ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … բարոմետր

ՖՈՏՈ

Գիտնականներն երբեք չեն հրաժարվել եղանակը կանխատեսելու փորձերից: Մարդկանց միշտ էլ պետք է եղել իմանալ մոտակա  եղանակի կանխատեսումը: Առաջին գյուտարարը, որը տվել է եղանակը կանխատեսելու սարքի ստեղծման գաղափարն եղել է Գալիլեյը: Այնուամենայնիվ, նման սարք՝ բարոմետր, հնարավոր է եղել ստեղծել  միայն 1643 թվականին: Եվ դա արել են Գալիլեյի հայտնի աշակերտներ Վինչենցո Վիվիանին և էանջելիստո Տորիչելլին: Հենց Տորիչելլին է կարողացել ապացուցել, որ գոյություն ունի այնպիսի երևույթ, ինչպիսին է մթնոլորտային ճնշումը: Առաջին անգամ նրա կողմից է առաջադրվել վարկած առ այն, որ օդային օվկիանոսը, որի ներքևում մարդն է ապրում, անընդհատ որոշակի ճնշում է գործադրում: Նա առաջարկել է իր ուսանողներից մեկին՝ Վինչենցո Վիվիանիին օգտագործելով մի ծայրը փակված սնդիկով լցված խողովակ չափել դրա արժեքը: Խողովակը շրջվել են սնդիկով լի անոթի մեջ, որի արդյունքում սնդիկը թափվել է, և խողովակի վերին հատվածում որոշակի բարձրության վրա հայտնվել է դատարկ տարածք: Այդ առաջին փորձարկումից հետո ստեղծվել է առաջին բարոմետրը: Այն փորձը, որը Տորիչելլին անց է կացրել 1643 թվականին՝ նշանավորել է գիտական օդերևութաբանության սկիզբը: Շնորհիվ այն բարձր ճշգրտության, որով սնդիկային բարոմետրը կարող է չափել մթնոլորտային ճնշումը, այն արագորեն  լայն կիրառություն է գտել օդերևութաբանության մեջ: Այդ սարքի միակ թերությունն եղել է այն, որ եղել է սնդիկի արտահոսքի մեծ հավանականություն: Հայտնի անգլիացի գիտնական Ռոբերտ Հուկը 1670 թվականին ստեղծել է բարոմետրային սանդղակը, որի ցածր ճնշման կետը ցույց է տալիս, որ անձրև կամ փոթորիկ է լինելու, իսկ չոր և արևոտ եղանակ կանխատեսում է բարձր ճնշումը: Այդ հնագույն առարկան հանդիսացել է ժամանակակից սենյակային բարոմետրերի նախատիպը: Ջրային բարոմետրի գյուտի պատմությունը սկսվել է 1657 թվականին շնորհիվ գիտնական Օտտոն ֆոն Հերիկեի: Նրա սարքը երկար պղնձե խողովակ էր, որի ստորին ծայրն ընկղմված է ջրով լցված անոթի մեջ, իսկ վերին ծայրը միացած է ապակե խողովակի, որն էլ  հատուկ փականով միացված էր օդային պոմպին: Օդն արտամղելուց հետո խողովակի մեջ ջուրը բարձրացել է և ցույց տավել մթնոլորտային ճնշումը: Օտտոն նկատել է խողովակի մեջ ջրի բարձրության և եղանակի միջև եղած կապը: 1660 թվականին նրան հաջողվել է կանխատեսել հզոր փոթորիկ Մագդեբուրգում դրա սկսվելուց 2 ժամ առաջ, ինչը զարմացրել է տեղացիներին: Աներոիդային բարոմետր ստեղծելու գաղափարը 17-րդ դարում արտահայտել է գերմանացի մաթեմատիկոս-ֆիզիկոս Գոթֆրիդ Վիլհելմ ֆոն Լեյբնիցը: Բայց նրան չի հաջողվել գաղափարը կյանքի կոչել: Հունարենում «աներոդ» նշանակում է «անջուր», իսկ դա նշանակում է, որ աներոիդ բարոմետր-աներոիդում հեղուկ, կամ սնդիկ չկա: 1847 թվականին առաջին աներոիդ-բարոմետրը ստեղծվել է ֆրանսիացի ինժեներ Լյուսիեն Վիդիի կողմից: Այդ սարքի  հիմնական բաղադրիչը եղել է մետաղական երկփեղկ մխոցային անոթից, որն ունի ծալքավոր մակերես: Օդի որոշակի ծավալ դուրս է մղվում անոթից, այսինքն ներսում մնում է նոսրացված օդ և արտաքին ճնշման տատանումների դեպքում անոթը լայնանում կամ նեղանում է՝ արդյունքը փոխանցելով համապատասխան ցուցիչին: Աներոիդ-բարոմետրով մթնոլորտային ճնշումը չափելու ճշգրտությունը մի փոքր ցածր է, քան սնդիկային բարոմետրինը, սակայն այն անվտանգ է և  կարող է օգտագործվել ցանկացած տեղ:
 Нет описания.


Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular