Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


23 օր հացադուլի մեջ գտնվող «Հաց բերողը» արյունահոսություններ ունի ու չի թողնում չափել ճնշումը. փաստաբան

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

2016 թվականի հուլիսին ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամներին սնունդ տարած Արթուր Սարգսյանը՝«Հաց բերողը»,  ով  Դատապարտյալների հիվանդանոցում» 23 օր հացադուլի մեջ է, ունի  բերանի խոռոչից արյունահոսություններ , սկսել են ուռել նրա ոտքերը: Արթուր Սարգսյանը, ի նշան բողոքի և նաև չվստահելով բժիշկներին, չի թողնում չափել իր ճնշումը: 

Tert.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Արթուր Սարգսյանի պաշտպան Դավիթ Գյուրջյանը, ով երեկ երեկոյան տեսակցել է իր պաշտպանյալին։ «Դա է բարդացնում վիճակը, նաև ձախ ոտքի ծունկն է ուռել, նախկինում միայն աջն էր: Արունահոսությունը կապված է իր էռոզիվ պուլպիտի և կերակրափողի ճաքի հետ»,– ասաց նա: 

Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանն, ով մեղադրվում է «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ, նախորդ տարվա դեկտեմբերի 31-ին ազատ էր արձակվել, սակայն քննչական մարմնից խուսափելու պատճառաբանությամբ բերման էր ենթարկվել և փետրվարի 9-ին կալանավորվել, իսկ փետրվարի 10-ին անժամկետ հացադուլ է հայտարարել, որը շարունակում է մինչ օրս։

Արթուր Սարգսյանն  ունի նաև Բեխտերևի հիվանդություն, որի բարդացած ընթացքը, ըստ իրավապաշտպանների, այն հիվանդությունների թվում է ,որոնք անհամատեղելի են կալանքը ՔԿՀ-ում կրելու հետ: 

Գլխավոր դատախազության վերջին հայտարարությունների հիման վրա սոցիալական ցանցերում որոշ օգտատեր եզրակացրել էին, որ Արթուր Սարգսյանն ազատ է արձակվել: Սակայն փաստաբանն ասաց, որ չգիտի՝ ինչից են նման եզրակացություն արել, որովհետև երեկ ինքը զանգահարել է Դատախազություն, որտեղից հայտնել են, որ իր պաշտպանյալի վերաբերյալ որևէ որոշում չկա: Նույնը, ի դեպ, Գլխավոր դատախազությունից հայտնել էին Tert.am –ին: 

Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանի փաստաբաններն ընդդեմ Հայաստանի Հանրապետության դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝  իրենց պաշտպանյալին  խոշտանգումների ենթարկելու հայցով: Պաշտպանն ասաց, որ «Հաց  բերողը» չի պատրաստվում  դադարեցնել հացադուլը: «Այսինքն՝ նա չի հրաժարվելու իր պահանջից»,- մեկնաբանեց փաստաբանը:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչու չի թողնում իր արյան ճնշումը չափեն, ապա Դավիթ Գյուրջյանն ասաց, որ մի կողմից քաղաքական ակցիա է, մյուս կողմից կա նաև բուժանձնակազմի նկատմամբ անվստահության խնդիր:

Նշենք, որ Արթուր Սարգսյանը հրաժարվում է նաև քաղաքացիական հիվանդանոց տեղափոխվելուց: Իսկ պատճառը փաստաբանի ձևակերպմամբ՝  այն է, որ բժիշկները 20 օր հետո են «ֆայմել», որ կարելի է տեղափոխվել  քաղաքացիական հիվանդանոց:  

Անուշ Դաշտենց

Պուտինի հետ հանդիպում կլինի, թե երբ, Փաշինյանն այս պահին չի կարող ասել«Իզվեստիա» թերթի թղթակից Սեմյոն Երյոմինի մահը նպատակաուղղված սպանություն է․ ԿրեմլԲորիսի անհայտ ճակատագրից 5 ամիս անց ծնվել է որդին Փաշինյանը Ալիևի դեսպանի կարգավիճակով սպառնում է հայ ժողովրդին, եթե չանենք կլինի պատերազմ. Սուրենյանց Սամվել Վարդանյանը հստակ ցույց է տվել վայրը, որտեղ խոշտանգման է ենթարկվել․ փակ տարածք է Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակիցը Դիվանագիտական դաշտում սխալ թույլ տալը կարող է լինել ճակատագրական, մանավանդ Հայաստանի համար. Արշակ Կարապետյան Բաքվում տղան խանդի պատճառով սպանել է սիրելիին. մանրամասներ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել Նուբարաշենում դի է հայտնաբերվել․ ի՞նչ է հայտնիԻրավական առումով հակասություն կա նոյեմբերի 9-ի և այս փաստաթղթերի միջևԷդվարդ Ղազարյանի «Ճանապարհ դեպի Լաչին» ֆիլմն արժանացել է «Սուրբ Աննա» փառատոնի ժյուրիի դիպլոմի Վարչախումբը մոռացել է հայ ռազմագերիներինՄարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր Էդ սահմանն արյունովա գծած․ Կիրանցի բնակիչԿարճատև անձրև և ամպրոպ․ ինչ եղանակ կլինի Ռուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն (տեսանյութ) Էս կախիչից էրեխեքը վերարկուները կախեցին, արագ պատը մաշելու ա. Փաշինյանը` նորակառույց դպրոցում Այս պահին չափագրումներ են իրականացնում, որպեսզի քանդեն Կիրանց գյուղի տները․ Գառնիկ ԴանիելյանՓաշինյանը խոստովանում է իր ձախողումը Մեծաքանակ զենք-զինամթերք է հանձնվել (տեսանյութ)56-ամյա Արթուր Մակաչյանի դին եղել է հոշոտվածԴրամահավաք՝ Արցախի մշակույթի պահպանման համար ՀՀ «ժողովրդավարությունն» Արևմուտքի և Թուրքիայի սիրախաղում Ինչպես խաբել տավուշցիներին. համառոտ ձեռնարկ՝ Նիկոլ ՓաշինյանիցՈՒՂԻՂ․ Գերլարված իրավիճակ Տավուշում․ Ոսկեպարի, Բաղանիսի և Կիրանցի բնակիչների բողոքը 44 օրյա պատերազմի մասնակցի 11-ամյա քույրը օգնության կարիք ունի․ արյուն է պետքԳյուղերը կկանգնեն, խնդիրը կլուծվի․ Սուրեն Պետրոսյան Անվտանգային երաշխիք չկա․ կա՛մ եկեղեցին են քանդելու, կա՛մ տունը Այսօր ջուր չի լինելուԼեռնային Ղարաբաղ. Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանը մեղադրում է Ադրբեջանին «էթնիկ զտումների» մեջ Ադրբեջանին է հանձնվելու սահմանագոտում իշխող բարձունքները․ Ոսկան Սարգսյան«Էս երկրում կամ մենք պիտի ապրենք, կամ իրենք»․ Բագրատ Սրբազան Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային. Ադրբեջանը ոտնձգություն է կատարում Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ. «Փաստ»Սարատովում կայացել է «Նազանի» հայկական պարի համույթի հաշվետու համերգը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրաԻնչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. «Փաստ»Ուղիղ․ Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում Տղան վիճել է հոր հետ՝ ապա դանակահարել և սպանել Առողջապահության նախարարին ենթակա հիմնարկը նրան է դատի տվել․ «Հրապարակ» «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը ճիշտ ժամանակին և տեղում կիրառելու խնդիր կա. Տիգրան ԱբրահամյանՔՊ` քայքայելու, քանդելու պայմանագիր. ՊՆ շենքն էլ քանդեցին․ «Հրապարակ» «Փաշինյանը բացառել է Ռուսաստանի Դաշնությանը Բաքվի հետ բանակցություններից. ի՞նչ է դա նշանակում կողմերի համար» ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր Ռուբլին կտրուկ աճ է գրանցելԱշխատանքային փորձի շեմը կնվազեցվի. կադաստրի կոմիտեն օրենսդրական փոփոխություններ է առաջարկում. «Փաստ»2007թ. Մայրաքաղաքի կենտրոնում հանդիսավորությամբ բացվել է Կարեն Դեմիրճյանի թանգարանը. պատմության այս օրը (20 ապրիլ)Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան ՍարգսյանԻշխանությունը միայն միությունների շենքերով չի բավարարվի․ «Հրապարակ»
Ամենադիտված