ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խարիզմատիկ անհատների բնորոշ գծերն ու առանձնահատկությունները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Խարիզման ըստ Վեբերի 

 //գերմանացի ականավոր սոցիոլոգ Մաքս Վեբեր//

Ըստ Վեբերի, խարիզմա պետք է անվանել անհատի արտասովոր համարվող հատկանիշը։ Խարիզմայի հիմքում ընկած է ընդամենը բնատուր շնորհի հատկանիշներով օժտվածության տպավորություն թողնելու կարողությունը։

Խարիզման ամենևին էլ բնածին միստիկական հատկություն չէ։ Դա միանգամայն վերլուծելի անհատական հատկանիշների հավաքածու է։ Եվ այսպես-կարևորագույն գործոններ՝


*Տարբերվել մյուսներից։ Խարիզմատիկության հավակնող մարդը պետք է ունենա որոշակի նշաններ կամ ստիգմատներ (դրոշմներ), որոնք առանձնանցնում են նրան շրջապատող զանգվածից։ Այդպիսի նշան կարող է լինել նույնիսկ հիվանդությունը կամ մարմնական արատը։ 

Առաջնորդը անպայման պետք է լինի նշանների կրող, որոնցով նրան միշտ կճանաչեն ու կմտապահեն։ Չերչիլի սիգարը, Ստալինի ծխամորճն այն առավել հայտնի օրինակներն են, որոնք առաջինն ես մտաբերում։ Խարիզմատիկ իմիջի ձևավորման համար կարևոր է ամեն ինչ, ընդհուպ մինչև մանրուքները՝ քայլվածքը, հագուստը, կեցվածքը։ Այդ ամենը պետք է դարձնի մարդուն ճանաչելի և մտապահվող։ 

* Նորություն։ Դա խարիզմայի անքակտելի մասն է։ Անհնար է պատկերացնել, որ արտակարգ ունակությունները դրսևորվեն բոլորի կողմից ընդունված ձևով։ Ահռելի նշանակություն ունի բուն քաղաքական գործչի նոր լինելը։ Նրա հայտնվելու հանկարծակիությունը պետք է ապշեցնի ընտրողին։

Ժողովրդավարական իշխանության պայմաններում խարիզմայի ազդեցությունը հաճախ կարճատև է և ավարտվում է ընտրվելուց շատ չանցած։ Անչափ կարևոր է չկորցնել գրավչությունը մինչ ընտրական մրցարշավի պահը։ Խելամիտ քաղաքական գործչի եւ նրա թիմի խնդիրն է՝ հաշվարկել, որ նրան որպես խարիզմատիկ անհատ ընկալելու բարձրակետը համընկնի հենց ընտրությունների սկսվելու հետ։ 

* Հորինել արարողություն։ Խարիզմատիկ պահվածքը հաճախ ենթադրում է որոշակի թատերականություն։ Դրա հետ է կապված խորհրդանիշերի, դրոշների, ամեն տեսակի արարողությունների լայն կիրառումը։ 

* Հաղթել թշնամիներին։ Առանձնակի ազդեցիկության հավակնող անհատը միշտ գտնվում է պայքարի վիճակում։ Խարիզմատիկ առաջնորդը, ըստ էության, ապրում է նրա համար, որպեսզի ցանկացած պահի կրծի նրա կոկորդը, ով ոտնձգություն կկատարի իր խմբի շահերի նկատմամբ։ 


Ըստ որում, առաջնորդ քաղաքական գործիչը խնամքով թաքցնում է սեփական հավակնությունները՝ ներկայանալով որպես «ժողովրդի ծառա», որն իր կամքին հակառակ և կարծես թե չցանկանալով իր ուսերին է վերցնում իշխանության բեռը։

Ժողովուրդների «մեծ եւ հասարակ» առաջնորդների համեստության եւ անքմահաճության մասին առասպելները նրանց կենսագրությունների անքակտելի մասն են։ 
Խարիզմայի վերոթվարկյալ բաղադրիչներն առաջին հայացքից կարող են թվալ բնավ ոչ պարտադիր։

Իսկապես, ինչո՞ւ են խարիզմատիկ անհատի գլխավոր հատկանիշները հենց դրանք։

Սակայն դրանք բոլորն էլ փոխկապակցված են և ենթարկվում են խստիվ տրամաբանության՝ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՆՎԱՃՄԱՆ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՆԸ:

Նյութի աղբյուրն` այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular