ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 12 օգոստոս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Երիտասարդության միջազգային օր, Թայլանդ՝ Թագուհու ծննդյան և Մայրերի օր,
Վրաստան՝ Դիդգորոբա, Զիմբաբվե՝ Պաշտպանության ուժերի օր, Ռուսաստան՝ Ռազմա-օդային ուժերի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1670 –ծնվել է բառարանագիր, եկեղեցական, մշակութային գործիչ Ստեփանոս Ռոշքան։
1838 - ծնվել է ֆրանսիացի արևելագետ և հայագետ Օգյուստ Կարիերը։
1886 - ծնվել է քանդակազարդող վարպետ Հովհաննես Քարամյանը։
1921 - ծնվել է արձակագիր Գրիգոր Քեշիշյանը։
1926 - ծնվել է քանդակագործ Սարգիս Սարգսյանը։
1935 - ծնվել է բալետի դերասանուհի Բելա Հովնանյանը։
1937 –ծնվել է ժողովրդական երգչուհի Վալյա Սամվելյանը։
1950 - ծնվել է բանաստեղծուհի Լենա Անթառանյանը։
1951 –վախճանվել է գրականագետ, պատմաբան Երվանդ Շահազիզը։
1975 - վախճանվել է թատրոնի և կինոյի դերասան Թաթուլ Դիլաքյանը։
1979 - վախճանվել է դիրիժոր, մանկավարժ Սուրեն Չարեկյանը։
1992– Արցախյան ազատամարտի ժամանակ Ադրբեջանական զինված ուժերի Թարթառի և Քելբաջարի
բրիգադները միաժամանակյա հարձակման են անցել Մարտակերտի ռազմաճակատի ողջ երկայնքով։
1996– վախճանվել է աշխարհահռչակ գիտնական, աստղագետ, Հայաստանի ազգային հերոս Վիկտոր
Համբարձումյանը:
2000– վախճանվել է ֆրանսահայ նշանավոր նկարիչ Ժան Գառզուն (Գառնիկ Զուլումյան)։
2010- Երևան է ժամանել հանրահայտ հայազգի ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար
Սերժ Թանկյանը:
2015-ռուսական կայազորային դատարանը Գյումրիում սկսել է Պերմյակովի դատավարությունը։
Ավետիսյանների ընտանիքի սպանդի համար մեղադրվողին ռուսական կողմը դատել է դասալքության և
ապօրինի զենք կրելու մեղադրանքով:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

մ.թ.ա. 30 – Հին Եգիպտոսի թագուհի Կլեոպատրան ինքնասպան է եղել։
1121 —վրացական թագավորության զորքերի և արևմտյան-սելջուկական էմիր Մարդիայի բանակի միջև
տեղի է ունեցել Դիդգորյան ճակատամարտը։
1604 —ծնվել է Ճապոնիայի սյոգուն Տոկուգավա Նեմիցուն։
1633 –վախճանվել է իտալացի կոմպոզիտոր Յակոպո Պերին։
1658 —Նոր Ամստերդամում կազմավորվել է Հյուսիսային Ամերիկայում առաջին ոստիկանական ջոկատը՝
Ռատելվախտը։
1681 —ծնվել է ազգությամբ դանիացի ռուս նավագնաց և բևեռային հետազոտող Վիտուս Բերինգը, որը
հայտնաբերել է Բերինգի նեղուցը։
1900 –վախճանվել է հանրահայտ շախմատիստ Վիլհելմ Ստեյնիցը։
1927– տեղի է ունեցել Օսկարի առաջին մրցանակաբաշխության տարվա լավագույն ֆիլմ ճանաչված
«Թևեր» համր ֆիլմի պրեմիերան։
1851– ամերիկացի գյուտարար Այզեկ Զինգերը առաջին կարի մեքենայի համար ստացել է արտոնագիր:

1865 —անգլիացի բժիշկ Ջոզեֆ Լիստերն առաջին անգամ վիրահատության ժամանակ օգտագործել է
ֆենոլ, որպեսզի ախտահանի գործիքները և ձեռքերը, հետագայում այդ գործողության շնորհիվ
հետվիրահատական բարությունների թիվը կրճատվել է երեք անգամ։
1883– Ամստերդամի կենդանաբանական այգում սատկել է վերջին կվագգան՝ պարկավոր գայլը։
1898 —Հավայան կղզիները անեքսիայի են ենթարկվել ԱՄՆ-ի կողմից։
1949 —Լնդոնում թռչյունների պատճառով, որոնք թառել են Բիգ-Բեն ժամացույցի սլաքի վրա ժամանակը
հետ է ընկել չորս ու կես րոպեով։
1930 —ծնվել է ազգությամբ հունգարացի ամերիկացի ֆինանսիստ և քաղաքական գործիչ Ջորջ Սորոսը։
1954 –ծնվել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։
1955– վախճանվել է գերմանացի ճանաչված գրող Թոմաս Մանը։
1964– վախճանվել է անգլիացի գրող Յան Ֆլեմինգը, որը հանդիսանում է Ջեյմս Բոնդի մասին պատմող
գրքերի հեղինակ:
1974 - Թուրքիան թուրքական ինքնավարություն ստեղծելու պահանջագիր է ներկայացրել Կիպրոսին։
1981 —վաճառքում է հայտնվել անհատական IBM PC համակարգիչը, որի արժեքը եղել է 1 565
դոլլար։
1985 - Ճապոնիայում Բոինգ-747-ը մխրճվել է Օսութաքա լեռան մեջ, զոհվել է 520 մարդ, փրկվել է 4
մարդ։
1988 —ամերիկյան էկրաններ է բարձրացվել Մարտին Սկորցեզեի «Քրիստոսի վերջին տառապանքները»
կինոնկարը, որը առաջացրել է կրոնական կազմակերպությունների զայրույթը։
1999 - Ուկրաինայում ընդունվում է բոլոր սթափարանները փակելու որոշում։
2000 – Բարենցի ծովում վարժանքների ժամանակ խորտակվել է ռուսական Կ-141 «Կուրսկ» ատոմային
սուզանավը։
2018 —ՆԱՍԱՆ տիեզերք է ուղարկել Պարկեր արևային զոնդը Արևի մթնոլորտը և արևային քամիները
հետազոտելու նպատակով։
2026 —Տեղի է ունենալու արևի լրիվ խավարում, որը նկատելի է լինելու Եվրոպայում:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular