ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանի քաղաքացիություն կստանան բոլոր ցանկացողները, ովքեր ծնվել են….

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ռուսաստանի քաղաքացիություն կստանան բոլոր ցանկացողները, ովքեր ծնվել են ԽՍՀՄ-ում։ Այժմ նրանց պետք չի լինի փաստագրական հաստատում՝ այլ պետության քաղաքացիությունից հրաժարվելու մասին՝ գրում է«Կոմսոմոլսկայա պրավդան»։

Պարբերականի տեղեկություններով՝ ազգությունների հարցերով Պետդումայի կոմիտեն հավանություն է տվել օրինագծին, որը դյուրացնում է ռուսական քաղաքացիության ստացումը «ռուսերենի կրողների» համար։ Փաստաթուղթը նախատեսում է ուղղումներ «ՌԴ քաղաքացիության մասին» և «ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին» օրենքներում։

Այն մշակվել է՝ համապատասխան նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարականի։ Օրենսդիրներն առաջարկել են «ռուսերեն լեզվի կրողներ» կատեգորիայի տակ առնել ԽՍՀՄ-ում ծնվածներին, ինչպես նաև նրանց, ովքեր Ռուսաստանում ծնված հարազատներ ունեն։

Նախագիծն ուսումնասիրման էր ներկայացվել 2016 թվականի դեկտեմբերի 30-ին՝ ԱՊՀ-ի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի կողմից («Եդինայա Ռոսիա»)։

Առաջիկայում օրինագիծը կդիտարկվի Պետդումայի այլ կոմիտեների կողմից, իսկ հետո քվեարկության կդրվի Դումայում։
 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular