ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շաքարի թանկացումը Սամվել Ալեքսանյանին բերել է հավելյալ 2 մլն դոլարի օգուտ. «ՀԺ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում շաքարի միակ «արտադրող», ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ կապված «Ալեքս Գրիգ» ընկերությունը անցած տարվա 4‐րդ եռամսյակում շաքարի թանկացման շնորհիվ ունեցել է մոտ 2 մլն դոլարի լրացուցիչ շահույթ:

Այս են վկայում ՀՀ արտաքին առեւտրի վերաբերյալ ՊԵԿ‐ի հրապարակած մանրամասն տվյալները: Այսպես. 2016 թվականի ընթացքում «Ալեքս Գրիգ» ընկերությունը ներկրել է 58 հազար տոննա շաքար ﴾կամ շաքարի հումք﴿, որի յուրաքանչյուր կիլոգրամի մաքսային արժեքը կազմել է 35 ցենտ: Սա ավելի էժան է, քան 2015 թվականի ընթացքում նրա ներկրած շաքարի մաքսային արժեքը: Սակայն 2016 թվականի վերջին ամիսներին մեր խանութներում շաքարը կտրուկ թանկացել է` մոտ 50 դրամով:

Այլ կերպ ասած, միեւնույն ինքնարժեքով շաքարը սկսել են վաճառել ավելի թանկ: Պարզ հաշվարկները ցույց են տալիս, որ ստացված լրացուցիչ շահույթը կազմել է մոտ 2 միլիոն դոլար: Դրան զուգահեռ «Ալեքս Գրիգ» ընկերությունը 2016 թվականին նվազեցրել է բյուջե վճարած հարկերը, չնայած պետք է տեղի ունենար հակառակը»:

 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular