ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարչապետը կկարողանա՞ զսպել ախորժակը. Իրատես

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Քաղաքականության մեջ պա­տահական ոչինչ տեղի չի ունենում, հատկապես այնպիսի ընտրությունների ֆոնին, որոնք լուծում են նոր իշխանության ձևավորման հարց։

Սերժ Սարգսյանի միջագգային օրակարգը հավասարապես կարևոր է թե՜ արտաքին քաղաքականության, թե նոր իշխանության կոնֆիգուրացիայի ձեւավորման համատեքստում: Անցած օրերին Սարգսյանւ Բրյուսելում էր եւ նշանակալից հանդիպումներ ունեցավ ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի ղեկավարության հետ՝ կարծես թե քանդելով անվտանգության այն պատը, որ Հայաստանի եւ արեւմտյան կառույցների միջեւ ձեւավորվել էր 2013-ին:

Բրյուսելում հայտարարվեց, որ Հայաստանն ու Եվրամիությունը համաձայնության են եկել նոր քաղաքա­կան համաձայնագրի շուրջ։ Սա, ըստ էության, Հայաստանի իշխանության հռչակած «և, և»–ի քաղաքականության լեգիտիմացումն է, որը կարող է ներքաղաքական հարթության մեջ ամրացնել գործող նախագահի դիրքերը։ Կասկածից վեր է, որ այս անգամ Մոսկվան չի խոչըն­դոտելու ՀՀ-ԵՄ շրջանակային հա­մաձայնագրի ստորագրմանը։

ովքեր վարձում են ներիշխանական ստատուս քվո փոխել՝ վարչապետ Կարեն Կարապետյանի միջոցով։ Պատահական չէ, որ հարցագրույց տվեց մյուս Կարեն Կարապետյանը՝ ռուսաստանաբնակ միլիարդատեր Աամվել Կարապետյանի եղբայրը, ու քննադատեց ռեյտինգային քվեար– կությունը, հայտւսրարելով–, թե ՀՀԿ անդամակցությունը բացասաբար է ազդում իր վարկանիշի վրա։

Այս ամսվա առաջին կեսին Սերժ Սարգսյանը հյուրընկալվելու է նաև Փարիզում ու Մոսկվայում՝ արժանանալով նախագահներ Օլանդի ու Պուտինի ընդունելությանը։ Այնպի­սի տպավորություն է, որ գործող նախագահը մեկ տարի հետո ոչ թե իշխանություն է հանձնելու, այլ նախապատրաստում է նոր կառավարման մեկնարկ։

Այս փաստը չէին կարող չնկատել իշխանության այն գործիչները, Սերժ Սարգսյանը, ըստ ամենայնի, որոշեց պահպանել ներիշխանա­կան բալանսը, նաև իշխանության միասնականության պատրանքը, և էդուարդ Շարմազանովի շուրթերով հայտարարվեց, թե հանրապետականի քարոզարշավում գլխավոր դերակատարություն կունենա ոչ թե նախագահ Սերժ Սարգսյանը, այլ վարչապետ Կարեն Կարապետյանը։

Իհարկե, ՀՀԿ խոսնակի հայտարարությունը երկակի է, որովհետև Կարեն Կարապետյանի գլխավոր դերակատարությունն ընդգծվում է ոչ թե ապագա իշխանության լիդերի, այլ սոսկ 2017-ի վարչապետացուի համատեքստում։ Այսինքն, դարձյալ բաց է մնում 2018-ի թեման։

Մյուս կողմից, ներիշխանական բախումներն իրենց արտահայտությունը գտնում են այլ հարթակներում։

Դարձյալ աճում է շաքարավազի գինը, և փորձագետները կարծում են, թե այդ ոլորտի մենաշնորհատեր Սամվել Ալեքսանյանը հերթական անգամ «ձեռնոց է նետում» վարչա­պետին։ Ի դեպ, Կարեն Կարապետյանի արձագանքը չի ուշացել. նա երեկ խորհրդարանում հայտարարել է, թե Հայաստանի իշխանությունները կարող են չափավորել գերիշխող բիզնեսի ախորժակը։

Այսպիսով, իշխանության հարցը սրվում է, և խորհրդարանական ընտրություններով ընդամենը տրվում է դրա մեկնարկը։

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular