ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մանո՛ւկ, իջի, ամոթա, խայտառակ չենք լինի՞ հո. տղամարդը սպառնում է ինքնասպան լինել. տեսանյութ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

 Henaran.am-ի թղթակիցը տեղեկացնում է՝ Խանջյան 30 հասցեում ՝ նորակառույց բարձրահարկ շենքի  մոտ գտնվող վերամբարձ կռունկի վրա   կանգնել է 58- ամյա մի տղամարդ, որի տվյալները դեռևս չեն հրապարակվում: Նախնական տվյալներով՝ տղամարդն ունի վարկային պատավորություններ, որոնք չի կարողանում կատարել: Հավելենք՝ ԱԻՆ-ի աշխատակիցները՝ հոգեբանները այս պահին փորձում են  զրուցել, բացատրական աշխատանքներ են իրականացնում՝ փորձելով   տղամարդուն հետ պահել ինքնասպանության մտադրությունից:

Այժմ դեպքի վայրում է վերոնշյալ տղասմարդու կինը: Նա հեռախոսազրույց ունեցավ  ամուսնու հետ՝ նրան խնդրելով, որ վայր իջնի. հետո ֆինանսական խնդիրները կկարգավորվեն. «Մանո՛ւկ, իջի, ամոթա, խայտառակ չենք լինի՞ հո», – ասաց կինը՝ Թամարա Ղազարյանը:

Քիչ անց պարզվեց տղամարդու ինքնությունը. Մանուկ Միսակյան, ամուսնացած է, ունի երեխաներ, տաքսու վարորդ է: Վերջինիս մեքենան  վթարվել է, ինչի արդյունքում կուտակվել է շուրջ մեկ միլիոն դրամի վարկ, իսկ տղամարդն այդ վարկային պարտավորությունները կատարել չի  կարողանում:

  

16998734_1207875376000254_282260461399902860_n  16999241_1207875492666909_5055672730498315213_n

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular