ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոուրինյոյի հետխաղյա մեկնաբանությունն ու պատասխանը «Չելսիի» ֆանատներին (ֆոտո)

ՎԻԴԵՈ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է Անգլիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչում իր նախկին ակումբ «Չելսիից» կրած պարտությունը նվազագույն հաշվով:

«Չեմ ցանկանում խոսել կարմիր քարտի մասին: Միայն ցանկանում եմ ասել, որ հպարտ եմ իմ խաղացողներով ու «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներով: Մենք տեսանք խաղ կարմիր քարտից հետո եւ առաջ: Մայքլ Օլիվերը ֆանտաստիկ պոտենցիալով մրցավար է, սակայն 4 խաղում նա նշանակել է 11 մետրանոց 3 հարված եւ ցույց տվել կարմիր քարտ: Ես չեմ կարող փոխել դա, քանի որ սեղմել եմ մրցավարի ձեռքը եւ նրան շնորհավորել աշխատանքի համար»,- Մոուրինյոյի խոսքը փոխանցում է BBC-ն:

Պորտուգալացի մասնագետը նաեւ մեկնաբանել է «Չելսիի» ֆանատների կողմից հնչած վիրավորական արտահայություններին, որին նա պատասխանել էր՝ ձեռքի մատներով ցույց տալով 3 թիվը («Չելսին» Մոուրինյոյի հետ 3 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն):

«Նրանք կարող են ինձ անվանել այնպես, ինչպես ցանկանում են: Քանի դեռ չի հայտնվի մարզիչ, որը «Չելսիին» կհասցնի 4 չեմպիոնական տիտղոսների, ես կմնամ համար առաջինը նրանց համար: Եթե ինչ-որ մարզիչ «Չելսիի» հետ դառնա Անգլիայի քառակի չեմպիոն, ես կդառնամ համար երկուսը: Իսկ մինչեւ այդ Հուդան համար մեկն է»,- ասել է Մոուրինյոն:

Հիշեցնենք, որ Լոնդնում կայացած խաղում Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Անգլիայի գործող գավաթակրի մեկնարկային կազմում էր եւ հանդես էր գալիս հարձակման գծում, սակայն 36-րդ րոպեին փոխարինվել էր «Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի կիսապաշտպան Անդեր Հերերայի հեռացումից հետո: «Չելսին» կիսաեզրափակիչում կխաղա «Տոտենհեմի» հետ: Մյուս զույգը կազմել են «Արսենալն» ու «Մանչեսթեր Սիթին»: 2 հանդիպումներն էլ տեղի կունենան Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում ապրիլի 22-ին ու 23-ին:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular