Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հավերժություն» ներկայացման առաջնախաղը Հայաստանում տեղի կունենա հունիսի 28-ին

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Մեկ տարի առաջ Ֆրանսիայի Մարսել քաղաքի Կոնգրեսի պալատում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ բեմադրված «Հավերժություն» ներկայացման առաջնախաղը: Այն բուռն արձագանքի արժանացավ ոչ միայն Մարսելում, այլ հայաշատ այլ երկրներում նույնպես, որից հետո որոշում կայացվեց ներկայացումը ցուցադրել նաև Հայաստանում:

Եվ արդեն մի քանի օրից՝ հունիսի 28-ին՝ ժամը 19.00-ին, հայ հանդիսատեսն արդեն հնարավորություն կունենա վայելել «Հավերժություն» ներկայացումը, որը տեղի կունենա Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
«Նարեկ» պարային դպրոցի գեղարվեստական ղեկավար, «Գրիգոր Նարեկացի» շքանշանակիր Արման Ջուլհակյանը Orer.am-ի հետ զրույցում նշեց, որ նման մեծակտավ ներկայացում բեմադրելու առաջարկն ստացվել է Պատրիկ Մալաքյանի՝ Անրի Վեռնոյի որդու կողմից, ով նաև Մարսելի Հայկական բարեգործական ընդհանուր միության ղեկավարն է:

Ներկայացումը բեմադրելուց մեկ տարի առաջ երջանիկ պատահականությամբ Պատրիկ Մալաքյանը ներկա է գտնվել Հայ առաքելական եկեղեցու և Հայկական բարեգործական ընդհանուր միության հովանու ներքո գործող Նորքի հայորդաց տան միջոցառմանը: Հետագայում, վերադառնալով Մարսել, նա հայորդաց տան տնօրինությանն առաջարկել է համատեղ ջանքերով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ներկայացում բեմադրել:

Նախագիծը կյանքի է կոչվել հայորդաց տան հովանու ներքո գործող «Նարեկ» պարային դպրոցի, Գևորգ Գինոսյանի կրկեսային դպրոցի, «Հայկազունք» ազգագրական երգի-պարի համույթի սաների շնորհիվ: Ներկայացումը բեմադրվել է Դրամատիկական թատրոնի երկրորդ ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանի և նշված խմբերի ղեկավարների համատեղ ջանքերի շնորհիվ, որին մասնակցել է նաև հրավիրված մեներգչուհի Լիզա Երեմյանը:

«Արդյունքում նախադեպը չունեցող ներկայացում ստացվեց, որը տարբեր արվեստների սինթեզ է: Այն պատմում է, թե ինչպես է Նոյի տապանն իջել Արարատ լեռան վրա, որից հետո անցնելով հայազգի անցած բոլոր արհավիրքների միջով հանգում է հաղթական Հայաստանի օրերին և ավարտվում հավերժությունը խորհրդանշող տեսարաններով»,- Orer.am-ի հետ զրույցում ասաց ներկայացման բալետմայստեր Արման Ջուլհակյանը:

Ստեղծագործական խումբը ներկայում զբաղված է մեկ այլ ներկայացման բեմադրությամբ, որի առաջարկն ստացվել է Հայկական բարեգործական ընդհանուր միության նյույորքյան մասնաճյուղի կողմից: Նոր ներկայացումը վերնագրվել է «Հոգիս», որի առաջնախաղը տեղի կունենա հոկտեմբերի 29-ին՝ Նյու Յորքի «Սիթի Սենթըր» սրահում:

«Այս նախագծի ղեկավարը կրկին Պատրիկ Մալաքյանն է, որտեղ նույնպես զբաղվածություն ունեն Նորքի հայորդաց տան բոլոր այն խմբերը, որոնք զբաղված էին նաև նախորդ ներկայացման ժամանակ: Ներկայացման ռեժիսորը կրկին Գրիգոր Խաչատրյանն է, սակայն այս ներկայացման ժամանակ մեզ կմիանա նաև «Թումո» կենտրոնն իր նոր տեխնոլոգիաներով»,- ասաց Արման Ջուլհակյանը:

Ա. Ջուլհակյանը կարևորում է, որ ծրագրիրը շարունակական բնույթ է կրում և հույս ունի, որ առաջիկայում նույնպես նոր նախագծեր կիրականացվեն:

Մեր զրուցակիցը նշեց նաև, որ նման հզոր ծրագրերի իրականացման հարցում իրենց ներդրումն ունեն նաև Նորքի հայորդաց տան տնօրեն Աիդա Անդրեասյանը և բոլոր այն խմբերի ղեկավարները, որոնք գործում են հայորդաց տան հովանու ներքո, մասնավորապես, կրկեսային դպրոցի ղեկավար Ավետիս Գինոսյանը, «Հայկազունք» երգի-պարի համույթի ղեկավար Գայանե Գրիգորյանը, փորձավարներ Մարիաննա Տեր-Ավագյանը, Ադելաիդա Ներսիսյանը, Մելինե Առաքելյանը: Իսկ հասարակության հետ կապերի և տեղեկատվության տարածման հարցերում նրանց օգնում է Արմեն Թադևոսյանը:

Ի դեպ, հունիսի 28-ի ներկայացման տոմսեր ձեռք բերելու համար կարող եք զանգահարել (010) 666005, 667760 հեռախոսահամարներով:

Արմինե Գրիգորյան

16-ամյա երկու պատանիներ էին դանակահարվել․ ի՞նչ է հայտնիԱմենաուժեղ մագնիսական փոթորիկը կհարվածի այսօր Երկրին․ ինչպե՞ս կազդի մարդկանց վրաՈւժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասինՀայաստանի թանգարաններում կներդրվի Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելու Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի Աննա Հակոբյանի համար երկրորդ անգամ են բացելու զոհվածի հուշաքարը Ալիևը սպառնում է խաղաղություն չկնքել ՀՀ-ի հետՆոր օրենք՝ Տավուշից բուհ ընդունվողների համարՄեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել․ ՀՀ ոստիկանություն Ինչ աշխատանքներ են իրականացվում Բաղանիս-Ոսկեպար ճանապարհինՀայտնի է ամառային զոչակոչի ժամանակահատվածը Բաղանիսում դասադուլ էՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Ռուբլին բարելավվում էՁմեռը վերադարձել է Եկատերինբուրգ ու Պերմ (տեսանյութ)«Վերջ»․ ադրբեջանցին Տավուշից տեսանյութ է հրապարակելԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»ՈՒՂԻՂ․ գերլարված իրավիճակ՝ ՏավուշումКВН-ի երկարամյա հաղորդավար Ալեքսանդր Մասլյակովը թողնում է աշխատանքը․ հայտնի է պատճառը «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Ո՞վ է մահացած 22-ամյա մոպեդավարըՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կմ-ը կարելի է սահմանազատված համարել․ ԱլիևԱռկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»Միակողմանի հանձնում՝ հայկական կողմից․ Նաիրի ՀոխիկյանԱհազանգ․ Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»Վթարային ջրանջատում է սպասվում․ 24 ժամ ջուր չի լինի«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ» Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ» Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ» ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ» Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ»Ոստիկանության առանձին ստորաբաժանումներ դուրս են եկել իրավական վերահսկողության տիրույթից ու վերածվել են քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ ԻրավապաշտպանՍերժ Սարգսյանի իշխանության ժամանակ Ալիևը դուխ կանե՞ր՝ ասեր՝ Հայաստանը պիտի Սահմանադրությունը փոխի, Անկախության հռչակագիրը փոխի, «Զանգեզուրի միջանցքը» տա, Արարատ լեռից էլ հրաժարվիՈղջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ ՊետդեպարտամենտԲաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատելԱմերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
Ամենադիտված