ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խոհանոցի հատակին եւ բազմոցին 50-ամյա եւ 65-ամյա բնակիչների դիեր են հայտնաբերվել

ԻՐԱՎՈՒՆՔ

Հայաստանի ԱԻՆ-ում, մարտի 1-ին, ժամը 23:33-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Նուռնուս համայնքի Շինարարների փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են տան դուռը. ներսում՝ խոհանոցի հատակին, հայտնաբերվել է 50-ամյա Ա. Ղ.-ի դին:

Փրկարարները դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

***

Մարտի 1-ին, ժամը 20:39-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լիսինյան փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և խոհանոցի բազմոցին հայտնաբերել մոտ 65 տարեկան տղամարդու դի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular