ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատգամավորի թեկնածու Ռոբերտ Սարգսյանն ամփոփում է նախընտրական առաջին շաբաթը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեկ շաբաթից ավելի է՝ մեկնարկել է ԱԺ ընտրությունների քարոզարշավը: ՀՀԿ խմբակցության պատգամավոր, թիվ 1 ընտրատարածքում առաջադրված ռեյտինգային թեկնածու Ռոբերտ Սարգսյանը դրական է գնահատում թե՛ իր, թե՛ կուսակցության հնարավորություններն ու վարկանիշը:

Այս մասին նա հայտնեց «Փաստ» օրաթերթի հետ զրույցում: Թեկնածուն ակտիվ նախընտրական հանդիպումներ է ունենում բակերում, դահլիճներում,շտաբերում և այլուր:

«Նախընտրական քարոզարշավը սկսել եմ Ավանից, քանի որ Ավանն իմ մեծ տունն է։ Հանդիպել եմ երիտասարդների հետ, Ավան–Առինջի բնակիչների և այլ մարդկանց հետ։ Դեռ երեք շաբաթ ունենք, հանդիպումները շարունակական բնույթ են կրելու։ Թիվ 1 ընտրատարածքը ընդլայնվել է, առաջիկայում մեր ծրագրերը կներկայացնենք նաև Նոր Նորքի ու Քանաքեռ–Զեյթունի բնակիչներին»,– ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավորը:

Մեր հարցին՝ ի՞նչ խնդիրներ են բարձրացնում քաղաքացիները և ինչպիսի՞ լուծումներ պետք է դրանց տալ, նա պատասխանեց.

«Գիտեք 4,5 տարի է մեր բնակիչների հետ կողք կողքի իրար հետ ապրում ենք, քաջատեղյակ եմ գրեթե բոլորի խնդիրներից, որոնց ժամանակին լուծում ենք տվել թիմով։ Քարոզարշավի շրջանակներում չէ, որ ես պետք է ծանոթանամ մեր տարածքի բնակիչների խնդիրներին, ես միշտ էլ քաղաքացիների ընդունելություններ եմ ունեցել։ Հիմա եկել է ժամանակն ամփոփելու կատարված աշխատանքը և գնալու դեպի առաջընթաց ու փոփոխություններ»:

Մեր այն հարցին, ինչպե՞ս է վերաբերվում ժամանակ առ ժամանակ իր դեմ ուղղված համացանցային և լրատվական նյութերին, Ռոբերտ Սարգսյանն արձագանքեց հետևյալ կերպ.

«Ժպիտով։ Շատ կարևոր է, որպեսզի քարոզարշավն անցնի արժանապատիվ ու առողջ մթնոլորտում։ Ոչ թե մեր ռեսուրսը պետք է վատնենք այս կամ այն մարդկանց «սևացնելու» վրա, այլ յուրաքանյուրս մեր արժանիքները, փորձը, կատարած աշխատանքը ներկայացնելու և, որ ամենակարևորն է, կուսակցության հեղինակությունը բարձր պահելու համար։ Դա մեր թիմի մոտեցումն է»:

 Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular