ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտառոց դեպք Վայոց ձորում` արջի ու կնոջ մենամարտը. Կինը տապալել է արջին. Տեսանյութ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Անհավանական, բայց իրական: Այն, ինչ տեղի ունեցավ Վայոց ձորի մարզի Ռինդ գյուղի բնակչուհի Սիրանուշ Վարդանյանի հետ քաղաքաբնակները միայն սարսափ ֆիլմերում են տեսել:

Հսկա արջը գյուղից ոչ հեռու դաշտում հարձակվել է բանջար հավաքելու գնացած կնոջ վրա: Սիրանուշ Վարդանյանն առաջին պահի շոկը հաղթահարել ու կարողացել է ազատվել արջից: Թեւի կոտրածքից բացի արջի հետ պայքարը հետք է թողել նաև կնոջ որովայնին:

Առաջին օգնությունը նրան ցույց են տվել համագյուղացի կանայք, հետո տեղափոխվել է Եղեգնաձորի բժշկական կենտրոն, ապա Արտաշատի հիվանդանոց: Երկրորդ հարկ 202 սենյակ: Հիվանդասենյակի տեղը վնասվածքաբանական բաժանմունքում բոլորը գիտեն: Բացառիկ դեպք է նաեւ Արտաշատի բժիշկների համար, այստեղ շան կծած հիվանդներ շատ են տեսել, արջի կծած առաջին անգամն է: Սիրանուշ Վարդանյանը դեռ մեկ շաբաթ կմնա հիվանդանոցում:

Մինչեւ արջին հաղթած կինը ապաքինվի, Ռինդում համագյուղացիները վերջին դեպքն են քննարկում: Արջի ու մարդու հանդիպման դեպքեր այստեղ հաճախ են լինում: Մեղվապահ Ստյոպա Առաքելյանի համար արջն ընկեր է դարձել:

20 տարուց ավելի է, գարունը բացվելուն պես, մեղուների հետ սարերում է: Ավագ ու կրտսեր Առաքելյանները տեսածն են պատմում ու ասում, որ արջը մարդուց շատ է մեղր սիրում, բայց եթե նրան չվախեցնես, չի վնասի: Ռինդեցիները կեսկատակում են, թե արջն իր բերանի համը գիտի: Երբ մոտենում է գյուղի այգիներին, քիշմիշ խաղողն ու դեմիրճյան սորտի խնդձորն է ուտում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular