Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … բլուզ

ՖՈՏՈ

Բլուզը ( ֆր. Blouson՝ կուրտկա) բարակ կտորից կանացի թեթև հագուստ է՝ կարճ, գոտկատեղին հասնող վերնաշապիկի տեսքով։ Այն ունենում է թևքեր, օձիք և թեզանիք։ Կարելի է ասել, որ բլուզը ընդարձակ վերնաշապիկ է, որը կրում են առանց գոտու։
Բլուզի ծագումը գալիս է Հին Հունաստանից։ Այդ կանացի զգեստապահարանի նորաձև, ժամանակակից դետալների նախահայրը եղել է հին հունական խիտոնը: Այն կրում էին և՛ տղամարդիկ, և՛ կանայք: Ի տարբերություն վերնաշապիկի, այդ զգեստը ծառայում էր որպես վերնազգեստի գործնական տարր, որը կրում էին մերկ մարմնի վրա: Նշենք, որ որոշ գիտական ​​ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ բլուզի նման հագուստ կարող էին կրել դեռ մեր թվարկությունից առաջ Հյուսիսային Գերմանիայում ապրած մարդիկ։ Այնտեղ հագուստի այդ տարրը օգտագործվում էր որպես ներքնազգեստ, այն կրում էին վերնազգեստի տակ։ Ժամանակի ընթացքում Հին հռոմեացիները հույներից վերցրել են խիտոն զգեստը և այն կատարելագործելով դարձրել տունիկա վերնահագուստ: Առաջին տունիկաները բաղկացած են եղել երկու մասից և չեն ունեցել թևեր, սակայն հետագայում հռոմեացիները սկսել են կարել նաև թևերով հանդերձանք։ Նրանց թվում էր, թե այդ տեսքով զգեստն ավելի հարմարավետ և գործնական կլինի։
Բայց այդ ամենը դեռևս բլուզ չի եղել։ Առաջին կանացի բլուզը ստեղծվել է 19-րդ դարի վերջին փարիզցի գյուտարար և նորարար Պոլ Պուարեի կողմից, ում մոտ միտք է առաջացել շրջազգեստը բաժանել բլուզի և կիսաշրջազգեստի՝ յուբկայի։ Սկզբում կանայք սառնությամբ են արձագանքել այդ նորաձևությանը, բայց հետո տարիների ընթացքում գնահատել են այդ նորաձև զգեստի գործնականությունն ու հարմարավետությունը:
Ներկայումս բլուզը ժամանակակից կնոջ զգեստապահարանի անփոխարինելի տարրն է հանդիսանում։ Ժամանակակից աշխարհում, հավանաբար, անհնար է գտնել մի կնոջ, ով իր զգեստապահարանում բլուզ չունենա։ Հագուստի այդ տարրը այնքան է սիրվել մերօրյա նորաձևության սիրահարների կողմից, որ այն խթան է դարձել բլուզների բիզնեսում նորաձևության դիզայներների կողմից նոր ոճերի և գործվածքների նոր համադրություններ ստեղծելու համար: Դիտելով նորաձևության աշխարհը վստահաբար կարելի է ասել, որ բլուզն առկա է հայտնի կուտյուրիների հավաքածուների մեծ մասում։
Բլուզի դասական տարբերակը սև կամ սպիտակ բլուզն է։ Այդ գունային տարբերակը հարմար է կնոջ բիզնես կերպար ստեղծելու համար։ Առաջինը, ով դա նկատել է եղել է Կոկո Շանելը: Հագուստի նկատմամբ նրա պրոֆեսիոնալ հայացքը հաստատել է, որ ընտրելով գործնական հագուստի ճիշտ տարբերակ կինը իր գործընկերներին կամ աշխատակիցներին ոչ միայն վստահություն և հաջողություն է ներշնչում, այլ նաև համակրանք: Հայտնի մոդելավորողի մեկ այլ նորարար գաղափարն է եղել վարդակապով՝ բանտիկով շիֆոնե բլուզը: Վարդակապը իջեցնում է բլուզի գործնական կերպարը այն դարձնելով կանացի և նուրբ։ Եվ կապ չունի, թե որտեղ կլինի վարդակապը՝ օձիքի, թևքի, թե գոտկատեղի վրա: Բլուզի այդ տարբերակը կարելի է համադրել մատիտ-կիսաշրջազգեստի կամ դասական կտրվածքով տաբատի հետ։
Հենց Կոկո Շանելն է նկատել, որ փխրուն կանացիությունը համադրելով տղամարդկային դաժան նոտաների հետ ստացվում է մի գլուխգործոց, որը պահանջված կլինի ոչ միայն ներկայում, այլ նաև ապագայում։ Հենց այդպիսի բլուզ է Կոկոյի ոճի նավաստիական բլուզը, որը տալիս է ծովափային տեսք, այն կրում են ծալքավոր տաբատի կամ բերմուդյան շորտերի հետ։
Բոհո ոճի բլուզը ազատ կամ ասիմետրիկ կտրվածքով բլուզ է, այն պարունակում է գնչուական և էթնիկ ոճի տարրեր։ Նման բլուզը հարմար է շարժման ազատության և հնության տարր սիրող կանանց համար։ Նման բլուզը կարող է կրել անկաշկանդ ու ինքնավստահ տիկինը։ Բոհո ոճի բլուզը հիանալի համադրվում է հասարակ լեգինսների կամ ուղիղ կտրվածքով կիսաշրջազգեստների հետ։ Կարևոր է նաև, որ բոհո բլուզները հարմար են բոլոր կանանց՝ անկախ նրանց կազմվածքից և տարիքից։
Եվ անկախ նրանից, թե ինչպես է փոխվում նորաձևությունը, կանացի բլուզը եղել է, կա և կլինի ամենաբազմակողմանի հագուստը կանացի զգեստապահարանում։ Ընտրելով նրա համար ճիշտ աքսեսուար, նա կարող է ծառայել որպես հագուստ և՛ բիզնեսի, և՛ տոնակատարության համար:
 Нет описания.
Կ. Խաչիկյան

«Ակնկալում ենք գնահատական քաղաքական տեռորին»․ Հայտարարություն է փոխանցվել Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարինԿիրանց տանող ճանապարհը բացվել էՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման քայլերըՄամուլը ՀՀ-ում մնացել է իշխանությանը հակակշռող, իշխանության գործողությունները վերահսկող միակ ենթահամակարգը․ ՀԺՄՕկուպացված Քարվաճառում ադրբեջանցի զինծառայողների մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել․ կան զոհ և վիրավորներՀայաստանի և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն առնչվող հարցերԿիրանցի բնակիչն իր գյուղ հասնելու համար ստիպված է ոստիկանական երեք անցակետ հաղթահարել (Տեսանյութ)Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վրա կարված գործն արդեն դատարան է ուղարկվել, շոուն իշխանությունը կշարունակի այնտեղ․ ԱբրահամյանԿիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք՝ 1 պայթյուն․ ՀՀ ՊՆԲավականին մեծ գումարներ ծախսելով՝ մենք չստացանք բարեփոխված ոստիկանություն. ՄելքոնյանՀայաստանի վերացումը իր համար շահավետ է, քանի որ այդ դեպքում իրեն ոչ մեկ չի դատի․ քաղաքագետի գնահատականը՝ երկրի ներկա իրավիճակի վերաբերյալՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել. ԶախարովաԻրանն ու Ադրբեջանը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերՆեթանյահուն խիղճ չունի. ԷրդողանՄարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասինՌոյսը մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա Դորտմունդի Բորուսիայից. պաշտոնականԵրևանի Աճառյան փողոցում գործող հյուրանոցի մոտ 35-ամյա տղամարդու առերևույթ սպանության դեպքով քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբՉփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Հայրը փորձել է հանել 17-ամյա որդու աչքըՄոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել․ ՎարդապետյանՔիքբռնցքամարտիկ Էդուարդ Մարգարյանը՝ Ռուսաստանի գավաթի կրկնակի հաղթող Իմ նշանդրեքն է․ Ռաֆայել ԵրանոսյանՀիմա․ Կիրանցը՝ շրջափակման մեջՃՏՊ Երևան-Իջևան ճանապարհին․ վիրավորներ կանՇոյգուն հանդես է եկել հայտարարությամբՓաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆՆիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության կենթարկե՞ն․ գործն ուղղարկվել է ԱԱԾԿարճ ժամանակ անց այսպիսի իրականություն կունենանքՀրթիռակոծվել է Թել Ավիվը Հայաստանը պետք է պատասխան տա․ Զախարովայի կոշտ հայտարարությունըԿիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Քարվաճառում ադրբեջանցի զինվորականներ են վիրավորվել2 օր գազ չի լինելու հետևյալ հասցեներում Մոսկվայում տեղի կունենա «Ազնավուր-100» խորագրով համերգ Վարչախումբը սադրում է ՌուսաստանինՂրիմի հայերն այցելել են Անապայի և Նովոռոսիյսկի հայկական եկեղեցիներ Երբ կլինի մայիս ամսվա կենսաթոշակի վճարումը Առեղծվածային դեպք Երևանում․ 17-ամյա տղայի դի է հայտնաբերվել«Ոչ մի շանս չենք թողնում հակառակորդին»Կարծում եմ՝ ես դեռ լավագույնն եմ․ Իբրահիմովիչ Խոշոր վթար՝ Վայոց ձորում. «UAZ» բեռնատարը հայտնվել է ձորում, վիրավոր կա Նոր մանրամասներ 13-ամյա Լիլիայի մահվան դեպքից«Զսպե՛ք ձեզ»․ ԱԺ-ում կրքերը բորբոքվեցինԲացառիկ կադրեր՝ Բերքաբերի ջրամբարից (տեսանյութ)«Հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում. ինչպե՞ս զարգացնել տարածաշրջանային ֆուտբոլը առանց ՖԻՖԱ-ի»Դավիթն այդպես էլ 18 տարեկան չդարձավՆախաքննության ընթացքում մեր մասնակցությամբ որևէ քննչական գործողություն չի իրականացվել․ պաշտպանԱրտակարգ․ «Mercedes» է պայթել․ վիրավորներ կանԼոս Անջելեսը՝ հանուն ՏավուշիՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ»
Ամենադիտված