ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 11 հունիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- ԱՄՆ-ի Հավայան կղզիներ՝ Կամեխամեխի (կղզիների առաջին թագավոր) տոն, Դանիա՝
Թագաժառանգ Հենրիի ծննդյան օր:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1774-վախճանվել է հասարակական գործիչ Խաչատուր Լազարյանը:
1908-ծնվել է ծագումով հայ գերմանացի խմբավար Ռոլֆ Յակոբը:
1913-ծնվել է խորհրդահայ ճարտարապետ Արմենակ Սարգսյանցը:
1943-ծնվել է ֆրանսահայ հայագետ, հնէաբան Ալեքսանդր Վարդապետյանը:
1964-ծնվել է քանդակագործ Ալեքսանդր Բաբայանը (Բաբունց):
1998-վախճանվել է գրող, բանաստեղծ Գևորգ Էմինը:
1999-Հայաստանի վարչապետ է դարձել Վազգեն Սարգսյանը։
2001-Լոնդոնում կայացել է Սուրբ Եղիշե եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը:
2003-ՀՀԿ-ն, «Օրինաց երկիր»-ը և ՀՅԴ-ն նախագահ Քոչարյանի նստավայրում ստորագրել են
քաղաքական կոալիցիայի հուշագիր:
2004- «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել «Հանրապետություն»
կուսակցության ղեկավար անդամ, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:
2008-Հայաստանի խորհրդարանը Կենտրոնական բանկի նախագահ է ընտրել Արթուր Ջավադյանին, որի
թեկնածությունն առաջադրել էր Հայաստանի նախագահը:
2009-տեղի է ունեցել նորանկախ Հայաստանի պատմության մեջ մայրաքաղաքի առաջին ընտրված
քաղաքապետի՝ Գագիկ Բեգլարյանի երդման հանդիսավոր արարողությունը:
2012-Փաստաբանները իրականացրել են մեկօրյա գործադուլ ի բողոք Վճռաբեկ դատարանի
գործունեության դեմ: 
2018- Հայաստանի Հանրապետության վարորդական իրավունքով Ռուսաստանի Դաշնությունում
աշխատելն արգելվել է:
2019-Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Վիտալի Բալասանյանն ազատվել է Արցախի
Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից:
2021- Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության
քարոզարշավի ժամանակ Փաշինյանի մեքենայից իջնելու ժամանակ հնչել է «Ծա՛փ տվեք, արա՛»
հրահանգը:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
1125-խաչակիրները պարտության են մատնել սելջուկներին Ազազեի ճակատամարտում:
1496– Քրիստափոր Կոլոմբոսը ավարտել է իր երկրորդ շուրջերկրյա ճանապարհորդությունը:
Իսպանիայում նա հայտարարել է, որ գտել է Ասիական մայրցամաքը, բայց իրականում Կոլումբոսը հասել
էր Կուբա կղզի:
1580– իսպանացի կոնկիստադորները հիմնել են Բուենոս Այրեսը:
1742- Բենջամին Ֆրանկլինը հայտնագործել է տնտեսող վառարանը:
1770– ծովագնաց Ջեյմս Կուկը հայտնագործել է կորալյան Մեծ Արգելախութը:
1864– ծնվել է գերմանացի նշանավոր երգահան և դիրիժոր Ռիխարդ Շտրաուսը:
1898-Չինաստանում հայտարարվել է «100 օրյա բարեփոխման» սկիզբը:

1910– ծնվել է ֆրանսիացի հանրահայտ օվկիանոսագետ և ճանապարհորդ Ժակ Իվ Կուստոն՝ ակվալանգի
հայտնագործողը:
1930-ամերիկացի կենսաբան Ուիլյամ Բիբը և ինժիներ Օտիս Բարտոնը իրենց ստեղծած բատիսկաֆով
խորացել են օվկիանոսում ջրի մեջ 400 մետր:
1940-Նոր Զելանդիան, Ավստրալիան և Հարավաֆրիկյան միությունը պատերազմ են հայտարարել
Իտալիային:
1963– Սայգոնում ինքնահրկիզվել է բուդդիստ կրոնավոր Տհիտ Կուանգ Դիկը:
1965– Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը «Բիթլզ» խմբի անդամներին պարգևատրել է
Բրիտանական կայսրության շքանշանով:
1973-Լիբիայում ազգայնացվել են ամերիկյան նավթային ընկերությունները:
1975-արտահանվել է առաջին նավթը Հյուսիսային ծովում:
1992-Ռուսաստանում ընդունվել է վաուչերային սեփականաշնորհման ծրագիրը:
1996-Մոսկվայի մետրոպոլիտենի «Տուլա» կայարանի գնացքում իրականացվել է ահաբեկչական
պայթյուն:
2010-Կիրգիզիայի Օշի նահանգում տեղի ունեցած գիշերային անկարգությունների արդյունքում զոհվել են
26 և վիրավորվել մոտավորապես 150 քաղաքացի:

Կ.Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular