Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 10 սեպտեմբեր )

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Ինքնասպանությունների կանխարգելման համաշխարհային օր,

Ջիբրալթար՝ Ազգային օր, Վրաց ուղղափառ եկեղեցի՝ Սուրբ Շուշանիկի հիշատակի օր, Գայանա՝ Ամերկյան հնդիկների ժառանգության օր, Հոնդուրաս՝ Երեխայի ազգային օր, Ուկրաինա՝ ֆիզկուլտուրնիկի օր, Չինաստան՝ Ուսուցչի օր, Հոնկոնգ՝ Ուսուցչի ազգային օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1871– ծնվել է դերասան, ռեժիսոր Արմեն Արմենյանը։

1883– ծնվել է բանասեր, ձեռագրագետ, պատմաբան, մանկավարժ, Վիեննայի Մխիթարյան միաբանության անդամ, Վիեննայի համալսարանի փիլիսոփայության պատվավոր դոկտոր Ներսես Ակինյանը։

1898- վախճանվել է երկրաբան Անդրեաս Արծրունին:

1899 – ծնվել է բանաստեղծ և թարգմանիչ Ավետիք Ղուրբանյանը:

1907 – ծնվել է խորհրդահայ իրավաբան Ալեքսեյ Սուքիասյանը:

1915- Մուսա լեռում սկսվում է հայության տեղափոխությունը։ Առաջին հերթին նավ են բարձրացել կանայք, երեխաները և ծերունիները, իսկ տղամարդիկ շարունակել են  մնալ դիրքերում: Արդյունքում Ֆրանսիական և անգլիական նավերով 4058 հայեր են տարհանվել:  

1956– ծնվել է քաղաքական գործիչ, դիվանագետ, հայտնի պատմաբան Արման Կիրակոսյանը՝ Ջոն Կիրակոսյանի որդին։ 

1990-խորհրդարանը օրենք է ընդունել պետական սեփականության մասին։ Դրա համաձայն հանրապետության տարածքում գտնվող բոլոր պետական հաստատությունների ունեցվածքը հայտարարվել են Հայաստանի սեփականություն։

2008 –վախճանվել է հայազգի խորհրդային ֆիզիկոս, ակադեմիկոս Յուրի Օսիպյանը: 2009-Հայ Յեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) Գերագույն մարմինը հայտարարել է, որ սկսում է Հայաստանի եւ Թուրքիայի միջև նախաստորագրված փաստաթղթերի դեմ բողոքի միջոցառումները:

2011- ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանը լուծարել է «Լինսի» հիմնադրամը, որն իր գոյության 22 տարիների ընթացքում Հայաստանում իրականացրել է ավելի քան 1 միլիարդ դոլարի բարեգործական ծրագրեր:

2012- 10 տարի առաջ հեռուստաեթերից զրկված «Ա1+»-ը սկսել է հեռարձակվել «Արմնյուզ»-ի եթերով:              

2015- հանդիպել են սահմանադրական փոփոխություններին «Ոչ» ասող վեց քաղաքական ընդդիմադիր ուժերը:

2017-փաստաբանների պալատի նախագահ է վերընտրվել Արա Զոհրաբյանը:

2018-համացանցում հայտնվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի ու Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսված հեռախոսային խոսակցությունը։

2020-Ռուսաստան մեկնել ցանկացող քաղաքացիները կրկին ցույցի են հավաքվել կառավարության դիմաց՝ պահանջելով պայմանավորվել դաշնության իշխանության հետ, իրենց մեկնումը թույլատրելու համար։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

587 մ.թ.ա.-բաբելոնական թագավոր Նովուխոդոնոսոր 2-ի հրամանով այրվել է Երուսաղեմի պալատն ու կրոնական կառույցը:

1229 –կեսգիշերին Հայմե 1-ինի քրիստոնեական զորքը ափհանվել է Մայորկա կղզում և սկսել դրա զավթումը:

1509 –Ստամբուլում առավոտյան 10-ին տեղի է ունեցել երկրաշարժ, որը հայտնի է նաև Փոքրիկ դատաստանի օրանվանմամբ: Երկրաշարժի արդյունքում նկատելի կերպով վնասվել է Օսմանյան կայսրության մայրաքաղաքը և եղել է մոտ 10 000 զոհ:

1622 –Ճապոնիայում քրիստոնյաներին հետապնդելու շրջանակներում եղել է այսպես կոչված Նագասակիի մեծ տանջանքների օրը, որի ժամանակ մահապատժի են ենթարկվել 52 մարդ՝այդ թվում կանայք, երեխաներ և արտասահմանցի քարոզիչներ: 1812-անգլո-ամերիկյան պատերազմի(1812—1815) ընթացքում Էրի լճի մոտ տեղի է ունեցել ճակատամարտ, որը ավարտվել է ԱՄՆ-ի հաղթանակով:

1823 – Պերուում Սիմոն Բոլիվարը հայտարարվել է ազատարար:

1839– Մոսկվայում սկսվել է ռուս-ֆրանսիական պատերազմի հիշատակին նվիրված Սուրբ Քրիստոս Ամենափրկիչ մայր տաճարի շինարարական աշխատանքները։

1875-ռուսական զորքը գրավել է Կոկանդը:

1890 –ծնվել է ազգությամբ հրեա ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելը:

1894 –Լոնդոնում առաջին անգամ տաքսու վարորդ Ջորջ Սմիթին տուգանել են ոչ սթափ վիճակում մեքենա վարելու և վթարի համար (մեքենան զարկել է տան դարպասին): Տուգանքի չափը կազմել  է 1 ֆունտ ստերլինգ:

–ծնվել է ուկրաինացի խորհրդային սցենարիստ, ռեժիսոր և ֆիլմարտադրող Ալեքսանդր Դովժենկոն:

1899-ծնվել է դերասան, իլյուզիոնիստ, հոգեբան և հիպնոզիստ Վոլֆ Մեսսինգը:

1918- լրագրող Չեպինգտոնը առաջին անգամ ընթացող պատերազմը անվանել է Առաջին համաշխարհային պատերազմ:

1919 – Ֆրանսիայի Սեն-Ժերմենյան պալատում Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքներով Անտանտի երկրների  և Ավստրիայի միջև կնքվել է խաղաղության պայմանագիր։

1955 –ծնվել է ռուս էստրադային և ջազային երգչուհի, դերասան Լարիսա Դոլինան:

1960 – Իտալիայում տեղի ունեցած 18-րդ Օլիմպիական խաղերի ժամանակ եթովպացի դեռևս անհայտ մարզիկ Աբեբե Բիքիլան դարձել է մարաթոնյան վազքի օլիմպիական չեմպիոն։

1960– Բաղդադում տեղի ունեցած միջազգային կոնֆերանսում ստեղծվել է Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը։

1974 – Գվինեա Բիսաուն անկախություն է ստացել Պորտուգալիայից:

1977-թունիսցի ներգաղթյալ Համիդա Ջանդուբին դաձել է գիլյոտինով մահապատժի ենթարկված վերջին եվրոպացին:

1984 –սկսվել է շախմատային թագի համար պայքարը Կարպովի և Կասպարովի միջև: Մրցամարտը դարձել է ռեկորդային շարունակվելով ավելի քան 5 ամիս:

1994– տեղի է  ունեցել «Փախուստ Շոուշենկից» ֆիլմի պրեմիերան:

2002-ավանդաբար չեզոք Շվեյցարիան դարձել է ՄԱԿ-ի անդամ:

Կ. Խաչիկյան

Փաշինյանը կրկին հոգեցնցումների մեջ է. կասկածի տակ է իր մեջքը պահողների հավատարմությունը Սարգիս Ստեփանյանը՝ World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնության հաղթող Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցների» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից Գնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչելՄայիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը ԱՄՆ-ն փորձում է կանխել Նեթանյահուի նկատմամբ ՄՔԴ-ի ձերբակալման օրդերի հրապարակումը Գյումրիում հանուն հայրենիքի իրազեկման երթ է անցկացվել (տեսանյութ) ՃՏՊ Կեչուտի ջրամբարի մոտ. կան վիրավորներՆոր աղետ՝ Թուրքիայում (լուսանկարներ) Ոստիկանության երեկվա գործողությունը լավագույնս ցույց է տալիս իշխանության վերաբերմունքը ԶԼՄ նկատմամբ. Տիգրան Աբրահամյան Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ Տխուր վիճակագրություն. մահվան պատճառներն ամբողջ աշխարհում«Դավայ հլը». լարված վիճակ՝ Վայք-Եղեգնաձոր ճանապարհին (տեսանյութ)«Եթե չկանգնեցնենք միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզը»․ Վ․ ԳեղամյանՌուսական բանակը նորացվում է շատ ավելի արագ, քան Արևմուտքն էր սպասում Ինչ են քննարկել Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը (տեսանյութ) Հիմա ավելի մոտիվացված եմ Օլիմպիական խաղերի համար. Արթուր Դավթյան Վանաձորում 54-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա հետիոտնիՌԴ ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել Ակնայում ականի վրա պայթյունից վիրավոր կաԱրմավիրում տեղի կունենա հայկական հասարակական կազմակերպության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում Երեւան-Գյումրի ճանապարհին արտակարգ էՀայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ Խաչանովը Մասթերսի երրորդ շրջան է դուրս եկել Սյունիքում փրկարարները ավտոբուսի տակից դուրս են բերել երեք դիՊուտինը հավասարակշռություն է փնտրում Անդրկովկասում Չինաստանի հարավում ավելի քան հինգ սանտիմետր տրամագծով կարկուտ է տեղացել (տեսանյութ) Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին ՌԴ-ն խստացնում է միգրացիոն վերահսկողությունը. փոփոխությունները կվերաբերեն նաև ՀՀ քաղաքացիներին Ահազանգ. քաղաքացին Գութանասարում կոտրել է ոտքը, չի կարողանում իջնել Այսօր Երևանում մի շարք փողոցներ փակ կլինեն ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Վաղը Երևանում և մարզերում լույս չի լինելուՆԱՏՕ-ն ցանկանում է հեռացնել ռուս զինվորականներին Գյումրիից. սկսվել են սադրանքների ալիքներ1993թ. երգչուհի Շերը այցելել է Հայաստան իր հետ բերելով 2.5 միլիոն դոլլարի օգնություն. պատմության այս օրը (28 ապրիլ)Վթար՝ Հրազդանի կիրճումԴա Վինչիի «Ջոկոնդային» նախատեսվում է Լուվրում առանձին սենյակ տրամադրել Դոլարը թանկացավ․ ռուբլին՝ էժանացավՄիլանի դարպասապահ Մենյանը վնասվածք է ստացել նախավարժանքի ժամանակ Թուրքիայում ոստիկանը կրակ է բացել իր գործընկերների վրա. կան զոհերԱպրիլյան ռեկորդային շոգ կգրանցվիԻնդոնեզիայում երկրաշարժ է տեղի ունեցել Մահացել է Պարույր Սևակի որդին՝ Արմեն Ղազարյանը Ուկրաինական «Ստրելա-10» ՀՕՊ համակարգի մարտական հնարավորություններն աճել են 100%-ով 59-ամյա Ֆրունզիկ Զ․-ն հիվանդանոցում մահացավՏեղեկացեք․ 36 ժամ ջուր չի լինելու ՌԴ Պետդումայում առաջարկել են Ռուսաստանից միգրանտների արտաքսման նոր ռեժիմ սահմանելՏաջիկստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել ՌուսաստանՍյունիքում իրանական ավտոբուսի վթարից զոհերի թիվը հասել է 5-ի ԵՄ-ն քննադատել է ՌԴ-ն՝ եվրոպական ընկերությունների դուստր ձեռնարկությունները «Գազպրոմի» վերահսկողությանը փոխանցելու համար
Ամենադիտված