Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞վ է «կործանել Արմենիան». Կոմունիստները, ՀՀՇ-ականները, քոչարյանականները, թե սերժականները. «Առավոտ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Աշխարհում ինչ-որ մի տեղ կա Անդունդ: Դա, ինչպես հասկանում եք, ոչ աշխարհագրական, ոչ էլ ֆիզիկական հասկացություն է: Զուտ քաղաքական կատեգորիա է, որը 25 տարի կիրառում են մեր բոլոր տեսակի ընդդիմադիրները: Ավելի ճիշտ, նրանց հետաքրքրում է ոչ այնքան բուն անդունդը, որքան դրա եզրը, որտեղ, ըստ իրենց, գտնվում է մեր երկիրը: Որովհետև՝ եթե Հայաստանը գտնվեր անդունդի մեջ, դրա հատակին, ապա ո՞վ գիտի՝ այնպես կվնասվեր, որ «խադավոյը» ընդհանրապես հնարավոր չէր լինի սարքել: Իսկ «անդունդի եզրին» դեռ հույս կա, որ հետ կգնա դեպի մայրուղի, դեպի հեքիաթային և մրգաշատ այգիներ, որտեղ պտուղներն իրենք են ընկնում քո բերանը:

Քանի որ երկիրը «անդունդի եզրին» է, ապա կան հրեշտակներ և հերոսներ, որոնք թույլ չեն տա, որ երկիրը հայտնվի բուն անդունդում: Մյուս կողմից էլ՝ պետք է նկատել, որ անդունդի եզրը բավականին կայուն տեղ է, քանի որ 25 տարի նման վիճակում գտնվելով՝ երկիրը վերջին, ճակատագրական կեսքայլը չի անում:

Ամբողջ խնդիրն այն է, որ նրանք, որոնք անցյալում իշխանության ղեկին էին, համաձայն չեն, որ իրենց ժամանակ երկիրն անդունդի եզրին էր: Կումունիստներն, օրինակ, վստահ են, որ իրենց իշխանության օրոք երկիրը անդունդի եզրին չէր, բայց ՀՀՇ-ականները 1990-91 թվականներին բոլորովին այլ կարծիքի էին: Մյուս կողմից՝ այն ՀՀՇ-ականները, որոնք 1998 թվականից հետո դարձան քոչարյանականներ, վստահ են, որ հենց ՀՀՇ-ականներն են երկիրը հասցրել անդունդի եզրին: Այսինքն՝ երկիրն ինչ-որ այլ տեղ էր, իսկ ՀՀՇ-ականները վերցրին ղեկը և քշեցին ուղիղ դեպի անդունդ: Բայց իրենք՝ ՀՀՇ-ականները, համոզված են, որ բոլորովին այլ տեղ են քշել` «այդ դո՛ւք կործանել Արմենիա», այսինքն՝ հենց քոչարյանականներն են երկիրը հասցրել անդունդի եզրին:

Չերկարացնեմ՝ նորագույն պատմությունն անցել է բոլորիս աչքի առաջ: Մենք հասանք այն պահին, երբ ընդդիմադիրները, այդ թվում՝ քոչարյանականները, մեղադրում են ՀՀԿ-ին և Սերժ Սարգսյանին, որ նրանք են հասցրել Հայաստանն անդունդի եզրին: Դարձյալ՝ եթե «հասցրել են», ուրեմն մինչև 2008 թվականը երկիրն այլ տեղ էր՝ ոչ անդունդի եզրին:

Լսեք մոտակա մեկ ամսվա ընթացքում ընտրություններին մասնակցող 9 միավորներից 7-ի ելույթները և վստահ եղեք՝ դրանց բոլոր ներկայացուցիչները գրեթե պարտադիր կիրառելու են «անդունդի եզրի» կերպարը: Երևի կարծում են, որ այդ այլաբանությունն ընտրողներին դուր է գալիս:

Ովքեր մազոխիստական հաճույք են ստանում այդ «էքստրիմից» (25 տարի անդունդի եզրին ապրելու պատրանքից), նրանց դժվար թե կարողանամ համոզել: Բայց ճշմարտությունն այն է, որ Հայաստանում իրավիճակը 25 տարի է՝ ծանր է, և դա 50 տոկոսով բացատրվում է նրանով, որ մեր երկու հարևանները չեն ցանկանում, որ Հայաստան պետություն ընդհանրապես գոյություն ունենա: Այնպես որ՝ երանելի, կատարելապես անվտանգ և բարգավաճ պայմաններում մենք երբեք չենք ապրի: Մյուս 50 տոկոսի պատճառը, իհարկե, մեր բոլոր իշխանությունների ապիկարությունն ու ագահությունն է: Բայց այդ իշխանությունները՝ անկախ նրանից, թե ինչպես են ընթանում ընտրությունները, մե՛նք ենք ձևավորում: Իսկ ահա այդ վերջին պնդման հետ ոչ ոք չի ուզում համաձայնել»:

 
 
ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանցիներն արդեն երևում են (լուսանկար)Քաղաքագետը բացահայտել է, թե հանուն Արևմուտքի հետ մերձեցման Ռուսաստանի մերժումը ինչով է սպառնում Հայաստանին Հենրիխ Մխիթարյանի «Ինտերը» հաղթեց «Միլանին» և 20-րդ անգամ դարձավ Իտալիայի չեմպիոն Հա­յաս­տանն այժմ պար­զա­պես տա­րածք է զի­ջում՝ փո­խա­րե­նը ոչինչ չստա­նա­լով. «Փաստ»Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան Կիրանցի վարչական ղեկավարն ուզում է հրաժարական տալ․ հայտնի է պատճառը Հա­յաս­տա­նի ցան­կա­ցած հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյուն կվե­րա­նա­յի այս ամե­նը. «Փաստ»ՈւՂԻՂ. Տավուշի գյուղապետերը Երևանից վատ լուրով են եկել. իրավիճակի նոր լարումԱմերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ Թանկարժեք մետաղների գները նվազել են Կոչում և պաշտոն՝ 4 գյուղերը հանձնելու դիմաց «Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան1994թ. ադրբեջանական յոթ ինքնաթիռներ հարվածել են Ստեփանակերտին. պատմության այս օրը (23 ապրիլ)Տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնելԹշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»Իրավիճակը՝ ԿիրանցումԱՄՆ-ում նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել ենԲռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 23-ին Հայաստանն ունի 3 մասնակից Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»Կայծակնային աճ՝ ռուբլու շուկայումՀայաստանում կարմրուկի դեպքերի թիվն աճել է․ նոր տվյալներ Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները ապրիլի 23-ի համար «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Միայն «դրսինները». «Փաստ»Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը․ «Ժողովուրդ» Մեքենան ընկել է գետը, 14-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել էԱյսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ»Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը․ յուրիկների պակաս չի զգացվում․ «Հրապարակ» Թայվանում 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել․ «Ժողովուրդ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ»Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ» Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ» Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ» Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ» Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ»«Ինչո՞ւ եք շարունակում մնալ ՀԱՊԿ անդամ» հարցի պատասխանը ես չունեմ․ ՓաշինյանՀՀ-ն չի պատրասվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ ՓաշինյանՆիկոլ Փաշինյանը բրիտանական ԶԼՄ-ներին տրված հարցազրույցում թույլ տվեց խայտառակ և ծայրահեղ վտանգավոր դիվանագիտական սխալ․ Մեսրոպ ԱռաքելյանՎրաստանը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի՝ սահմանազատման հարցում ձեռք բերված պայմանավորվածություններըՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը ԵՄ դիտորդների հետ այցելել է Խաչիկ համայնքՏավուշցիներից առաջ Փաշինյանի մոտ էին ԱԱԾ պետը, ոստիկանապետը, պաշտպանության նախարարըՀայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասին Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել․ ՀԱՊԿ-ը հենց ինքն է արել իր հայտարարություններով ու գործողություններով և անգործությամբ․ Փաշինյանը՝ բրիտանական լրատվամիջոցներինՌուս խաղաղապահները ուղևորվել են Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար. ԱԽ քարտուղարԱվարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը
Ամենադիտված