ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … օղի Անգոստուրա

ՖՈՏՈ

Վենեսուելական հայտնի Անգոստուրա թրմած օղին շատ է հայտնի բարձրորակ ալկոհոլային խմիչքների գիտակների շրջանում։ Անգոստուրան պատկանում է բիտտերների խմբին։ Այդ խտացված թուրմը օգտագործվում է որպես դեղամիջոց, ինչպես նաև օգտագործվում է կոկտեյլների պատրաստման համար։ Թուրմը պարունակում է այնպիսի էքստրակտներ, ինչպիսիք են կոճապղպեղը, մշկընկույզը, հիլը, գալգանտան, նարնջի կեղևը, որոշ ծառերի ծաղիկներ և այլն: Հենց այդ բաղադրիչներն են ստեղծում այդ խմիչքի յուրահատուկ համը։

Այն չէ, որ Անգոստուրա օղի կարելի է գտնել ցանկացած խանութում, սակայն այն  կարելի է պատվիրել առցանց հարթակներում: Չնայած իր բարձր արժեքին, այն ունի գերազանց որակ և գնահատվում է սպառողների կողմից իր բուժիչ հատկությունների և հատուկ բույրի համար:

Amargo de Angostura-ի պատմությունը սկսվել է 1824 թվականին, երբ ռազմական վիրաբույժ Յոհան Զիգերտը մշակել է այդ հայտնի թուրմի բաղադրատոմսը։ Ստեղծողը ծագումով Գերմանիայից էր  և մասնակցել էր Վաթերլոյի ճակատամարտին։ 1820 թվականին գերմանացին թողել է իր հայրենիքը աշխարհը տեսնելու համար: Բժիշկը հայտնվել է Վենեսուելայում, և իսպանացիների դեմ կռվող Բոլիվարը Յոհանին նշանակել է Անգոստուրա քաղաքի ռազմական վիրաբույժ։ Զիգերտը շատ խելացի մարդ էր, նա փորձում էր կատարելագործել բժշկությունը։ Վիրաբույժը հաճախ էր տեսնում վիրավոր զինվորների տառապանքը և ցանկանում էր օգնել նրանց նվազեցնել ցավը։ Եվ նա որոշեց, որ բնության շնորհների օգնությամբ կարող է լուծել այդ խնդիրը։ Զիգերտը մի քանի տարի ուսումնասիրել էր տեղական բույսերի առանձնահատկությունները։ Սպիրտային թուրմի բաղադրատոմսի ստեղծման հետ կապված շատ սխալներ և խնդիրներ եղան, սակայն նա գտավ դեղաբույսերի կատարյալ համադրություն։ Բժիշկը այն անվանեց «Amargo Aromatico»: Թուրմն առաջին անգամ օգտագործվել է հիվանդների բուժման համար։ Բայց շատ շուտով խմիչքն արդեն արտադրվել է բավականին մեծ մասշտաբով, և Անգոստուրան հասել է Եվրոպա: 1850 թվականից Զիգերտը թողել է ծառայությունը և սկսել ակտիվորեն զարգացնել իր խմիչքի արտադրությունը։

Անգոստուրան արագորեն է նվաճել աշխարհը և 1879 թվականի վերջին հայտնի դարձել Եվրոպայում և Միացյալ Նահանգներում: 19-րդ դարի երկրորդ կեսին այն նաև դարձել է կոկտեյլների հիանալի հավելում։ Այն օգտագործվում է որպես բաղադրիչ շատ երկրներում։ Իր հարուստ բույրի և հաճելի էֆեկտի շնորհիվ այդ հավելումը գնալով ավելի տարածված է դառնում աշխարհի բոլոր բարմենների շրջանում: Կատարյալ կոկտեյլը պահանջում է ընդամենը մի քանի կաթիլ բժիշկ Զիգերտի թուրմից: Իր բազմաթիվ դրական հատկությունների շնորհիվ թուրմը հայտնի է դարձել նաև որպես դեղամիջոց։ Այն ի վիճակի է նորմալացնել ստամոքսի վիճակը և կատարյալ է օրգանիզմի ջերմությունն իջեցնելու համար։

Нет описания.

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular