Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մի տարակուսեք, եթե կաշառք են տալիս` վերցրեք, բայց գնացեք քվեարկեք ըստ ձեր ցանկության. նորմալ երևույթ է». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը

– Պարոն Ադիբեկյան, ձեր հետազոտություններն ի՞նչ են ցույց տալիս. ժողովուրդը գիտակցո՞ւմ է, թե ինչ ընտրությունների է մասնակցելու: Որ սա այլևս խորհրդարանի նախկին ընտրությունները չեն, որ ունեն համապետական առաջնային նշանակություն:

– Ընտրությունների ժամկետի մասին, այսինքն` որ այն տեղի է ունենալու ապրիլի 2–ին, տեղյակ է ակտիվ ընտրողների 80%–ը: Նրանցից 12%–ը գիտեն ընտրության կարգի մասին: Տեղյակ են, որ պետք է ընտրեն երկու ընտրակարգով` ընտրեն կուսակցություններին և ռեյտինգային ցուցակով առաջադրված առանձին պատգամավորների: 63%–ը գիտի, որ փոխվում է երկրի իշխանության ձևը. երկիրն անցնում է կառավարման խորհրդարանական համակարգի:
Ընդհանուր առմամբ 44%–ը կամ մոտավորապես կարող ենք ասել ընտրողների կեսը գիտի, թե այս Ազգային Ժողովի ընտրություններն ինչպիսի փոխոխություններ են բերելու երկրում: Մնացած կեսը չգիտի կամ եթե գիտի, ապա` շատ աղոտ: Հուսանք, որ կտեղեկացվեն քարոզարշավի ժամանակ: Կամ էլ այդ մասին կիմանան արդեն տեղամասում, երբ կգնան ընտրելու:

– Այս ընտրություններում ի՞նչը, ինչպիսի՞ ռեսուրս առավել դեր կխաղա:

– «Նախապատվությունն ո՞ւմ կտաք», հարցին տվել են այսպիսի պատասխաններ: Առաջին տեղը զբաղեցնում է պատգամավորի կրթությունը, երկրորդը նրա հեղինակավոր լինելը, երրորդը` նա լինի հասուն տարիքի, ապա` ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ: Իշխանականին այնքան չեն սիրում: Կարևորվում է նաև տեղացի լինելը: Եվ լինի արական սեռի ներկայացուցիչ:
Իսկ ձայն տալու առումով պատկերն այսպիսին է` 1–1,3%–ը կվաճառի իր ձայնը: Մի 10%–ն էլ կընտրի իրենց սոցիալական հարցերը լուծելու դիմաց: Սա, ինչպես տեսնում ենք, անում է առավելագույնը 12%: Իսկ քվեարկողների մնացած 88%–ը քվեարկելու է ըստ իր քաղաքական նախապատվության:

– Լա՛վ է, վատ չէ:

– Այո, իհարկե: Հասունանում ենք: Ընտրությունից ընտրություն հասունանում ենք:

– Իսկ նույն առումով ինչպե՞ս էր պատկերը նախորդ ընտրությունների ժամանակ:

– Մոտավորապես նույնն էր: Պարզապես այն ժամանակ աղքատների թվաքանակը մեծ էր: Հիմա մի քիչ կրճատվել է գոնե իրեն աղքատ համարողների թիվը: Դրա համար էլ կաշառքն այդքան մեծ դեր չի խաղում:
Ուղղակի այն ժամանակ քաղաքականությամբ չէին հետաքրքրվում 18%–ը: Իսկ հիմա այս թիվը 36–ն է: Սակայն ընտրարշավը առջևում է, ու դեռ մարդկանց կակտիվացնեն:

– Իսկ փորձե՞լ եք պարզել` շա՞տ են նրանք, որ պատրաստ են վերցնել ընտրակաշառքը, բայց քվեարկել ըստ իրենց նախասիրության:

– Մի բավականին լուրջ դեմք, որը զբաղվում է հենց այդ գործով, ինձ ասաց` մի ընտրատեղամասում 10 հազար մարդու վճարել ենք, բայց թերթիկները հանելուց հետո տեսանք, որ ընդամենը 1000–ն են մեր օգտին քվեարկել: Այսինքն` միայն տաս տոկոսն է իր խոստումը կատարել: Սա եղել է նախորդ ընտրությունների ժամանակ: Եվ այս մարդն ասում էր` եթե տասից մեկը գոնե մեր օգտին ձայն է տալիս, մենք գոհ ենք լինում: 
Դրա համար եմ ես ասում` եթե կաշառք են տալիս` վերցրեք, բայց գնացեք քվեարկեք ըստ ձեր ցանկության: Եվ մի տարակուսեք. նորմալ երևույթ է:

– Ըստ ձեզ, ինչպե՞ս կբաշխվեն ձայները:

– Դեռ շուտ է դրա մասին խոսելը: Ընդամենն ասեմ, որ քվեարկությանը մասնակցողների 43 տոկոսը գիտի, թե ում է ձայն տալու: Իսկ եթե հայտնի լիներ գոնե 60–65 տոկոսի որոշումը, արդեն կարող էինք որոշակի ճշտությամբ ասել, թե ձայներն ինչպես կբաշխվեն:

– Հաջորդ ուսումնասիրությունները ե՞րբ եք պատրաստվում կատարել:

– Ամսի 9–ին, 10–ին, 11–ին կմտնենք դաշտ: Իսկ 12–ին, 13–ին կունենանք տվյալները:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Փաշինյանը Ալիևի դեսպանի կարգավիճակով սպառնում է հայ ժողովրդին, եթե չանենք կլինի պատերազմ. Սուրենյանց Սամվել Վարդանյանը հստակ ցույց է տվել վայրը, որտեղ խոշտանգման է ենթարկվել․ փակ տարածք է Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակիցը Դիվանագիտական դաշտում սխալ թույլ տալը կարող է լինել ճակատագրական, մանավանդ Հայաստանի համար. Արշակ Կարապետյան Բաքվում տղան խանդի պատճառով սպանել է սիրելիին. մանրամասներ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել Նուբարաշենում դի է հայտնաբերվել․ ի՞նչ է հայտնիԻրավական առումով հակասություն կա նոյեմբերի 9-ի և այս փաստաթղթերի միջևԷդվարդ Ղազարյանի «Ճանապարհ դեպի Լաչին» ֆիլմն արժանացել է «Սուրբ Աննա» փառատոնի ժյուրիի դիպլոմի Վարչախումբը մոռացել է հայ ռազմագերիներինՄարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր Էդ սահմանն արյունովա գծած․ Կիրանցի բնակիչԿարճատև անձրև և ամպրոպ․ ինչ եղանակ կլինի Ռուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն (տեսանյութ) Էս կախիչից էրեխեքը վերարկուները կախեցին, արագ պատը մաշելու ա. Փաշինյանը` նորակառույց դպրոցում Այս պահին չափագրումներ են իրականացնում, որպեսզի քանդեն Կիրանց գյուղի տները․ Գառնիկ ԴանիելյանՓաշինյանը խոստովանում է իր ձախողումը Մեծաքանակ զենք-զինամթերք է հանձնվել (տեսանյութ)56-ամյա Արթուր Մակաչյանի դին եղել է հոշոտվածԴրամահավաք՝ Արցախի մշակույթի պահպանման համար ՀՀ «ժողովրդավարությունն» Արևմուտքի և Թուրքիայի սիրախաղում Ինչպես խաբել տավուշցիներին. համառոտ ձեռնարկ՝ Նիկոլ ՓաշինյանիցՈՒՂԻՂ․ Գերլարված իրավիճակ Տավուշում․ Ոսկեպարի, Բաղանիսի և Կիրանցի բնակիչների բողոքը 44 օրյա պատերազմի մասնակցի 11-ամյա քույրը օգնության կարիք ունի․ արյուն է պետքԳյուղերը կկանգնեն, խնդիրը կլուծվի․ Սուրեն Պետրոսյան Անվտանգային երաշխիք չկա․ կա՛մ եկեղեցին են քանդելու, կա՛մ տունը Այսօր ջուր չի լինելուԼեռնային Ղարաբաղ. Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանը մեղադրում է Ադրբեջանին «էթնիկ զտումների» մեջ Ադրբեջանին է հանձնվելու սահմանագոտում իշխող բարձունքները․ Ոսկան Սարգսյան«Էս երկրում կամ մենք պիտի ապրենք, կամ իրենք»․ Բագրատ Սրբազան Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային. Ադրբեջանը ոտնձգություն է կատարում Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ. «Փաստ»Սարատովում կայացել է «Նազանի» հայկական պարի համույթի հաշվետու համերգը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրաԻնչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. «Փաստ»Ուղիղ․ Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում Տղան վիճել է հոր հետ՝ ապա դանակահարել և սպանել Առողջապահության նախարարին ենթակա հիմնարկը նրան է դատի տվել․ «Հրապարակ» «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը ճիշտ ժամանակին և տեղում կիրառելու խնդիր կա. Տիգրան ԱբրահամյանՔՊ` քայքայելու, քանդելու պայմանագիր. ՊՆ շենքն էլ քանդեցին․ «Հրապարակ» «Փաշինյանը բացառել է Ռուսաստանի Դաշնությանը Բաքվի հետ բանակցություններից. ի՞նչ է դա նշանակում կողմերի համար» ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր Ռուբլին կտրուկ աճ է գրանցելԱշխատանքային փորձի շեմը կնվազեցվի. կադաստրի կոմիտեն օրենսդրական փոփոխություններ է առաջարկում. «Փաստ»2007թ. Մայրաքաղաքի կենտրոնում հանդիսավորությամբ բացվել է Կարեն Դեմիրճյանի թանգարանը. պատմության այս օրը (20 ապրիլ)Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան ՍարգսյանԻշխանությունը միայն միությունների շենքերով չի բավարարվի․ «Հրապարակ» Ադրբեջանը շարունակում է իր հանցագործությունները. «Փաստ»Տավուշից պաշտոնապես սկսվեց սահմանազատումը, հրապարակվել է քարտեզ Սինդրիկ հավաքելու գնացած տղամարդը կորել էր․ ապա հայտնաբերվել
Ամենադիտված