Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ավանդական տոլմայի փառատոն՝ Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում

ՄՇԱԿՈՒՅԹ

Թբիլիսիում շարունակվում է պահպանվել տոլմայի փառատոն անցկացնելու ավանդույթը, որը դարձել է  ժողովրդի կողմից սիրված և սպասելի տոն: Այդ օրը Թբիլիսիի բնակիչներն ու ոչ միայն նրանք, հնարավորություն ունեն քաղաքի սրտում՝ կոլորիտային Մեյդանի տարածքում, համտեսել հայկական  ազգային  տոլմայի գրեթե բոլոր տեսակները՝ պատրաստված տարբեր  բաղադրատոմսերով, ներդաշնակված  հայ կանանց հմտություններով ու մտահղացումներով:

Վիրահայոց թեմից NEWS.am-ին հայտնում են, որ հուլիսի 9-ին «Տոլմայի փառատոն 2023-ը» անցկացվել է  Վիրահայոց թեմի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցու բակում։ Հավարտ կիրակնօրյա Սուրբ Պատարագի,  մարդաշատ եկեղեցու բակում  փառատոնին ներկա են եղել Վրաստանի  համայնքային կառույցների  անդամներ, Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության դիվանագետներ, Թբիլիսիի Սակրեբուլոյի՝ Ժողովրդական ժողովի ներկայացուցիչներ,  բազում հավատացյալներ, քաղաքի գտնվող  տարբեր ազգի  զբոսաշրջիկներ և հյուրեր:

Պատրաստված տոլմաները տարբեր էին՝ փաթաթված խաղողի տերևով, կաղամբով, խառը բանջարեղենով,  սոխով,  նաև պասոց, քաղցր՝ չամիչով ու մեխակ- դարչինով, գազարով, պանրով  և այլն՝ բոլորն էլ  գեղեցիկ ձևավորված ու ախորժալի:

Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախագահ Սուսաննա Խաչատրյանը բացելով «Տոլմայի փառատոն-2023»-ը»՝ կարևորել է ավանդույթը պահելու, ազգային խոհանոցի նրբերանգներով այն էլ ավելի  ընդարձակելու և զարգացնելու անհրաժեշտությունը, և շնորհակալություն հայտնել Վիրահայոց թեմի առաջնորդարանին, թեմակալ առաջնորդին՝ փառատոնի անցկացումը  հովանավորելու, ինչպես նաև՝ Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ և Հավլաբարի Սուրբ Էջմիածին  եկեղեցիների խաչի քավորներին, Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» կազմակերպության, երկու եկեղեցիների  Եկեղեցասեր կանանց խմբերի անդամներին փառատոնին  աջակցելու,  Վրաստանի հայ համայնք հասարակական կազմակերպությանը և «Անի» պարային համույթին՝ փառատոնին  մասնակցելու համար:

Փառատոնի պատվավոր հյուրերն են եղել  Վիրահայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը, Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հգշ. Տեր Նշան վարդապետ Հմայակյանը,  արժանապատիվ Տեր Վիրապ քահանա Ղազարյանը: Փառատոնը մեկնարկել է Թեմակալ առաջնորդի կողմից սեղանների օրհնությամբ: Հայր Սուրբը  իր խոսքում  արժևորել է  բոլոր կազմակերպիչների դերը  թեմի կյանքում հաստատված գեղեցիկ  ավանդույթը անխախտ պահելու գործում,  գնահատանքի խոսքեր ուղղել փառատոնին տոլմաներով ներկայացած  մասնակիցներին և ներկաներին հրավիրել համտեսելու համեղ և ախորժալի տոլմաները:

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացելԱլիևն ուզում է ամբողջը և միանգամից, Նիկոլը տալիս է մաս-մաս և փուլերով․ Սա է «բանակցությունների» ողջ բովանդակությունը․ Արմեն ԱշոտյանԴեռ ոչինչ չի արվել․ Բագրատ սրբազանը՝ ԱԱԾ և դատախազություն ներկայացրած հաղորդման մասինԲագրատ Սրբազանն ամփոփում Է օրը (ուղիղ)Պուտինն ու Տոկաևը հեռախոսով քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՀստակ ասել ենք՝ դեմ ենք միակողմանի զիջումներին և չենք մասնակցում նման գործընթացի. Նոյեմբերյանի համայնքապետ․ 168․amԻնչպե՞ս անիմաստ բարձրացնել Ադրբեջանի կշիռը Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանըԵս համախմբվելու չունեմ Արմեն Աշոտյանին քաղաքական բանտարկյալ չհամարողների, 2018-ի իշխանազավթումն առ այսօր արդարացնողների հետ. ՇարմազանովԲագրատ Սրբազանը մեկ կաթսայում է հավաքում բոլոր ընդդիմադիրներինՍա հակառակորդի կամքը ի կատար ածելու մոտեցում է․ Տիրան Խաչատրյանը՝ «սահմանազատման» մասինՏեղեկությունները, որ սահմանը անցնելու է Կիրանցում նոր կառուցվող դպրոցի մերձակայքով, ցավոք, հաստատվեցին․ Գառնիկ ԴանիելյանԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի ԱԳ նախարարի հետՈ՞վ եք դուք՝ պարո՞ն, թե տիկի՞ն վարչապետ. Արշակ Կարապետյան Հաղթանակը շուտով կլինի, շատ կուզեմ, որ այդ օրը լինի Մայիսի 28-ը, որ այդ տոնը նորից վերաիմաստավորենք Ռուսական կողմի վերահսկողության տակ է անցել բնակավայր՝ Խարկովի շրջանից Նոր Զելանդիայում 5,8 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Բացահայտե'ք ով է Փաշինյանը, ի՞նչ ողբերգություն է եղել 2018-ին, որը թաքցվում է. երաժիշտը` Սրբազանին (տեսանյութ) Քանի դեռ հիվանդությունը կա, ախտանշաններն էլ են առկա. բժիշկը` Սրբազանի հետ հանդիպման և սպասվող հնարավոր ռեպրեսիաների մասինՎարչախումբը վախենում է պատասխանել Լուկաշենկոյի հակահայ ելույթներինՈ՞վ եք դուք, հայտարարեք ձեր հավատքը՝ հասկանանք, քրիստոնյա ե՞ք, թե ոչ, ասեք՝ տիկին ե՞ք, թե պարոն. Արշակ Կարապետյան Քաղաքացին 2800 դոլարով hրազեններ է գնել ու բռնվել (տեսանյութ) Կիրանցում գերլարված է․ չափագրումներ են իրականացվում (լուսանկար)Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է Հայաստանի առաջարկներին․ դեսպան «Ճանապարհը կառուցենք կլինի անվտանգություն»․ ՍանոսյանՆոր մանրամասներ՝ Արարատի մարզում տեղի ունեցած աղմկահարույց սպանության գործից Նախարարությունը և պետությունը դրամաշնորհներ են ստանում զանազան այլ կառույցներից և կենտրոններից, որ այդ ծրագրերն անեն. մասնագետը՝ թունավորումների աճի մասինՔաղաքական գործիչներից ովքեր են այսօր հանդիպել Բագրատ սրբազանի հետ«Քաղպայմանագրում» ահաբեկված են. կամուրջներ են որոնում«Սաղ նստած լաց են ըլմ»․ հուզիչ տեսանյութ՝ ԿիրանցիցՎթար Երևան-Սևան ճանապարհին. վիրավnրներ կան Շատ բան կկորցնեմ Ֆրանսիայից հեռանալով, բայց ինձ ինչ-որ հրաշալի բան է սպասվում. Մբապե Ռոնալդուն արդյունավետության նոր ռեկորդ է գրանցել Հրաժարվելով եկեղեցուց, Սահմանադրությունից, պատմությունից, ի՞նչ ենք դառնում, ինչի՞ն է նման երկրի ղեկավարը, որն ուզում է ստեղծել մի նոր ժողովուրդ. Արշակ ԿարապետյանՄեր փափագն է եղել, որ եռագույնը հաղթի սև ու սպիտակին․ ՍրբազանԿիրանցից բողոքի ակցիայի երկու մասնակից ձերբակալվել է՝ ապօրինի կերպով թմրամիջոց պահելու և տեղափոխելու կասկածանքով․ ՔԿՀամաձայնվե՛ք, որ արյnւն չթափվի«2024-ի այս օրը, առանց մեկ կրակոցի, հանձնվում է Կիրանցը, ու ոչ միայն...»«Թենիս խաղացե'ք». Նիկոլ Փաշինյանը` դպրոցականներին (տեսանյութ)Արևմուտքը չի կարող ստանձնել Հայաստանի անվտանգության երաշխավորի գործառույթըՀա­յաս­տա­նի հա­սա­րա­կու­թյան ճնշող մե­ծա­մաս­նու­թյու­նը դեմ է Փա­շի­նյա­նին. «Փաստ»Բողոքի ակցիաներին մասնակցող ձերբակալված 5 անդամները ազատ են արձակվելԵրևանի մետրոպոլիտենն այսօր աշխատելու է արտակարգ ռեժիմովՀենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին Նրա հիմ­նա­րար նպա­տա­կը իշ­խա­նու­թյունն է, որի հա­մար կպայ­քա­րի մին­չև վերջ. «Փաստ»Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Հանկը Բրաունս Սլոտի հետ ՌԴ-ն պետք է վերանայումներ մտցնի Հարավային Կովկասում իրականացվող իր առաջնահերթությունների հարցում. Տիգրան Աբրահամյան «Մա՛մ, ինձ համար շատ աղոթիր». Նվեր Չոբանյանն անմահացել է նոյեմբերի 8-ին Քարին տակում. «Փաստ»1992թ. հայկական զինված խմբավորումները գրավել են Բերդձոր՝ Լաչին քաղաքը. պատմության այս օրը (18 մայիս)«Ռուսաստանից հրաժարվելը հակառակ արդյունք կտա». Հայաստանը կտուժի Արևմուտք փախչելու համար
Ամենադիտված