Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. նոր բախումներն ավելի մահաբեր են լինելու. Պուտինը կարող է ռիսկի դիմել Ղարաբաղում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը

– Պարոն Կիրակոսյան, մոտ մեկ ամիս առաջ կանխատեսում էիք, որ Ադրբեջանը կարող է նոր լայնածավալ հարձակում ձեռնարկել մոտ ժամանակներում, մասնավորապես՝ ապրիլին: Այս համատեքստում թերևս ամենակարևոր հանգամանքներից մեկը հակամարտության դինամիկան է, ներքաղաքական, դիվանագիտական և ռազմական գործոնները, որոնք ամեն օր կարող են փոխվել և ազդել ընդհանուր իրադրության վրա: Ի՞նչ դինամիկա եք տեսնում այսօր, կա՞ն արդյոք նոր միտումներ, որոնք կազդեն հակամարտության սրացման հեռանկարի վրա:

– Երկու նոր կարևոր զարգացումներ կան, որոնք միայն ավելացնում են առաջիկա ամսվա ընթացքում Ղարաբաղի շուրջ նոր բախումների վտանգը: Պիտի սպասենք հիմնական հարձակում Ադրբեջանից ապրիլին կամ մայիսին: Առաջինը, այս կանխատեսումը հիմնված է ռազմական իրավիճակի գնահատման վրա: Ապրիլը կամ մայիսը հնարավորության պատուհան է Ադրբեջանի համար ռազմականապես՝ ելնելով եղանակային պայմանների, տեղանքի և տեղագրության գործոններից և նաև այն պատճառով, որ Ռուսաստանից և Իսրայելից զենքի մատակարարումը Ադրբեջանին նախատեսվում է իրականացնել մինչև այդ ժամկետը: Սա ավելի կխրախուսի Ադրբեջանին գնալու հարձակման:

Մյուս պատճառը երկու զարգացումներից մեկն է՝ ներքին, սոցիալ-տնտեսական ճնշումը Ադրբեջանի ներսում, որի պատճառը նավթի գների անկումն է, կոռուպցիան, ազգային արժույթի արժեզրկումը: Ադրբեջանի կառավարության վրա սոցիալ-տնտեսական ճնշման պատճառով՝ ռազմական հարձակումը դառնում է շատ ավելի արդյունավետ միջոց՝ շեղելու բնակչության ուշադրությունը և ազգայնականության հողի վրա համախմբելու ադրբեջական հանրությունը իշխող վարչակարգի շուրջ:

Երկրորդ զարգացումը Ադրբեջանի ռազմական ագրեսիվությունը զսպելու թույլ լծակներն են կամ դրանց բացակայությունը: Ո՛չ Արևմուտքը և ո՛չ էլ նույնիսկ Ռուսաստանը բավարար լծակներ չունեն կանգնեցնելու Ադրբեջանին կամ ճնշում գործադրելու Ադրբեջանի վրա, համոզելու չհարձակվել:

Եվ վերջապես, եթե հիշենք նախորդ տարվա ապրիլյան իրադարձությունները, դա Ադրբեջանի առաջին ռազմական հաջողությունն էր 1994 թ. ի վեր՝ հստակ ռազմական առաջադրանքներով՝ բռնազավթել և պահել տարածքներ: Հետևաբար գայթակղությունը չափից ավելի մեծ է Ադրբեջանի համար չկրկնելու հարձակումը: Այդ իսկ պատճառով փետրվարի 25-ի հարձակման փորձը Ադրբեջանի կողմից շատ առումներով Հայաստանի ու Ղարաբաղի պաշտպանության ստուգում կամ ուսումնասիրություն էր և նաև հետագա՝ ավելի լայնածավալ հարձակման նախերգանքը: Հավանական հարձակումը, ըստ երևույթին, չի թիրախավորելու անմիջականորեն Լեռնային Ղարաբաղը: Փոխարենը ադրբեջանական կողմը կթիրախավորի ԼՂ-ի, այսպես կոչված, շրջակա տարածքները: Բայց այս անգամ հայկական բանակը կարող է արագորեն արգելափակել ադրբեջանական կողմի հարձակումը և թույլ չտալ հասնելու ռազմական որևէ հաջողության, որովհետև, ի տարբերություն նախորդ տարվա ապրիլի, Ադրբեջանը հնարավորություն չի ունենա անակնկալի բերելու հայ դիրքապահներին: Բացի այդ, հայկական զինուժը ավելի լավ է սպառազինված, քան նախորդ տարվա ապրիլին:

ՈՒՂԻՂ. Տավուշում իրադրությունը լարված էԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Գերմանիայում ձյուն է տեղացելՆորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. նրա տղան տարիներ առաջ սպանվել էր Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Վեհափառ Հայրապետի աղոթքը՝ Ծիծեռնակաբերդում (տեսանյութ)«Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ (տեսանյութ) Օկուպացված Բերձորում իջեցվել է Ռուսաստանի դրոշը Սուրեն Պետրոսյանին մեղադրանք դեռևս չի առաջադրվել Նաիրի Հոխիկյանը Տավուշից կոչ է անում«Փաշինյանը նոր հայկական տարածքներ է հանձնում. Բաքուն ավելին կպահանջի»Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ կայցելի օկուպացված Արցախ ԱԺ պատգամավորները տեսակցել են երեկ Տավուշում ապօրինի ձերբակալված Սուրեն Պետրոսյանին Ինչու ՊՆ փոխգնդապետը զոքանչին ծեծելուց հետո իրեն զրկեց կյանքիցԱրշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասինԽոշոր վթար-հրդեհ՝ Գյումրիում․ կրակը տեսանելի է հարյուր մետրից«Ողջու՜յն հիվանդանոցից. պայքարը շարունակվում է»․ Նարեկ ՍահակյանՄարմնամարզիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում Բռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 24-ին Հայաստանն ունի 7 մասնակից 24 ժամ ջուր չի լինիՆոր քարտեզ է հրապարակվել․ որտե՞ղ կհայտնվեն Ոսկեպարի եկեղեցին ու Կիրանցի դպրոցը՝ սահմանազատումից հետո «Հայը նա է, ով գիտի Հայաստանի իրական սահմանները». Սարգիս Ծատուրյան1915թ. սկսվել է Հայոց մեծ եղեռնը․ պատմության այս օրը (24 ապրիլ) Էրդողանի նոր հանձնարարությունը ՓաշինյանինՔաղաքացին նախկին ճոպանուղու շենքի երկրորդ հարկից ընկել է զրոյական հարկ․ ի՞նչ է հայտնի Նավթի գներն աճել են Օր 5-րդ․ ճանապարհը շարունակում է փակ մնալՍուրեն Պետրոսյանին պատրաստվում են տեղափոխելԹուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ ԿարապետյանՓաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ» Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի այցին զուգահեռ քաղաքացիներին թույլ չեն տալիս բարձրանալ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (տեսանյութ)Ռուբլին և դոլարը կտրուկ էժանացել ենՊայթյուն-փլուզում է տեղի ունեցել, կա զոհՈստիկանների մեջ մի զանգված կար, որն առավել ագրեսիվ էր․ Առաջին իսկ վայրկյանից կոպիտ ու կոշտ էին, սպառնալիքներ էին հնչեցնում․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ)Փաշինյանի գլխավորությամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ է տեղի ունեցելՊահեստազորի գնդապետ Մախսուդյանը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոցՄտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով․ Freedom HouseՏավուշում կատարվողը ստորություն է. Լևոն Քոչարյան (տեսանյութ)Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից (տեսանյութ)ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին գտնվում է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնումԱվելի քան 20 քաղաքացի է բերման ենթարկվել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհին (տեսանյութ)Ռուսաստանը կորցնում է Անդրկովկասը. Ադրբեջանից հեռանալուց հետո մենք կլքենք նաև Հայաստանը ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանըԲագրատաշենում ճանապարհ փակելիս ձերբակալվել է քաղաքագետ Սուրեն ՊետրոսյանըԱյն հակազդեցությունը և դիմադրությունը, որը կա Տավուշում, առաջիկա օրերին պիտի դառնա համահայաստանյան, համաժողովրդական․ ՍաղաթելյանԲոլոր պետական աշխատողներին հրահանգել են իրենց սոցիալական ցանցերի էջերից հեռացնել Արցախի հետ առնչություն ունեցող ցանկացած ինֆորմացիա Երբ-որ ես տեսնեմ, որ ինձանից շատ ակնկալողներ կան, իրավիճակի լուծման իմ տարբերակն ասելու եմ․ Սերժ ՍարգսյանՈւկրաինայում պաշտպանության փոխնախարարն ազատվել է աշխատանքիցՈստիկանությունը բիրտ ուժ է կիրառում․ լարված իրավիճակ՝ Բագրատաշեն–Ալավերդի ճանապարհին (տեսանյութ)
Ամենադիտված