ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Դուխով եղեք, սաղ լավ կլինի». ինչու Առաքել Մովսիսյանը կիսատ թողեց Արմավիրում անցկացվող քարոզչությունը

ՎԻԴԵՈ

Այսօր Արմավիր քաղաքում իր նախընտրական քարոզարշավն էր իրականացնում իշխող ՀՀԿ-ն:

ArmLur.am-ի թղթակիցը քարոզարշավի ընթացքում նկատել է, որ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը ներկա չէ, սակայն Էջմիածնում տեղի ունեցած հանդիպման ժամանակ տեղում էր:

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց Առաքել Մովսիսյանի հետ` հասկանալու, թե ինչն է եղել պատճառը, որ նա չի մասնակցել Արմավիրում անցկացվող քարոզարշավին: «Ես գյուղերում մասնակցել եմ, վատացել եմ:

Վատացա, վատառողջ հետ եկա, պառկա, սիստեմա միացրին, սիրտս լավ չէր:

Ես եղել եմ վարչապետի հետ կուլտուրայի տանը, գյուղերում մասնակցել եմ, ուղղակի Արմավիրում ժամը վեցին պիտի գնայի, վատացա:

Դուխով եղեք, սաղ լավ կլինի»,- ի պատասխան մեր հարցի ասաց նա:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular