ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հաղթում է նա , ով նպատակ ունի ու Չի հանձնվում երբեք». Դավիթ Աթանեսյան.տեղի ունեցավ Հայաստանի Այկիկենդո կարատեի ֆեդերացիայի 10-րդ փակ առաջնությունը

ՖՈՏՈ

Այսօր տեղի ունեցավ Հայաստանի Այկիկենդո կարատեի ֆեդերացիայի 10-րդ փակ առաջնությունը: Մրցաշարի նպատակն էր համալրել հավաքական թիմ , որը կմասնակցի 2017 թ.-ի  Կովկաս, Եվրոպայի, Եվրասիաի , աշխարհի միջազգային առաջնություններին ։

Մրցաշարին մասնակցում էին Հանրապետության բոլոր մարզերի և Երևանի տարբեր համայնքների ուժեղագույն մարզիկ մարզուհիները ։

Բացման արարողության ժամանակ կրտսեր մարզիկները գեղեցիկ ցուցադրական ելույթներով հանդես եկան ։

 

Պատվավոր հյուրերի շարքում էին գեներալներ , սպորտի վարպետներ և բարձրաստիճան այլ հյուրեր ։ Պատվավոր հյուրերը հիացմունքով էին արտահայտվում  մեր մարզիկների ցուցադրած տեխնիկական և մենամարտական աշխատանքի մասին։

 

Մենամարտերի ավարտից հետո պարգևատրվեցին  նաև մրցանակակիր մարզիկները և թիմային հաղթողները ։

Թիմային հաշվարկով 1 տեղ գրավեց Գավառի մասնաճյուղի սանը.մարզիչ Արաքս Մարգարյան:

2 տեղը  գրավեց Ջրվեժի մասնաճյուղի թիմը. մարզիչ Սևակ Մնացականյան ,

 

3 տեղ Շենգավիթ համայնքի թիմը. մարզիչ Սպարտակ Ծատուրյան ։

Ֆեդերացիայի նախագահ Դավիթ  Աթանեսյանի խոսքով մրցաշարը նպատակ է հետապնդում,որ մարզիկների որակները գնալով ավելի  արհեստավարժ  դառնան:

Իր խոսքի վերջում ֆեդերացիայի նախագահը տեղեկացրեց մեզ այն մասին,որ նրանք պատրաստվում են մասնակցել մարտի 19-ին Թբիլիսիում կայանալիք Մուայ Թայ ոճի միջազգային առաջնությանը։

Նյութը պատրաստեց 1or.am-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular