ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայում 200 հոգի բռնաբարել են դպրոցական աղջկան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի Այդըն նահանգի Էֆելերի շրջանում սովորող 17–ամյա աղջկան 3 տարի առաջ ընկերը բռնաբարել է ու շանտաժի միջոցով ստիպել հարաբերություն ունենալ 200 հոգու հետ։

17–ամյա աղջկա հետ կապված դեպքը հայտնի է դարձել, երբ վերջինս մեջքի ցավերով տեղափոխվել է հիվանադանոց, որտեղ պարզվել է, որ նա հղի է։

Հիվանդանոց հրավիրված ոստիկաններին աղջիկը պատմել է, որ 3 տարի առաջ իր ընկերն իրեն բռնաբարել է, այնուհետ իր մերկ տեսագրությունը տարածելու սպառնալիքով իրեն ստիպել գումարի դիմաց հարաբերություն ունենալ տարբեր տարիքի անձանց հետ։ Աղջիկը պնդել է, թե 3 տարվա մեջ իրեն այդ տարբերակով բռնաբարել են 200 հոգի։

Ոստիկանությունը ձերբակալել է աղջկա ընկերոջն ու մի շարք կասկածյալների։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular