ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … շամպայն Կրուգ

ՖՈՏՈ

Աշխարհում այդ շամպայնը հանդիսանում է շքեղության և նուրբ ճաշակի խորհրդանիշ էտալոն: Խոսքը Krug շամպայնի մասին է, որն ունի ամենաբարդ համը, և չնայած ապրանքանիշը այնքան հայտնի չէ, որքան նույն Dom Pérignon-ը, սակայն նրա արտադրանքի ավելի քան 90%-ը արտահանվում է: Աշխարհի ամեն անկյունում ամենահարուստ մարդիկ հիանալի գիտեն, թե որ շամպայնն է լավագույնը: Այդ խմիչքի արտադրության բոլոր գաղտնիքները խնամքով փոխանցվում են սերնդեսերունդ, և Կրուգի ընտանիքը դեռ պահում է նոթատետրը ապրանքանիշի հիմնադիր Յոհան-Յոզեֆ Կրուգի գրառումներով:
Ո՞րն է այդ շամպայնի էությունը: Ինքը՝ Յոհան-Ժոզեֆը ենթադրում էր, որ դա հաճույքն է: Բացի այդ, նա վստահ էր, որ հնարավոր է ստեղծել հիանալի գինիներ անկախ գինեգործության սեզոնից: Ֆրանսիացի գինեգործները հակառակն էին կարծում և միշտ հաշվի էին առնում այն, թե ինչպիսին է բերքը: 
Ժոզեֆ Կրուգը ծնվել և մինչև 25 տարեկանը ապրել է Գերմանիայում՝ Մայնց քաղաքում: Որպես մսագործի որդի, նա ոչ մի կապ չի ունեցել գինու հետ: Սակայն 25 տարեկանում նա տեղափոխվել է Ֆրանսիա: 1834 թվականին (Ժոզեֆն այդ ժամանակ 34 տարեկան էր) նա աշխատանքի է ընդունվում Jacquesson ընկերությունում, որը շամպայնի ամենահին արտադրողն էր: Նրա առաջին պաշտոնը եղել է հաշվապահ:
Շատ արագ Ժոզեֆը մտերմացել է ընկերության ղեկավար Ադոլֆ Ժաքսոնի հետ և սկսել նրանից սովորել գինեգործության գաղտնիքները: Ութ տարի շարունակ Կրուգը ուսումնասիրել է այդ արհեստի բոլոր բարդությունները, սկսած խաղող աճեցնելուց մինչև պատրաստի արտադրանքը: 1841 թվականին Կրուգը և Ժաքսոն ընտանիքները բարեկամացել են. Ժոզեֆն ամուսնացել է Ադոլֆ Ժաքսոնի կնոջ քրոջ հետ: 2 տարի անց, գտնելով անհրաժեշտ գումարը, Կրուգը հիմնել է իր սեփական Krug & Cie ընկերությունը Ռեյմս քաղաքում: Ռեյմսը շամպայն-գինեգործության կենտրոնն է: Սակայն երկու տարի շարունակ Կրուգը և նրա գործընկերը զբաղվել են բացառապես գինու առևտրով: Այդ ընթացքում Ժոզեֆը վերջնական պատկերացում է կազմել այն մասին, թե ինչպիսին պետք է լինի շամպայնը:
Նրա սկզբունքներից մեկն այն է եղել, որ պետք չէ մի քանի տարի սպասել ցանկալի խաղողի բերքի: Էքստրա դասի շամպայն կարելի է պատրաստել ամեն տարի, պայմանով, որ ձեզ հաջողվի գտնել Շամպայնում ծնված տարբեր գինիների կատարյալ համադրությունը: Յոզեֆը գործնականում ապացուցել է իր գաղափարի կենսունակությունը, մի քանի տարի շարունակ, օրեցօր, համտեսելով բոլոր տեսակի գինիները  կատարյալ ծաղկեփունջ ստեղծելու համար: Կռուգ ընտանիքի հաջորդ սերունդները, որոնք ևս առանձնացել են կատարելագործման իրենց ունակություններով, Krug ապրանքանիշը հասցրել են գինեգործության գագաթնակետին ստեղծելով ամենակատարյալ փրփրուն գինիները, որոնք ունեն իրենց երկրպագուները և ընդունված են ամենանուրբ գիտակների կողմից բառացիորեն ամբողջ աշխարհում:
 Нет описания.


Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular