ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես պայքարել երեխաների մոտ հաճախ կրկնվող անգինաների, կոկորդի ցավի և հազի դեմ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ակնամոմի հրաշագործ ազդեցությունները

 Անգինան քմային նշիկների սուր բորբոքումն է, որն արտահայտվում է նշիկների մեծացմամբ, բարձր ջերմությունով, թարախային արտադրությամբ, կոկորդի ցավով: Հիվանդության առաջացման պատճառներն են իմունիտետի իջեցումը, մրսածությունը, բակտերիաները, վիրուսները, էկոլոգիական պատճառները:

Ինչպես ցանկացած հիվանդության դեպքում, այնպես էլ քրոնիկական տոնզիլիտի և անգինաների դեպքում ավելի էֆեկտիվ է կատարել պրոֆիլակտիկա, քան՝ բուժում:

Վերին շնչուղիների պրոֆիլակտիկան առաջին հերթին բերանի խոռոչի հիգիենան է:Անհրաժեշտ է հետևել բերանի խոռոչի հիգիենային, մաքրել ատամները, սանացիայի ենթարկել փչացած ատամները: Անհրաժեշտ է նաև հետևել քթի խոռոչի հիգիենային՝ հաճախակի մաքրել քիթը և աղային լուծույթներով լվանալ խեցիները: Երբ մեր երեխաները հիվանդանում են անգինայով, ֆարինգիտով, հաճախակի ստիպված եք լինում օգտագործել հակաբիոտիկներ, եթե վիրուսային պաթոլոգիա է՝ հակավիրուսային պրեպարատներ, տեղային անտիսեպտիկներ, օգտագործել տեղային ազդեցության հակաբիոտիկներ և իմունոմոդուլացնող պրեպարատներ:

Սակայն այս ամենը կարելի է փոխարինել ամբողջովին բնական միջոցով՝ ակնամոմով (պրոպոլիս): Ակնամոմի հակաբակտերիալ, հակասնկային, հակավիրուսային, հակաօքսիդանտ, ինչպես նաև տեղային անեսթետիկ, պաշտպանիչ, անգամ հակաքաղցկեղային հզոր ազդեցությունները գիտականորեն փաստագրված և ապացուցված են: Գիտնականները ակնամոմը անվանում են բնական հակաբիոտիկ, և այն օգտագործում են բազմաթիվ դեղամիջոցներում:

Ակնամոմը ազդում է Գրամ-դրական, գրամ-բացասական, անաերոբիկ և անգամ պենիցիլինի դեմ կայուն միկրոօրգանիզմների և բակտերիաների վրա: Ակնամոմի հակաբակտերիալ ազդեցությունը համեմատելի է հակաբիոտիկների ազդեցությանը: Վերը նշված պրոբլեմների դեմ պայքարելու համար մենք՝ բժիշկներս, երեխաների համար խորհուրդ ենք տալիս Herbaland Պրոպոլիս սփրեյը: Այն բնական արտադրանք է, որը պարունակում է միայն պրոպոլիս, թորած ջուր և գլիցիրին:

Պրեպարատը նշանակվում է 4 փչոցից՝ օրը մինչև 4 անգամ: Herbaland Պրոպոլիս սփրեյը հատկապես օգտակար է բերանի խոռոչում վերքերի և վնասվածքների, բերանի խոռոչի թարախային պրոցեսների բուժման, կոկորդի բորբոքման և վիրուսային ինֆեկցիաների, նաև ստոմատիտի և պարադոնտոզի բուժման ժամանակ, ինչպես նաև ապահովում է երկարատև թարմ շնչառություն և վերացնում է բերանի տհաճ հոտը: Օգտագործելով Herbaland Պրոպոլիս սփրեյը՝ երեխաները անմիջապես զգում են կոկորդում ցավի թուլացում, բորբոքային այտուցն իջնում է, կարմրածությունը՝ անցնում, խոնավանում է բկանցքի լորձաթաղանթը, որը թեթևացնում է ֆարինգիտի ժամանակ բերանի չորության զգացումն ու քերոցը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular