ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչու են նոյեմբերյանցիները որոշել իրենց քվեն տալ Վարուժան Բաբաջանյանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Orer.am-ի թղթակիցը, լինելով Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում, անց է կացրել փոքրիկ հարցախույզ՝ ճշտելու համար, թե ԱԺ ընտրություններին մասնակցող թեկնածուներից ում են ավելի վստահում իրենց քվեն տեղաբնակները:

Անանյան Նարինե՝ ուսուչուհի - Վարուժան Բաբաջանյանն ավարտել է մեր դպրոցը, նա դեռ դպրոցական տարիներից շատ հեռանկարային ու նպատակասլաց երիտասարդ էր: Նա փառասեր չէ, չեմ կարծում, որ ինքը աթոռի կռիվ է անում, մենք իրեն վստահում ենք ու հավատում: Ըստ իս, սերնդափոխությունը դրական քայլ է. ՀՀ Ազգային ժողովում պետք է գիտակից ու արժանի մարդիկ լինեն, իսկ Վարուժանը հենց այդպիսին է: Վստահությունը թե՛ պարոն Ծառուկյանի ու թե՛ Վարուժան Բաբաջանյանի հանդեպ մեծ է, սակայն կարծում եմ, որ ժողովրդի մեջ վախ կա՝ աշխատանքից ազատվելու եւ այլն:

Մարգարյան Ռիտա՝ ուսուցչուհի - Եթե ծառը բողբոջներ չտա՝ չի կարող ապրել: Վարուժան Բաբաջանյանին ես դասավանդել եմ պատմություն ու հասարակագիտություն առարկաները, կարող եմ ասել, որ նա մեր դպրոցի լավագույն աշակերտներից էր, ով մշտապես ուշադրության կենտրոնում էր, մասնակցում էր տարբեր մրցույթների ու օլիմպիադաների և գրավում առաջին կամ երկրորդ տեղերը: Նրա մեջ գրելու, ստեղծագործելու ձիրքը դեռ դպրոցական նստարանից էր զգացվում: Ինչ վերաբերում է պարոն Ծառուկյանին, ապա մենք նրան վստահում են, քանի որ, անկախ հանգամանքներից, նա միշտ ժողովրդի կողքին է եղել ու մարդկանց ցավով է ապրել, նեղ պահերին հասել ու օգնել է:

Էվանիսյան Վոլոդյա - Ես իմ քվեն տալու եմ Վարուժան Բաբաջանյանին, քանի որ ինքը մեր ժողովրդի ցավով ապրող տղա է, հարգված ու նվիրված մարդ է: Ուրախ եմ, որ Գագիկ Ծառուկյանը քաղաքականություն է վերադարձել: Ես համոզված եմ, որ ընտրելով Վարուժանին, այսինքն Ծառուկյանի թիմակցին, տեղի ժողովուրդը լավ կապրի: Ասեմ, որ սահմանամերձի բնակիչներին հաշվի առնող չկա, տեսնում ենք ինչ է կատարվում. գոնե մեկ նախարարի երեխա չի ծառայում սահմանին, սահման պահողները հասարակ մարդկանց երեխաներ են: Հույս ունենք, որ Վարուժանին ընտրելով շատ հարցեր կկարգավորվեն, քանի որ ինքը Նոյեմբերյանի ամենալավ տղաներից է, նրան էստեղ հարգում ու սիրում են:

Ասատրյան Սպարտակ - Անձամբ ծանոթ չեմ Վարուժան Բաբաջանյանի հետ, բայց ծանոթ եմ նրա մտահոգություններին, առաջ քաշած խնդիրներին: Տեղի երիտասարդները կյանքի բերումով կտրված եմ մշակույթից, սպորտից, մենք ցանկանում ենք, որ մեր մարզում էլ նորմալ կյանք լինի: Դրա համար էլ ընտրելու ենք Ծառուկյանի ցուցակով առաջադրված թեկնածու Վարուժան Բաբաջանյանին:

Սոսե Չանդոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular