Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Նռան գույնը» հայ-ֆրանսիական պարային նախագիծ՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին

ՄՇԱԿՈՒՅԹ

Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին ընդառաջ՝ այսօր Փարաջանովի թանգարանում տեղի է ունեցել հոբելյանին նվիրված հայ-ֆրանսիական նախագծի՝ «Նռան գույնը» պարային բեմադրության նախապատրաստական աշխատանքների մասին մամուլի ասուլիս:

ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ասուլիսի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը, նախագծի հեղինակ և դրամատուրգիական կոնցեպտի հեղինակ Սաթէ Խաչատրյանը, ներկայացման խորեոգրաֆ Մուրադ Մերզուկին, Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետի պաշտոնակատար Գևորգ Սահակյանը, Տոբոգան թատրոնի տնօրեն Ռաֆայել Ռիմսկի Կորսակովը, Գասկոն և Վիլֆրանշ թատրոնների տնօրեն Անտուան Գարիելը:

ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանն ընդգծել է, որ Սերգեյ Փարաջանովի 100-ամյակը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հոբելյանական տարեթվերի և նշանավոր անձանց ցանկում, և ՀՀ կառավարությունը հոբելյանական միջոցառումների նախապատրաստական փուլում է, որի նպատակով կձևավորվի հոբելյանական հանձնաժողով: Անդրադառնալով ասուլիսի թեմային՝ Սվետլանա Սահակյանն ասել է. «Հայ-ֆրանսիական «Նռան գույնը» պարային նախագիծը հնարավորություն կտա ոչ միայն միջազգային, այլև հայ հանդիսատեսին փարաջանովյան արվեստին ծանոթանալու այլ դիտանկյունից՝ պարի լեզվով հասկանալ Փարաջանովի աշխարհը»: ԿԳՄՍՆ ներկայացուցիչը ներկայացումը կարևորել է նաև պարի՝ բալետային արվեստի նորովի մատուցման տեսանկյունից: 

Նախագծի հեղինակ և դրամատուրգիական կոնցեպտի հեղինակ Սաթէ Խաչատրյանի խոսքով՝ նախագծի գաղափարը ծնվել է դեռևս 2021 թվականից. «Մեր գլխավոր նպատակը հայկական մշակույթի հանրահռչակումն է, և, անշուշտ, Փարաջանովի 100-ամյակին չէինք կարող չանդրադառնալ»:

Ինչպես Սաթէ Խաչատրյանն է ներկայացրել, Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին նվիրված «Նռան գույնը» պարային բեմադրությունը հայ-ֆրանսիական նախագիծ է, որն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության, Հայաստանում ֆրանսիական ինստիտուտի և Ֆրանսիայի դեսպանատան, ինչպես նաև Օվերն-Ռոն -Ալպեր տարածաշրջանի, ՀԲԸՄ-ի ֆրանսիական մասնաճյուղի, Դեսինի «Տոբոգան» և Մոն դը Մարսանի «Գասկոն» թատրոնների աջակցությամբ: Այն իրականացնում են Ֆրանսիական «Սաթէ-Աթղը» թատերական միությունը, «Պոլ ան Սցեն» կազմակերպությունը, «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը և «Արտ-Իմաժ» մշակութային ՀԿ-ն: Նախագծին աջակցում են նաև Երևանի քաղաքապետարանը և Լիոնի Մետրոպոլը։

Ներկայացման առաջնախաղը կկայանա 2024 թվականի հունվարի 18, 19-ին՝ Ֆրանսիայի Տոբոգան թատրոնում, հունվարի 26-ին՝ Գասկոն թատրոնում։ 2024 թվականի մարտի 15-ին և 16-ին բեմադրությունը կցուցադրվի Երևանում։ Հյուրախաղը կկայանա նաև Լիոն-Երևան քույր քաղաքների համագործակցության շրջանակում։

«Նախագիծն իրականացվում է երկու պետությունների՝ Հայաստանի և Ֆրանսիայի աջակցությամբ: Եվ եթե հայկական կողմի աջակցությունը տրամաբանական է, ֆրանսիական կողմի պարագայում ուզում եմ ընդգծել, որ սա Ֆրանսիայի պետական վերաբերմունքն է հայկական մշակույթի հանդեպ: Սա հայ-ֆրանսիական հարաբերություններն ամրապնդող ևս մեկ միջոցառում է»,- ասել է նախագծի հեղինակը՝ Սաթէ Խաչատրյանը:

«Ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ Հայաստանը բացահայտել Սերգեյ Փարաջանովի և նրա մշակույթի միջոցով: Վստահ եմ՝ մեր համատեղ աշխատանքը կլինի երկու մշակույթների յուրօրինակ երկխոսություն՝ առավել ընդգրկուն ներկայացնելով Փարաջանով արվեստագետին: Ներկայացումը կբեմադրվի փարաջանովյան արվեստի ներշնչանքով, որոշ դետալներ կկիրառվեն նաև «Նռան գույնը» ֆիլմից, որի հիման վրա էլ լինելու է ներկայացումը: Գլխավոր նպատակը Փարաջանովին հանրահռչակելն է և լայն հանրությանը հնարավորություն տալը՝ ճանաչելու նրա արվեստը տարբեր տեսանկյուններից»,- ասել է ներկայացման խորեոգրաֆ Մուրադ Մերզուկին: Ըստ նրա՝ այս ներկայացումը մարտահրավեր է՝ ընդգրկելու տարբեր տարիքային խմբի հանդիսատեսի, այդ թվում՝ փոքրերին, որպեսզի այդ տարիքից մեծանա հետաքրքրությունը փարաջանովյան ստեղծագործությունների նկատմամբ:

Տոբոգան թատրոնի տնօրեն Ռաֆայել Ռիմսկի Կորսակովը, Գասկոն և Վիլֆրանշ թատրոնների տնօրեն Անտուան Գարիելը նշել են, որ տպավորված են հայկական մշակույթով և պատրաստակամ են հուշագրերի և այլ ձևաչափերի շրջանակում համագործակցել հայկական թատրոնների հետ:

Նշենք, որ Հայաստանում ստեղծագործական այս թիմին կմիանա «Հող» խումբը, որին վստահված է պարային ներկայացման երաժշտական ստեղծագործությունը և Էդգար Մանուկյանը՝ ներկայացման հագուստների ձևավորման հեղինակը։

Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանըԵս համախմբվելու չունեմ Արմեն Աշոտյանին քաղաքական բանտարկյալ չհամարողների, 2018-ի իշխանազավթումն առ այսօր արդարացնողների հետ. ՇարմազանովԲագրատ Սրբազանը մեկ կաթսայում է հավաքում բոլոր ընդդիմադիրներինՍա հակառակորդի կամքը ի կատար ածելու մոտեցում է․ Տիրան Խաչատրյանը՝ «սահմանազատման» մասինՏեղեկությունները, որ սահմանը անցնելու է Կիրանցում նոր կառուցվող դպրոցի մերձակայքով, ցավոք, հաստատվեցին․ Գառնիկ ԴանիելյանԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի ԱԳ նախարարի հետՈ՞վ եք դուք՝ պարո՞ն, թե տիկի՞ն վարչապետ. Արշակ Կարապետյան Հաղթանակը շուտով կլինի, շատ կուզեմ, որ այդ օրը լինի Մայիսի 28-ը, որ այդ տոնը նորից վերաիմաստավորենք Ռուսական կողմի վերահսկողության տակ է անցել բնակավայր՝ Խարկովի շրջանից Նոր Զելանդիայում 5,8 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Բացահայտե'ք ով է Փաշինյանը, ի՞նչ ողբերգություն է եղել 2018-ին, որը թաքցվում է. երաժիշտը` Սրբազանին (տեսանյութ) Քանի դեռ հիվանդությունը կա, ախտանշաններն էլ են առկա. բժիշկը` Սրբազանի հետ հանդիպման և սպասվող հնարավոր ռեպրեսիաների մասինՎարչախումբը վախենում է պատասխանել Լուկաշենկոյի հակահայ ելույթներինՈ՞վ եք դուք, հայտարարեք ձեր հավատքը՝ հասկանանք, քրիստոնյա ե՞ք, թե ոչ, ասեք՝ տիկին ե՞ք, թե պարոն. Արշակ Կարապետյան Քաղաքացին 2800 դոլարով hրազեններ է գնել ու բռնվել (տեսանյութ) Կիրանցում գերլարված է․ չափագրումներ են իրականացվում (լուսանկար)Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է Հայաստանի առաջարկներին․ դեսպան «Ճանապարհը կառուցենք կլինի անվտանգություն»․ ՍանոսյանՆոր մանրամասներ՝ Արարատի մարզում տեղի ունեցած աղմկահարույց սպանության գործից Նախարարությունը և պետությունը դրամաշնորհներ են ստանում զանազան այլ կառույցներից և կենտրոններից, որ այդ ծրագրերն անեն. մասնագետը՝ թունավորումների աճի մասինՔաղաքական գործիչներից ովքեր են այսօր հանդիպել Բագրատ սրբազանի հետ«Քաղպայմանագրում» ահաբեկված են. կամուրջներ են որոնում«Սաղ նստած լաց են ըլմ»․ հուզիչ տեսանյութ՝ ԿիրանցիցՎթար Երևան-Սևան ճանապարհին. վիրավnրներ կան Շատ բան կկորցնեմ Ֆրանսիայից հեռանալով, բայց ինձ ինչ-որ հրաշալի բան է սպասվում. Մբապե Ռոնալդուն արդյունավետության նոր ռեկորդ է գրանցել Հրաժարվելով եկեղեցուց, Սահմանադրությունից, պատմությունից, ի՞նչ ենք դառնում, ինչի՞ն է նման երկրի ղեկավարը, որն ուզում է ստեղծել մի նոր ժողովուրդ. Արշակ ԿարապետյանՄեր փափագն է եղել, որ եռագույնը հաղթի սև ու սպիտակին․ ՍրբազանԿիրանցից բողոքի ակցիայի երկու մասնակից ձերբակալվել է՝ ապօրինի կերպով թմրամիջոց պահելու և տեղափոխելու կասկածանքով․ ՔԿՀամաձայնվե՛ք, որ արյnւն չթափվի«2024-ի այս օրը, առանց մեկ կրակոցի, հանձնվում է Կիրանցը, ու ոչ միայն...»«Թենիս խաղացե'ք». Նիկոլ Փաշինյանը` դպրոցականներին (տեսանյութ)Արևմուտքը չի կարող ստանձնել Հայաստանի անվտանգության երաշխավորի գործառույթըՀա­յաս­տա­նի հա­սա­րա­կու­թյան ճնշող մե­ծա­մաս­նու­թյու­նը դեմ է Փա­շի­նյա­նին. «Փաստ»Բողոքի ակցիաներին մասնակցող ձերբակալված 5 անդամները ազատ են արձակվելԵրևանի մետրոպոլիտենն այսօր աշխատելու է արտակարգ ռեժիմովՀենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին Նրա հիմ­նա­րար նպա­տա­կը իշ­խա­նու­թյունն է, որի հա­մար կպայ­քա­րի մին­չև վերջ. «Փաստ»Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Հանկը Բրաունս Սլոտի հետ ՌԴ-ն պետք է վերանայումներ մտցնի Հարավային Կովկասում իրականացվող իր առաջնահերթությունների հարցում. Տիգրան Աբրահամյան «Մա՛մ, ինձ համար շատ աղոթիր». Նվեր Չոբանյանն անմահացել է նոյեմբերի 8-ին Քարին տակում. «Փաստ»1992թ. հայկական զինված խմբավորումները գրավել են Բերդձոր՝ Լաչին քաղաքը. պատմության այս օրը (18 մայիս)«Ռուսաստանից հրաժարվելը հակառակ արդյունք կտա». Հայաստանը կտուժի Արևմուտք փախչելու համար29-ամյա կինը ամուսնուց գողացել է մոտ 2,5 միլիոն դրամ և ոսկյա զարդեր և խաղադրույք արելԱրևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը. «Փաստ»Հեղուկ գազի գինը կրկին նվազել է Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ. «Փաստ»Մանրամասներ Երևան-Գյnւմրի ճանապարհին վթարից. զnհ nւ վիրավnր կաՍանկտ Պետերբուրգի բուհերից մեկում պայթյուն է տեղի ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի պահանջները կհանգեցնեն Հայաստանի փլուզմանը. նախկին նախարար
Ամենադիտված