ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի զինուժը կիրառել է «TR-107» տիպի հրթիռահրետանային կայանքներ, ականանետեր ու նռնականետեր. Արցախի ՊԲ (ֆոտո)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Մարտի 1-ին եւ լույս 2-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը ականանետերից, նռնականետերից ու տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 100 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1200 կրակոց:

Արցախի ՊԲ-ից  հայտնում են, որ շփման գծի հարավարեւելյան, արեւելյան եւ հյուսիսարեւելյան ուղղություններում ադրբեջանական զինուժը «TR-107» տիպի հրթիռահրետանային կայանքներից, 60 եւ 82 միլիմետրանոց ականանետերից, ձեռքի  հակատանկային, հակատանկային հաստոցավոր, հաստոցավոր ավտոմատ ու ենթափողային նռնականետերից ընդհանուր առմամբ արձակելով 51 արկ:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել  մարտական հերթապահություն՝ անհրաժեշտության դեպքում դիմելով նաեւ պատասխան գործողությունների:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular