հրայր Հովնանյանը:

1954 – ծնվել է ջազային երաժիշտ, կիթառահար Մկրտիչ Սուջյանը:

2002- պաշտոնապես վավերացվել է ՀԺԿ-ի (Հայաստանի ժողովրդական կուսակցություն) բաժանումը ՀՀԿ-ից (Հայաստանի հանրապետական կուսակցություն): «Միասնություն» խմբակցությունից դուրս եկած ՀԺԿ-ի 7 անդամները Շավարշ Քոչարյանի, Մանուկ Գասպարյանի, Սմբատ Եղիազարյանի հետ միասին ստեղծել են «Ժողովրդի ձայն» պատգամավորական խումբը:

2008- մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող ժամանակավոր խոհրդարանական հանձնաժողովի փոխարեն ստեղծվել է մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող փաստահավաք խումբ:

2009- Երևանում մեկնարկել է ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը։ Առաջնությանը մասնակցել են 38 երկրների տղամարդկանց և կանանց հավաքականների 295 ձյուդոիստներ։

2015-Հոսանքի թանկացման չեղարկումը պահանջող «Ո՛չ թալանին» նախաձեռնության ցուցարարները փակել են Բաղրամյան պողոտան:

2018-Փաշինյանն ԱԱԾ-ին և ոստիկանությանը հրահանգել է օլիգարխների թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին և զինաթափել բոլորին:

2019-Խորհրդարանում կառավարության հետ հարց ու պատասխանի օրը գլխավոր հարցը եղել է Ամուլսարի ճակատագիրը, իսկ խորհրդարանից դուրս  ցույց են արել Ամուլսարի պաշտպանները։

-կառավարության շենքի դիմաց հավաքվել են ավտոներկրողները։ Նրանք դժգոհել են մաքսակետը Երևանից Գյումրի տեղափոխելուց։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

9– ավարտվել է Տևտոբուրգյան անտառի ճակատամարտը, որտեղ Հռոմեական կայսրությունը գերմանական ցեղերից կրել է ջախջախիչ պարտություն և կորցրել 3 լեգեոն:

1609 –անգլիացի ծովագնաց Հենրի Հուդզոնը հայտնագործել է Մանթհետտեն կղզին:

1661- վախճանվել է ֆլամանդացի նկարիչ Յան Ֆեյտը:

1733- վախճանվել է ֆրանսիացի կոմպոզիտոր և երգեհոնահար Ֆրանսուա Կուպերեն:

1854 –Սևաստոպոլի պաշտպանության ժամանակ նավահանգիստն անգլո-ֆրանսիական նավատորմի համար անհասանելի դարձնելու նպատակով ռուսները խորտակվել են 8 հնացած առագաստանավեր:

1865 –ծնվել է լատիշ բանաստեղծ, դրամատուրգ և հասարակական գործիչ Յան Ռայնիսը:

1888 —Տորոնտոյում բացված արդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ առաջին անգամ աշխարհում ձայնագրվել է մարդկային ձայնը:

1935- ծնվել է խորհրդային տիեզերագնաց Գերման Տիտովը:

1937 – ծնվել է ռուս երգիչ Իոսիֆ Կոբզոնը:

1943-Գուս-Խրուստալնի քաղաքի ապակու գործարանում առաջին անգամ արտադրվել է տաշովի բաժակ:

1944 –Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ամերիկյան զորքը կոալիցիայի մնացած զորքերից առաջինը մտել է բուն Գերմանիայի տարածք:

1945– ծնվել է գերմանացի ֆուտբոլիստ, մարզիչ Ֆրանց Բեկենբաուերը:

1971– վախճանվել  է ԽՄԿԿ առաջին քարտուղար Նիկիտա Խրուշչովը:

1965– ծնվել է Սիրիայի 10-րդ և ներկայիս նախագահ Բաշար ալ-Ասադը:

1973 –ԱՄՆ-ի ԿՀՎ-ի կողմից ֆինանսավորվող հեղաշրջում է իրականացվել Չիլիում, նախագահ Ալյենդեն ինքնասպանություն է գործել, իսկ իշխանության է եկել գեներալ Պինոչետը:

1988 - էստոներենը հայտարարվում է Էստոնիայի պետական լեզու:

1990 —Քուվեյթյան ճգնաժամի առթիվ ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշ-ավագն իր հեռուստատեսային ելույթում սառը պատերազմից հետո առաջին անգամ օգտագործել է  «նոր համաշխարհային կարգ» արտահայտությունը:

1993 - Կիևում բացվել է Գոլոդոմորի զոհերին նվիրված հուշանշան:

2001– ահաբեկչական գործողության արդյունքում կործանվել են ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքի Համաշխարհային առևտրի կենտրոնի զույգ բարձրահարկ շենքերը:

2005 - Իսրայելն ամբողջովին ու վերջնականորեն հետ է քաշվել Գազայից:

2007 - Ռուսաստանը փորձարկել է «Բոլոր ռումբերի հայր» անունն ստացած ամենամեծ պայմանական զենքը՝ ավիացիոն վաակումային ծավալային պայթյունի ռումբը (АВБПМ):

2015 – աշտարակային կռունկն ընկել է Մեքքայի Ալ-Հարամ մզկիթի վրա և մահացու ճզմել 107 մարդու:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Завтра скажут, что не должны называть себя армянами, остался один шаг: А. КарапетянРоссия ужесточает риторикуСНБ и прокуратура ждутПашиняну ожидало тяжелое испытание в ДанииХристианская вера является одной из важнейших основ армянской государственности. Аршак КарапетянАрмения встала на путь диктатуры: Аршак КарапетянВ поисках козла отпущенияПочему режим нервничает?Прозрачный намек Путина: новые отношения с соседямиПолиции было приказано жестко реагировать на протестующихСамбисты Армении на чемпионате Европы завоевали 18 медалей Пашинян отбыл в Данию Следуя примеру Apple, Samsung отказалась от создания беспилотных автомобилей Теперь тоже потребовал «реки крови»? «Паст»Мэр Еревана принял представителей Всемирного банка «Айакве» представит в прокуратуру сообщение о преступлении, связанное с «демаркацией» Тавушской границы: «Паст»Генсек ООН призвал расследовать смерть сотрудника организации в Рафахе Эти люди не понимают, что такое Родина: Аршак КарапетянСовместная работа по сохранению духовного и культурного наследия Арцаха «Трибунал Армянской национальной гордости» станет механизмом прецедентного права для стран мира: Аршак КарапетянБаграт Србазан вошел в здание Союза журналистов Армении Хачик Асрян предлагает кандидатуру Аршака Карапетяна։ «Паст»Сборная Армении завоевала 12 медалей на чемпионате Европы по ушуВардан Восканян: Площадь, заполненная десятками тысяч людей Священной борьбы, сломала стереотипыЗавтра к забастовке присоединятся и встретятся со студентами иранист Вардан Восканян и тюрколог Варужан ГегамянШойгу назначен секретарем Совета Безопасности РФГраждане, присоединившиеся к движению во имя Родины, перекрыли межгосударственную дорогу Армения-Грузия на участке БаграташенаПашинян освободил от должности председателя Комитета по туризмуАлен Симонян: «Армения привержена мирной повестке дня»Пашиняна обвиняют в распространении тезисов, отрицающих Геноцид армянЛидер движения «Всеармянский фронт» представляет атмосферу, царящую в силовых структурахПутин укрепляет свои позиции: Шойгу лишили должности министраКто должен стать следующим Премьер-Министром Армении? «Факт». Финансирование Армении за полгода на сумму в 100 миллионов долларовИменно в результате этого движения процесс выдачи каким-то образом был приостановлен: СогомонянЗакон только для граждан? Аршак КарапетянУже в следующем квартале лидер крупных налогоплательщиков снова изменится: «Паст»Самбист Маис Нерсисян стал чемпионом Европы Мирзоян на встрече с Байрамовым предложил не ограничиваться подписанием мирного договора, а разблокировать коммуникации«Газпром» начал распродавать имуществo после рекордного в истории убыткаЧисло погибших в результате падения автобуса в реку в Санкт-Петербурге достигло семи Заявление о ситуации и совете трибунала Власть вредит себе антипропагандой, хорошо делает, пусть так и продолжает: Мелик-ШахназарянПолучателям пособий угрожают лишить поддержки, если они примут участие в движении «Тавуш во имя Родины»Популярный рэпер умер на сцене от усталости В партии «Гражданский договор» прокомментировали молчание о поводу вопроса об отставке Никола Пашиняна Трибунал национального достоинства начнет свою работу с 20 мая։ Аршак КарапетянВ Турции назвали «абсолютно вымышленными» заявления Израиля об ослаблении запрета на торговлю Я обращаюсь к руководителю нашей страны: как обращаться к нему, господин или госпожа премьер-министр? Аршак КарапетянОбращение по случаю 79 годовщины победы в ВОВ
Самое популярное