ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 19 հունիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Քուվեյթ՝ Անկախության օր, ԱՄՆ՝ Ստրուկների ազատության օր, Տրինիդադ և Տոբագո՝ Աշխատանքի օր, Ալժիր՝ Հեղափոխության օր, Մերձդնեստրյան հանրապետություն՝ Բենդերյան ողբերգության զոհերի հիշատակի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1920– Նեմեսիս գործողության շրջանակներում Արամ Երկանյանը, գնդակահարել է Ադրբեջանի նախկին վարչապետ Ֆաթալի Խան Խոյսկուն և վիրավորել նրա ընկեր Խան Մահմադովին` Բաքվի խորհրդարանի «Մուսսավաթ» կուսակցության հիմնադրին:

1936-վախճանվել է ֆիզիկոս-տեսաբան, ակադեմիկոս Ռուդոլֆ Մուրադյանը:

1996 – վախճանվել է հայազգի ֆիզիկոս, գյուտարար, պոզիտրոնային ճառագայթման տոմոգրաֆիայի ստեղծողներից մեկը հանդիսացող Մայքլ Տեր-Պողոսյանը:

2001-վախճանվել է արձանագործ, նկարիչ և մանկավարժ Սարգիս Բաղդասարյանը:

2003-վարչապետ Անդրանիկ Մարգարյանը Ազգային ժողովին է ներկայացրել կառավարության գործունեության քառամյա ծրագիրը՝ ընդդիմադիր «Արդարություն» դաշինքի և «Ազգային միաբանության» պատգամավորների բացակայությամբ:

2005- ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Գլխավոր Ասամբլեան միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև, իսկ նահանգի կրթության հանձնաժողովը հաստատել է Հայոց ցեղասպանության բազմակողմանի ուսումնասիրման ծրագիրը:

- կայացել են ԼՂՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների ընտրությունները, որտեղ ամենաշատ ձայներ է ստացել Արցախի ժողովրդավարական կուսակցությունը։

2006-Նորքի անտառում մեծ հրդեհ է բռնկվել: Այրվել է մոտ տասը հեկտար տարածք:

2007- կայացել են  ԼՂՀ նախագահի ընտրություններ, որտեղ նախագահ է  ընտրվել Բակո Սահակյանը։

2008- Դալմայի այգիների հողօգտագործողներից Սամվել Մանուկյանը ինքնահրկիզման փորձ է կատարել Հանրապետության հրապարակում:

2014-«Դուրս մեր գրպանից» նախաձեռնության ավտոերթի ժամանակ 7 քաղաքացի բերման է ենթարկվել («Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը պահանջում էր, որ վերացվեն կարմիր գծերով վճարովի ավտոկայանատեղերը, հինգ անգամ կրճատվեն տեսախցիկների և արագաչափերի գրանցած խախտումների համար տուգանքները և չեղյալ համարվեն մինչ այժմ սահմանված տուգանքները)։

2015-Երևանի Ազատության հրապարակում մեկնարկել է «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության հանրահավաքը ընդդեմ հոսանքի թանկացման։

2018- Ազգային ժողովը համաձայնություն է տվել Հանրապետական խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու  գլխավոր դատախազի միջնորդությանը:

2019-Արդարադատության նախարար է նշանակվել Ռուստամ Բադասյանը։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

240 մ.թ.ա.-հույն գիտնական Էրատոսֆեն Կիրենացին առաջին անգամ հաշվարկել է երկրագնդի պարագիծը:

1097– Առաջին խաչակրաց արշավանքի ժամանակ խաչակիրները գրավել են Նիկեա քաղաքը:

1623– ծնվել է ֆրանսիացի նշանավոր գիտնական, փիլիսոփա, ֆիզիկոս և մաթեմատիկոս Բլեզ Պասկալը:

1762-Ռուսական կայսրությունը խաղաղության պայմանագիր է կնքել Պրուսիայի հետ:

1970-Ֆրանսիայում չեղյալ է հայտարարվել ժառանգական ազնվականությունը:

1976-Կիրխգեյմի ճակատամարտում ավստրիացիները ջախջախել են ֆրանսիացիներին:

1809-Բորգորի սեյմը հաստատել է Ֆինլանդիայի կազմավորումը և նրա մտնելը Ռուսական կայսրության կազմ ինքնավարության տեսքով:

1807– 1806-1812 թթ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ Աթենքի մոտ տեղի ունեցած ծովային ճակատամարտում ռուսական բանակը ջախջախել է թուրքական բանակին:

1829-սեր Ռոբերտ Պիլը հիմնադրել է Լոնդոնի մայրաքաղաքային ոստիկանությունը:

1846– ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգում տեղի է ունեցել բեյսբոլի առաջին խաղը:

1862-ստրկատիրությունը արգելվել է ԱՄՆ-ի ամբողջ տարածքում:

1920-ԽՍՀՄ Սովնարկոմը ստեղծել է Համառուսաստանյան հատուկ հանձնաժողով անգրագիտության վերացման համար:

1945-ծնվել է Սերբիայի Հանրապետության առաջին նախագահ Ռադովան Կարաջիչը, որը Հարավսլավիայի հարցով միջազգային տրիբունալի կողմից դատապարտվել է ցմահ բանտարկության:

1961-հայտարարվել է Քուվեյթի անկախությունը:

1991-ավարտվել է խորհրդային զորքերի դուրս բերումը Հունգարիայից:

1992-Մոլդովայի կանոնավոր բանակի գործողություններով Բանդերի քաղաքի վրա սկսվել է Մերձդնեստրյան հակամարտությունը:

2006– թողարկվել է «Rome: Total War: Alexander» համակարգչային խաղը:

2022 — վախճանվել է խորհրդային և ռուսական պետական և քաղաքական գործիչ Գեննադի Բուրբուլիսը:

Կ. Խաչիկյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular