Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 15 օգոստոս )

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Լեհաստան՝ Զինված ուժերի օր, Ռումինիա՝ Նավատորմի օր,

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն՝ Անկախության օր, Հնդկաստան՝ Անկախության օր, Հարավային Կորեա՝ Ազատագրման օր,Հյուսիսային Կորեա՝ Ազատագրման օր, ԱՄՆ՝ Ճապոնիայի դեմ տարած հաղթանակի օր, Ճապոնիա՝ Պատերազմում զոհվածների հիշատակի օր, Պանամա՝ Պանամա-Վիեխոյի օր, Լեհաստան՝ Լեհական բանակի օր, Ռուսաստան՝ Հնէաբանի օր, Եգիպտոս՝ Օբոնի օր (Նեղոսի վարարման օր):

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1878 – ծնվել է արևմտահայ բանաստեղծ Սիամանթոն:

1904 – ծնվել է վրաստանցի հայ դերասանուհի Վեներա Հակոբյանը:

1911- ծնվել է հայ խորհրդային մեխանիկ Միքայել Մանուկյանը:

1922 – ծնվել է բանաստեղծ Վահագն Դավթյանը:

– ծնվել է պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր Աբել Սիմոնյանը:

1923 – ծնվել է տենոր Արթուր Այդինյանը:

1928-ծնվել է աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերը:

1931 – ծնվել է հայազգի խորհրդային կոմպոզիտոր, ֆիլմերի երաժշտությունների ստեղծող Միքայել Թարիվերդիևը:

1934 —ծնվել է խորհրդահայ ջազմեն, կոմպոզիտոր և սաքսոֆոնիստ Գեորգի Գարանյանը:

1944 – ծնվել է ծագումով հայ, ֆրանսիացի երգչուհի և դերասանուհի Սիլվի Վարդանը։

1947- վախճանվել է գրականագետ և բանասեր Նիկոլ Աղբալյանը:

1991-վախճանվել է  խորհրդահայ դերասան, կինոռեժիսոր Ստեփան Կևորկովը:

2001- Նախագահ Քոչարյանը ստորագրել է «Աղետի գոտու վերականգնման համալիր ծրագիրը»:

2003-մոտ 60 մանկավարժ Գյումրիի Ազատության հրապարակում բողոքի ցույց են կազմակերպել դպրոցների օպտիմալացման ծրագրի դեմ, որի արդյունքում ուսուցիչներից շատերը գործազուրկ են մնալու:

2007-վախճանվել է  խորհրդահայ գրաֆիկայի վարպետ Ռուդոլֆ Խաչատրյանը:

2018- աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի ծննդյան 90-ամյակի առիթով Ստամբուլում բացվել է մեծանուն արվեստագետի թանգարանը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

797 —Իրանի բյուզանդացի թագուհին կուրացնելով գահընկեց է արել սեփական որդուն՝ Կոնստանտին 6-րդին և սկսել է միանձնյա թագավորել ամբողջ Բյուզանդիան:

1096 –Հռոմի Պապի օրհնությամբ սկսվել է Առաջին խաչակրաց արշավանքը, խաչակիրներն Իտալիայից և Ֆրանսիայից ճամփա են ընկել դեպի Կոստանդնուպոլիս:

1118 – վախճանվել է Բյուզանդիայի կայսր Ալեքսիոս Ա Կոմնենոսը:

1185 –Վրաստանի  Թամարա թագուհին օրհնել է Վարձիա քարանձավային քաղաքը:

1248- դրվել է Քյոլնի տաճարի հիմնաքարը:

1274 —վախճանվել է ֆրանսիացի թեոլոգ Ռոբեր դե Սորբոնը, նրա անունն է կրում փարիզի համալսարանը:

1461 – թուրք-օսմանները գրավել են Տրապիզոնի կայսրության մայրաքաղաք Տրապիզոնը։

1519 —հնդկացիական ձկնորսական ավանի տեղում հիմնադրվել է Պանամա քաղաքը, որի անվանումը թարգմանվում է որպես «շատ-շատ ձկներ»:

1534 – Փարիզում ստեղծվել է Ճիզվիտների կաթոլիկ միությունը։

1537 – հիմնադրվել է Պարագվայի մայրաքաղաք Ասունսյոնը։

1723 —հանդիսավորությամբ բացվել է Պետերգոֆը, որը եղել է ռուս ցարերի ամառային նստավայրը:

1795 —ֆրանսիայում մտցվել է նոր դրամական միավոր ֆրանկը:

1769 – ծնվել է ֆրանսիացի զորավար, քաղաքական գործիչ Նապոլեոն Բոնապարտը:

1771– ծնվել է անգլիացի գրող, բանաստեղծ, արձակագիր Վալտեր Սքոթը («Քվենտին Դորվարդ», «Այվենհո»):

1808 —Ճապոնիայի սյոգունը հրաժարվել է ընդունել անգլիական պատվիրակությունը, որով իսկ անհաջողության է մատնվել Ճապոնիայի հետ դիվանագիտական և առևտրային կապեր ստեղծելու Անգլիայի նպատակը:

1835 —արտոնագրվել է պտտվող թմբուկով ավտոմատ լվացքի մեքենան:

1877- գյուտարար Թոմաս Էդիսոնն առաջին անգամ առաջարկել է հեռախոսով դիմելու համար գործածել Hello բառը:

1896 – ծնվել է ԽՍՀՄ դերասանուհի Ֆաինա Ռանևսկայան:

1914 – Պանամայի ջրանցքով անցել է առաջին նավը։

1924 —լույս է տեսել «Ռադիոսիրող» ամսագրի առաջին համարը, ներկայումս այն կոչվում է «Ռադիո» ամսագիր:

1935 -Գերմանիայում սվաստիկայով դրոշը հաստատվել է որպես պետական դրոշ:

1944- Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել է ամերիկա-ֆրանսիական ուժերի ափհանումը Հարավային ֆրանսիայում:

1947- Բրիտանական գաղութ Հնդկաստանը բաժանվել է երկու մասերի՝ բուն Հնդկաստանի և Պակիստանի:

1948- Կորեան 38-րդ զուգահեռականով բաժանվել է երկու մասերի՝ Հարավային և Հյուսիսային Կորեաների:

1960– Կոնգոյի Հանրապետությունը հռչակել է իր անկախությունը Ֆրանսիայից։

1973 —ԱՄՆ-ը դադարեցնելով Կամբոջայի ռմբակոծությունը փաստացի դադարեցրել է իր ուղղակի մասնակցությունը Հնդկաչինում ընթացող ռազմական գործողություններին:

1990- սպանվել է խորհրդային ռոք երգիչ Վիկտոր Ցոյը:

1992 - Ադրբեջանում մտցվում է մանաթ փողի միավորը:

1993 - Ադրբեջանում մտցվել է վերին մակարդակի .az դոմենը:

2021 —ԱՄՆ-ը սկսել է զորքերը դուրս բերել Աֆղանստանից, թալիբները սկսել են գրավել երկրի տարածքը, ընդունվել են Աֆղանստանի նոր դրոշն ու գերբը:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Администрация разозлилась от слова «просьба»Имеем дело с марионеточным правительством, управляемым иностранцами, целью которого является идентичность армянского народа: Аршак КарапетянПервый звонок для Мгера Григоряна«Паст». Труфальдино из Армении или Пашинян «кинет» стороны, либо они «кинут» его Беззубое поведение США по отношению к Азербайджану еще больше обостряет аппетит АлиеваОпасения Никола Пашиняна больше невозможно скрытьВ Симферополе откроется выставка «Традиционные мотивы крымских армян» Армянские спортсмены завоевали 16 медалей на чемпионате Европы по грэпплингу «От линий к слову»: в Центре восточной литературы в Москве представлены работы художника Тиграна СарапянаВ результате делимитации 2 жилых дома села Киранц останутся на территории Азербайджана – СМИПолицейские перекрыли также улицу Мелик-Адамяна Алма-Атинская декларация на самом деле в пользу Азербайджана, а действующий режим направляет этот документ против нас и выполняет все требования турецко-азербайджанского тандема։ Аршак КарапетянПолиция перед зданием правительства проводит жесткие задержанияЗавтра скажут, что не должны называть себя армянами, остался один шаг: А. КарапетянРоссия ужесточает риторикуСНБ и прокуратура ждутПашиняну ожидало тяжелое испытание в ДанииХристианская вера является одной из важнейших основ армянской государственности. Аршак КарапетянАрмения встала на путь диктатуры: Аршак КарапетянВ поисках козла отпущенияПочему режим нервничает?Прозрачный намек Путина: новые отношения с соседямиПолиции было приказано жестко реагировать на протестующихСамбисты Армении на чемпионате Европы завоевали 18 медалей Пашинян отбыл в Данию Следуя примеру Apple, Samsung отказалась от создания беспилотных автомобилей Теперь тоже потребовал «реки крови»? «Паст»Мэр Еревана принял представителей Всемирного банка «Айакве» представит в прокуратуру сообщение о преступлении, связанное с «демаркацией» Тавушской границы: «Паст»Генсек ООН призвал расследовать смерть сотрудника организации в Рафахе Эти люди не понимают, что такое Родина: Аршак КарапетянСовместная работа по сохранению духовного и культурного наследия Арцаха «Трибунал Армянской национальной гордости» станет механизмом прецедентного права для стран мира: Аршак КарапетянБаграт Србазан вошел в здание Союза журналистов Армении Хачик Асрян предлагает кандидатуру Аршака Карапетяна։ «Паст»Сборная Армении завоевала 12 медалей на чемпионате Европы по ушуВардан Восканян: Площадь, заполненная десятками тысяч людей Священной борьбы, сломала стереотипыЗавтра к забастовке присоединятся и встретятся со студентами иранист Вардан Восканян и тюрколог Варужан ГегамянШойгу назначен секретарем Совета Безопасности РФГраждане, присоединившиеся к движению во имя Родины, перекрыли межгосударственную дорогу Армения-Грузия на участке БаграташенаПашинян освободил от должности председателя Комитета по туризмуАлен Симонян: «Армения привержена мирной повестке дня»Пашиняна обвиняют в распространении тезисов, отрицающих Геноцид армянЛидер движения «Всеармянский фронт» представляет атмосферу, царящую в силовых структурахПутин укрепляет свои позиции: Шойгу лишили должности министраКто должен стать следующим Премьер-Министром Армении? «Факт». Финансирование Армении за полгода на сумму в 100 миллионов долларовИменно в результате этого движения процесс выдачи каким-то образом был приостановлен: СогомонянЗакон только для граждан? Аршак КарапетянУже в следующем квартале лидер крупных налогоплательщиков снова изменится: «Паст»
Самое популярное