ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … թիթեռնիկ-փողկապ

ՖՈՏՈ

Ցանկացած մարդու կյանքում լինում են այնպիսի իրադարձություններ (նշանակալից և հանդիսավոր), որոնց կարևորությունն անհրաժեշտ է շեշտել նույնիսկ համապատասխան զգեստներով: Յուրաքանչյուր իսկական տղամարդ իր զգեստապահարանում պետք է ունենա այնպիսի հագուստի տարատեսակ, ինչպիսին է թիթեռնիկ-փողկապը, առանց որի պարզապես անհնար է հայտնվել որոշակի հանդիսությունների ժամանակ: Հենց այդ հագուստի աքսեսուարն է հանդիսանում հագնվելու արարողակարգային ոճի հիմնական հատկանիշներից մեկը, որը կարող է պատմել մարդու բարձր կարգավիճակի և նրբազգացության մասին: Թիթեռնիկ-փողկապի պատմությունը շատ վայրիվերումներ է ունեցել, իսկ նրա տեսքը համարվում է բավականին անսովոր: Նորաձևության մեջ այն մտել է շատ հեշտ: Այս աքսեսուարի հայտնվելուց դեռ շատ առաջ «թիթեռնիկ» անվանումն արդեն օգտագործվել է: Նախկինում այդ անվանումը տրվել էր պարանոցի շարֆ կապելու մեթոդին: Բայց նույնիսկ բարձր նորաձևության գիտակները չէին կարող կանխատեսել, թե ինչ  բուռն արձագանք կառաջացնեն այդ աղեղնավոր կապերը, որը կապել են 1904 թվականին Լա Սկալա թատրոնի երաժիշտները  «Մադամ Բատերֆլայ» օպերայի երեկոյան ներկայացման ժամանակ: Դրանից հետո բառացիորեն մի քանի ամիս է պահանջվել, որպեսզի թիթեռնիկ-փողկապները նորաձև դառնան ամբողջ Եվրոպայում: Հենց այդ ժամանակ էլ հայտնվել է նրանց անունն ըստ պարանոցին շարֆ կապելու ձևից, որը տարիներ շարունակ տարածված է եղել: Բարձր հասարակության մեջ շատ կարևոր են դարձել այդ աքսեսուարը կրելու նորմերը և դրա այլ համազգեստի հետ համադրությունը: Տղամարդիկ, որոնք  խախտել են կանոնը, ըստ որի սև թիթեռնիկ-փողկապը կարելի է կրել միայն սմոկինգի հետ, իսկ սպիտակը միայն ֆրակի հետ, համարվել են վարքի կանոնների կոպիտ խախտումների դրսևորողներ և կանխամտածված անհարգալից վերաբերմունք ցուցաբերողներ: Նույնիսկ բարձր հասարակության շրջանում տոնակատարությանը մասնակցելու համար ուղարկվող հրավիրատոմսում նշվում է թիթեռնիկ-փողկապի առկայությունը և գույնը, իսկ  զգեստի այլ մանրամասներ չեն նշվում, քանի որ մնացած ամեն ինչը կարելի է  լռելյայն համարել  հասկանալի: Միայն թիթեռնիկ-փողկապի մասին կարելի է ասել, որ այն ունի կապման  իր ոճը: Յուրաքանչյուր մարդ այն կապում է իր անհատական ձևով: Անգամ ասում են, որ նախկինում եղել են մասնագետներ, որոնք գիտեին, թե ինչպես կարելի է թիթեռնիկ-փողկապով որոշել դրա տիրոջը: Թիթեռնիկ-փողկապի պատմությունը հաստատ որ շուտ չի ավարտվի: Ներկայումս  հավակնոտ նորաձևության դիզայներները տարատեսակ փորձեր անց կացնելով այդ դասական և պահպանողական հագուստի աքսեսուարի հետ  փորձում են փոխել այդ նորաձևության ուղղությունը, թիթեռնիկ-փողկապի  արտաքին տեսքի փոփոխության միջոցով:
 

Нет описания.


Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular