ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Բարսելոնան» միայն ՄՍՆ եռյակը չէ. Մեսսի

ՍՊՈՐՏ

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին կարծիք է հայտնել, որ կատալոնական թիմի հաջողությունները կախված չեն միայն Մեսսի-Սուարես-Նեյմար հարձակվողական եռյակի խաղից:

««Բարսելոնան» առաջին հերթին թիմ է: Մենք շատ խաղացողներ ունենք, եւ «Բարսայի» խաղը կախված չէ միայն իմ, Նեյմարի եւ Սուարեսի տրիոյից: Այո, մենք աշխատում ենք առավելագույնս օգնել հարձակման գծում եւ պաշտպանությունում, բայց միայն մենք չենք:

Առաջնությանը ավարտին դեռ շատ խաղեր են մնացել եւ մենք չենք դադարում մեր մրցակիցների մասին մտածելուց: Որպեսզի նվաճենք բոլոր մրցանակները, պետք է հաղթենք բոլոր խաղերում»,- մասնավորապես, Eurosport-ի փոխանցմամբ, ասել է Մեսսին:

Նշենք, որ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Մեսսի-Սուարես-Նեյման տրիոն 68 գոլ է խփել, իսկ մյուս խաղացողները, միասին վերցրած, 16 գոլ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular