ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ողբերգական դեպք Մուսալեռ գյուղում. տան փլատակներից փրկարարները դուրս են բերել բնակչուհու դին (ֆոտո)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Արամավիրի մարզում, այսօր՝ մարտի 7-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 10։00-ի սահմաններում ԱԻՆ-ի Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մուսալեռ գյուղի Բաբաջանյան 4 տանը փլուզում է տեղի ունեցել եւ կա տեղեկություն, որ ներսում քաղաքացի կա։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, փրկարարները նշված տան մեջ՝ փլատակներից դուրս են բերել նշված տան բնակչուհի, 93-ամյա Ազնիվ Մուրադյանի դին։ Փրկարարներն այդ աշխատանքները կատարել են ձեռքով, քանի որ բահով կվնասեին դին։ Ներսում նաեւ կար լուրջ վտանգ, որ հնարավոր է՝ տեղի ունենար նոր փլուզում, ինչը կվնասեր նաեւ փրկարարներին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular