Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ստեփանակերտում կայացել է Ալիսա Բաղդասարյանի «Տունդարձի ճանապարհին» գրքի շնորհանդեսը

ՄՇԱԿՈՒՅԹ

Հունիսի 22-ին, Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոցի անվան հանրապետական գրադարանում կայացել է ԱՀ և ՀՀ գրողների միության անդամ Ալիսա Բաղդասարյանի՝ «Տունդարձի ճանապարհին» գրքի շնորհանդեսը։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառումը կազմակերպվել է ԱՀ Գրողների միության նախաձեռնությամբ։ Գիրքը տպագրվել է  «Արմավ» հրատարակչությունում։

«Արցախպրես»-ի հետ զրույցում Ալիսա Բաղդասարյանն ասել է, որ «Տունդարձի ճանապարհին»-ը  իր վեցերորդ  գիրքն է։

«Խորագրի ընտրությունը պատահական չէր, այն նախորդ`  «Պատերազմից հետո» գրքիս շարունակությունը դարձավ: Պատերազմից հետո տունդարձի ճանապարհը բռնած արցախցու հոգեվիճակն է այստեղ։ Այդ  ճանապարհին արցախցին յուրովի է մեկնաբանել իրողությունը.  հայտնվելով այդ ճանապարհին, անշուշտ, տարբեր զգացողություններով է հասել Արցախ և շարունակել ապրել այստեղ։ Գրքում տեղ են գտել վերջին շրջանում գրած ստեղծագործություններս, որոնցում արցախցու ոչ միայն մտահոգություններն են, հոգսն ու ցավը, այլև՝ սպասելիքները ապագայի հանդեպ»,-նշել է հեղինակը։

Գրքի խմբագիր Սլավի-Ավիկ Հարությունյանի համոզմամբ՝ այն պատերազմից հետո տուն դարձող մարդու առճակատումն է իր նոր ճակատագրի հետ։

«Ալիսա Բաղդասարյանը, կամա թե ակամա, իր գրքում անդրադառնում է Աստվածաշնչյան  կոորդինատային մտքին՝ «Անցյալը պատռոտված լաթի պես դարձել է ներկայի զգեստ»։ Գիրքը յուրօրինակ ապրելու համար պայքարի տարածություն է։ Նրա գեղարվեստական մտածողությունը սերտորեն առնչվում է ժամանակի և տարածության կատեգորիաներին, որտեղ բացահայտվում է հեղինակի բանաստեղծական լեզվի նոր իմաստավորումը, ընդգծվում  այդ լեզվական ձևերի ճշգրտությունն ու արտահայտչականությունը»,-ընդգծել է խմբագիրը։

Արցախի գրողների միության նախագահ Նորեկ Գասպարյանն այն  համոզմունքն է հայտնել, որ գիրքն  ընթերցելիս անհնար է չտեսնել պատերազմի ժամանակ, պատերազմում ապրող կնոջը։

«Գրքում ողբերգություն, սիրո ցնծություն ու խոստովանություն կա։ Ուրախ եմ, որ այսօր գիրք է հրատարակվում, և մենք զգում ենք գրքի հոտը»,-նշել է Ն. Գասպարյանը։

Գրող, բ.գ.թ, դոցենտ Զարինե Սառաջյանը մեզ հետ զրույցում կարևորել է Արցախում հերթական գրքի լույսընծայումը։

Արցախը գտնվում է շրջափակման մեջ:  Արցախցուն տարբեր  ճնշումների են ենթարկում, բայց նա ոչ միայն դիմադրում է, այլև շարունակում է արարել, ստեղծում է գրքեր։ Ալիսա Բաղդասարյանն Արցախում ապրող մայր է, ով  հայրենի հողում  երկու զավակ է մեծացնում, և իր սրտում  կրում  այն բոլոր ցավերն ու  տագնապները, որոնք բնորոշ են այստեղ ապրող մորը։ Նա  բոլոր հույզերը կարողացել է գեղարվեստորեն  պատկերել բանաստեղծությունների միջոցով»,-նշել է Զ. Սառաջյանը։

Շնորհանդեսին ներկա էին հեղինակի գրչընկերները, Արցախի գրական ընտանիքի ներկայացուցիչներ:

«Սաղ նստած լաց են ըլմ»․ հուզիչ տեսանյութ՝ ԿիրանցիցՎթար Երևան-Սևան ճանապարհին. վիրավnրներ կան Շատ բան կկորցնեմ Ֆրանսիայից հեռանալով, բայց ինձ ինչ-որ հրաշալի բան է սպասվում. Մբապե Ռոնալդուն արդյունավետության նոր ռեկորդ է գրանցել Հրաժարվելով եկեղեցուց, Սահմանադրությունից, պատմությունից, ի՞նչ ենք դառնում, ինչի՞ն է նման երկրի ղեկավարը, որն ուզում է ստեղծել մի նոր ժողովուրդ. Արշակ ԿարապետյանՄեր փափագն է եղել, որ եռագույնը հաղթի սև ու սպիտակին․ ՍրբազանԿիրանցից բողոքի ակցիայի երկու մասնակից ձերբակալվել է՝ ապօրինի կերպով թմրամիջոց պահելու և տեղափոխելու կասկածանքով․ ՔԿՀամաձայնվե՛ք, որ արյnւն չթափվի«2024-ի այս օրը, առանց մեկ կրակոցի, հանձնվում է Կիրանցը, ու ոչ միայն...»«Թենիս խաղացե'ք». Նիկոլ Փաշինյանը` դպրոցականներին (տեսանյութ)Արևմուտքը չի կարող ստանձնել Հայաստանի անվտանգության երաշխավորի գործառույթըՀա­յաս­տա­նի հա­սա­րա­կու­թյան ճնշող մե­ծա­մաս­նու­թյու­նը դեմ է Փա­շի­նյա­նին. «Փաստ»Բողոքի ակցիաներին մասնակցող ձերբակալված 5 անդամները ազատ են արձակվելԵրևանի մետրոպոլիտենն այսօր աշխատելու է արտակարգ ռեժիմովՀենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին Նրա հիմ­նա­րար նպա­տա­կը իշ­խա­նու­թյունն է, որի հա­մար կպայ­քա­րի մին­չև վերջ. «Փաստ»Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Հանկը Բրաունս Սլոտի հետ ՌԴ-ն պետք է վերանայումներ մտցնի Հարավային Կովկասում իրականացվող իր առաջնահերթությունների հարցում. Տիգրան Աբրահամյան «Մա՛մ, ինձ համար շատ աղոթիր». Նվեր Չոբանյանն անմահացել է նոյեմբերի 8-ին Քարին տակում. «Փաստ»1992թ. հայկական զինված խմբավորումները գրավել են Բերդձոր՝ Լաչին քաղաքը. պատմության այս օրը (18 մայիս)«Ռուսաստանից հրաժարվելը հակառակ արդյունք կտա». Հայաստանը կտուժի Արևմուտք փախչելու համար29-ամյա կինը ամուսնուց գողացել է մոտ 2,5 միլիոն դրամ և ոսկյա զարդեր և խաղադրույք արելԱրևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը. «Փաստ»Հեղուկ գազի գինը կրկին նվազել է Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ. «Փաստ»Մանրամասներ Երևան-Գյnւմրի ճանապարհին վթարից. զnհ nւ վիրավnր կաՍանկտ Պետերբուրգի բուհերից մեկում պայթյուն է տեղի ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի պահանջները կհանգեցնեն Հայաստանի փլուզմանը. նախկին նախարար«Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ»Հայտնի է ով էր «Կիրանց» հացատան հատուկ հյուրըՄեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ»Արեւային կայանի, «Ֆլայ Արնայի» ծրագրերը ձախողվել են․ «Հրապարակ»Մեղվաբուծության զարգացման ծրագրի համար պետբյուջեից կհատկացվի 320 միլիոն դրամ. «Փաստ»Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ»ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով, ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ» Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ» Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». «Ժողովուրդ» Ով է իրականացնում ցnւցարարներին ցրելnւ, ծեծելnւ ինuտրnւկտաժը․ «Հրապարակ» Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ»Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ» Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին. «Հրապարակ» Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ»Հենրիխ Մխիթարյանը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել Բաքվում ապօրինի պահվող Արցախի ղեկավարների խնդրի վրաԱՄՆ-ն Ուկրաինային չի դրդում հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին․ Սպիտակ տունԱյդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո. Կիրանցի բնակիչԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում քայլեր ձեռնարկել չլուծված հարցերի լուծման համարԳերմանիան պատրաստ է շարունակել աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳ նախարարՀայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացըՀաղթանակից բացի՝ այլ տարբերակ չունենք․ ով համբերի, հավերժական կյանք կունենա․ Բագրատ Սրբազան
Ամենադիտված