ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայտնի է մարտական դիրքում պայթյունից վիրավորված զինծառայողների ինքնությունը

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Մարտական դիրքերում ինժեներական աշխատանքներ կատարելիս փետրվարի 28-ին պայթուցիկ սարքի պայթյունից վիրավորված զինծառայողների ինքնությունը հայտնի է։

NEWS.am-ի տեղեկություններով, ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում ժամկետային զինծառայող Նարեկ Գրիգորյանն է, իսկ մյուս երկու վիրավորներն են Պերճ Գաբրիելյանն ու Էրիկ Սահակյանը։ Նրանց վիճակը գնահատվում է ծանր։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մարտական դիրքերում ինժեներական աշխատանքներ կատարելիս պայթուցիկ սարքի պայթյունից զինծառայողներ են վիրավորվել:

Պարտադիր ժամկետային զինծառայողները ստացել են տարբեր աստիճանի բեկորային մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

ՔԿ 6-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ 376-րդ հոդվածի 2-րդ մասով՝ անփույթ վերաբերմունք ծառայության նկատմամբ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular