Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 04 հուլիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- ԱՄՆ՝ Անկախության օր, Բահամյան Կղզիներ՝ Թագուհու օր, Կայմանյան կղզիներ՝ Սահմանադրության օր, Իտալիա՝ Գարիբալդու օր, Լատվիա՝ Հրեա ժողովրդի ցեղասպանության հիշատակի օր, Լեսոտո՝ Ընտանիքի օր, Նորվեգիա՝ Սոնի Խարալդսեն թագուհու ծննդյան օր, Տոնգա՝ Թագավորի օր, Ուկրաինա՝ Դատական փորձագետի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1919-ստեղծվել է Հայաստանի Ազգային գրադարանը:

1921-Թիֆլիսում Կովկասյան բյուրոյի պլենումում քվեարկությամբ որոշվել է Լեռնային Ղարաբաղը (ԼՂ) միացնել ՀՍԽՀ-ին։ Որոշմանը դեմ է արտահայտվել Ն. Նարիմանովը՝ պահանջելով հարցի վերջնական լուծումը տեղափոխել Մոսկվա՝  ՌԿ (բ) Կ կենտկոմ։

1925 – ծնվել է ծագումով հայ, մեծանուն ամերիկյան դասական երգչուհի (մեցցո-սոպրանո) և երգահան Քեթի Բերբերյանը։

1930 – ծնվել է թատրոնի և կինոյի հայ մեծագույն դերասան Մհեր Մկրտչյանը։

1944– ստեղծվել է հայ մշակութային Արարատ կազմակերպությունը։

1988-կապված ղարաբաղյան հարցի հետ Հայկական ԽՍՀ-ում սկսվել է համընդհանուր գործադուլ, որը տևել է 11 օր։

1993-Ադրբեջանում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջում, նախագահ Աբուլֆազ էլչիբեյը լքել է Բաքուն։

1999– առաջին անգամ Հայաստանում նշվել է Հայաստանի Ազգային գրադարանի օրը։

2003- Երևանի կենտրոնում բացվել է մեծատաղանդ կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի արձանը:

2004- Մատենադարանի մոտ հայաստանյան միացյալ ընդդիմությունն անց է կացրել հերթական հանրավաքը: 

2009-սկսվել է Հայաստանի գրողների միության հերթական` 15-րդ համագումարը, որը սպասումներին հակառակ հաշտ ու խաղաղ է անցել: Գրողների միության նախագահ է վերընտրվել Լևոն Անանյանը:

2012- կառավարության կողմից ընդունվել է 132 հազար դրամանոց սոցիալական փաթեթ՝ 120 հազար պետական աշխատողների համար: 

2017- Չելյաբինսկի մարզի Մաքսիմկա լճում նավակի շրջվելու հետևանքով ջրահեղձ է եղել 7 մարդ, այդ թվում՝ 4 երեխա, բոլորը հայ համայնքի ներկայացուցիչներ:

2018-Եվրախորհրդարանը ձայների գերակշիռ մեծամասնությամբ հավանություն է տվել ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրին ու հարաբերությունների մասին բանաձևին:

2022- «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը վայր է դրել պատգամավորական մանդատը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1054 –Ցուլի համաստեղությունում նկատվել է գերնոր աստղի առկայծում, որի հետևանքով առաջացել է Խեցգետնային միգամածությունը:

1546 – ծնվել է օսմանյան կայսր Մուրադ 3-րդը:

1546-վախճանվել է օսմանական ծովագնաց և ադմիրալ Ալժիրի կառավարող Հայրեդդին Բարբարոսսան:

1631-Փարիզում բացվել է առաջին զբաղվածության և հասցեների գործակալությունը:

1776- ընդունվում է ԱՄՆ-ի անկախության հռչակագիրը։

1790 –ծնվել է բրիտանացի աշխարհագրագետ և գեոդեզիստ սեր Ջորջ էվերեստը, որի պատվին էլ աշխարհի ամենաբարձր լեռնագագաթ Ջոմոլունգման կոչել են էվերեստ: 1807- ծնվել է իտալացի գեներալ և քաղաքական գործիչ Ջուզեպպե Գարիբալդին:

1817-ԱՄՆ-ում սկսվել է Էրի ջրանցքի շինարարությունը, որը միացնում է համանուն լիճը Հուդզոնի հետ:

1826- անկախության  հարյուրամյակի օրը Նյու Յորք է հասել ամերիկացիներին ֆրանսիացի ժողովրդի կողմից նվիրած Ազատության արձանը:

1826-վախճանվել է Միացյալ նահանգների 2-րդ նախագահ Ջոն Ադամսը:

-վախճանվել է Միացյալ նահանգների 3-րդ նախագահ Թոմաս Ջեֆերսոնը:

1837 - Բիրմինգհեմի և Լիվերպուլի միջև սկսել է գործել աշխարհի առաջին երկաթուղին:

1848 –առաջին անգամ հրապարակվել է Կարլ Մարքսի «Կոմունիստական կուսակցության մանիֆեստը»:

1862 - Լուիս Քերոլն Ալիս Լիդելին պատմել է մի հեքիաթ, որը հետագայում դարձել է «Ալիսը Հրաշքների աշխարհում» վեպի նախատիպը:

1865-«Macmillan and Co» տպագրատունը տպագրել է «Ալիսը Հրաշքների աշխարհում» վեպի առաջին հրատարակությունը:

1892- Սամոայում երկու անգամ իրար ետևից կրկնվել է հուլիսի 4-ը, ինչը կապված է եղել այն բանի հետ, որ երկիրն անցել է այլ ժամային գոտի:

1894- չնայած միապետականների դիմադրությանը Հավայան կղզիներում հայտարարվել է հանրապետություն:

1903 –նախագահ Ռուզվելտը հայտարարել է Խաղաղ օվկիանոսի հատակով անց կացված մալուխի շնորհիվ խաղաղօվկիանոսային կապի ստեղծումը:

1918-բոլշևիկները գնդակահարել են Նիկոլայ 2-րդ ցարին և նրա ընտանիքի անդամներին:

1934 –վախճանվել է ծագումով լեհ ֆրանսիացի ֆիզիկոս և քիմիկոս Մարի Կյուրին:

1941-ավարտվել է Բեսարաբիայի և Հյուսիսային Բուկովինայի բռնակցումը ԽՍՀՄ-ին:

1943 - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Պրոխորովկա գյուղի մոտ սկսվել է մարդկության պատմության մեջ ամենաշատ կյանքեր խլած Կուրսկի ճակատամարտը:

1946 – Քյոնիգսբերգը վերանվանվել է Կալինինգրադի:

1946-ճանաչվել է Ֆիլիպինների անկախությունը:

1959 –Յամայկան մնալով Վեստ-Հնդկական Դաշնությունում ստացել է ներքին ինքնակառավարման իրավունք:

1961– խորհրդային «Կ-19» ատոմային սուզանավում տեղի է ունեցել վթար։

1975 - Կանաչ Հրվանդանն անկախություն է ստացել Պորտուգալիայից:

1976 -«Էնտեբբե» օպերացիայի շրջանակներում Իսրայելի հատուկ ծառայությունները Ուգանդայում վնասազերծել են օդանավակայանում պատանդներ վերցրած ահաբեկիչներին։ Արդյունքում զոհվել են 5 իսրայելցի, 6 ահաբեկիչ և 23 ուգանդացի, իսկ 101 պատանդ ազատվել են:

2004 - Հունաստանն առաջին անգամ դարձել է Եվրոպայի ֆուտբոլի առաջնության չեմպիոն:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Администрация разозлилась от слова «просьба»Имеем дело с марионеточным правительством, управляемым иностранцами, целью которого является идентичность армянского народа: Аршак КарапетянПервый звонок для Мгера Григоряна«Паст». Труфальдино из Армении или Пашинян «кинет» стороны, либо они «кинут» его Беззубое поведение США по отношению к Азербайджану еще больше обостряет аппетит АлиеваОпасения Никола Пашиняна больше невозможно скрытьВ Симферополе откроется выставка «Традиционные мотивы крымских армян» Армянские спортсмены завоевали 16 медалей на чемпионате Европы по грэпплингу «От линий к слову»: в Центре восточной литературы в Москве представлены работы художника Тиграна СарапянаВ результате делимитации 2 жилых дома села Киранц останутся на территории Азербайджана – СМИПолицейские перекрыли также улицу Мелик-Адамяна Алма-Атинская декларация на самом деле в пользу Азербайджана, а действующий режим направляет этот документ против нас и выполняет все требования турецко-азербайджанского тандема։ Аршак КарапетянПолиция перед зданием правительства проводит жесткие задержанияЗавтра скажут, что не должны называть себя армянами, остался один шаг: А. КарапетянРоссия ужесточает риторикуСНБ и прокуратура ждутПашиняну ожидало тяжелое испытание в ДанииХристианская вера является одной из важнейших основ армянской государственности. Аршак КарапетянАрмения встала на путь диктатуры: Аршак КарапетянВ поисках козла отпущенияПочему режим нервничает?Прозрачный намек Путина: новые отношения с соседямиПолиции было приказано жестко реагировать на протестующихСамбисты Армении на чемпионате Европы завоевали 18 медалей Пашинян отбыл в Данию Следуя примеру Apple, Samsung отказалась от создания беспилотных автомобилей Теперь тоже потребовал «реки крови»? «Паст»Мэр Еревана принял представителей Всемирного банка «Айакве» представит в прокуратуру сообщение о преступлении, связанное с «демаркацией» Тавушской границы: «Паст»Генсек ООН призвал расследовать смерть сотрудника организации в Рафахе Эти люди не понимают, что такое Родина: Аршак КарапетянСовместная работа по сохранению духовного и культурного наследия Арцаха «Трибунал Армянской национальной гордости» станет механизмом прецедентного права для стран мира: Аршак КарапетянБаграт Србазан вошел в здание Союза журналистов Армении Хачик Асрян предлагает кандидатуру Аршака Карапетяна։ «Паст»Сборная Армении завоевала 12 медалей на чемпионате Европы по ушуВардан Восканян: Площадь, заполненная десятками тысяч людей Священной борьбы, сломала стереотипыЗавтра к забастовке присоединятся и встретятся со студентами иранист Вардан Восканян и тюрколог Варужан ГегамянШойгу назначен секретарем Совета Безопасности РФГраждане, присоединившиеся к движению во имя Родины, перекрыли межгосударственную дорогу Армения-Грузия на участке БаграташенаПашинян освободил от должности председателя Комитета по туризмуАлен Симонян: «Армения привержена мирной повестке дня»Пашиняна обвиняют в распространении тезисов, отрицающих Геноцид армянЛидер движения «Всеармянский фронт» представляет атмосферу, царящую в силовых структурахПутин укрепляет свои позиции: Шойгу лишили должности министраКто должен стать следующим Премьер-Министром Армении? «Факт». Финансирование Армении за полгода на сумму в 100 миллионов долларовИменно в результате этого движения процесс выдачи каким-то образом был приостановлен: СогомонянЗакон только для граждан? Аршак КарапетянУже в следующем квартале лидер крупных налогоплательщиков снова изменится: «Паст»
Самое популярное