ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դեռ որքան Երևանը կմնա մառախլապատ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Արարատյան դաշտավայրում, մասնավորապես, Երևանի ցածրադիր շրջաններում ընդհուպ մինչև մարտի 7–ը գիշերը և առավոտյան ժամերին մառախուղ կպահպանվի, հայտնում է Հայհիդրոմետկենտրոնը։

Ընդհանուր առմամբ, հանրապետությունում մարտի 3–ին սպասվում է ամպամածություն, մարտի 4–ին և 5–ի գիշերը երկրի մարզերի մեծ մասում և մայրաքաղաքում կանխատեսվում են տեղումներ, մարտի 6-7–ին` չոր եղանակ։ 

Քամին կլինի հարավ–արևմտյան` 3-8 մետր վայրկան արագությամբ։
Օդի ջերմաստիճանը, բացառությամբ Արարատյան դաշտի, մարտի 3–ի ցերեկը կբարձրանա 4-5 աստիճանով, իսկ գիշերը կնվազի 2-3 աստիճանով։

Երևանում առաջիկա հինգ օրերին օդը կտաքանա մինչև 1-3 աստիճան տաքություն, գիշերը սպասվում է 4-6 աստիճան ցուրտ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular