ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում ռուսական ռազմաբազայում «տագնապ» է հայտարարվել զորավարժությունների շրջանակում

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Հայաստանում Հարավային ռազմական օկրուգի ռազմաբազայի ստորաբաժանումների համար պլանային մարտական ստուգման շրջանակում  «տագնապ» ազդանշան է բարձրացվել, և նրանք շարժվել են «Կամխուդ» և «Ալագյազ» զորավարժարանների ուղղությամբ:

Այս մասին հաղորդում է RIA Novosti գործակալությունը՝ վկայակոչելով Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն՝ մոտոհրաձգային, տանկային, հետախուզական, հրետանային և զենիթային ստորաբաժանումները մարտավարական բարդ իրադրությունում վարժանքներ են կատարում ավիացիայի հարվածներին հակահարված տալու, թունավոր նյութերով վարակված, ձյունածածկ,  դժվարանցանելի տարածքների և պայմանական դիվերսիոն-հետախուզական խմբերի գործողությունների գոտիները հաղթահարելու համար:

Ստորաբաժանումները կփակեն օդային տարածքը Բուկ Մ1-2, Ս-300Վ համալիրների, «Էրեբունի» ռուսական ավիացիոն ռազմաբազայի ՄիԳ-29 կործանիչների և Մի-8ՄՏ, Մի-24Պ ուղղաթիռների օգտագործմամբ:   Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular