ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՅՈՒՆԻՍԵՖ. Փախստական երեխաները ստիպված են մաքսանենգներին սեքսով վճարել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Միջերկրական ծովով Եվրոպա ձգտող փախստական եւ միգրանտ երեխաներն աննկարագրելի տառապանքներ են կրում եւ բռնության ենթարկվում: Նրանցից շատերը շահագործվում են, սեռական բռնության ենթարկվում, ապօրիաբար ձերբակալվում: Այս մասին ասված է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) նոր զեկույցում:

Այս առումով երեխաների նկատմամբ ամենամեծ թվով հանցագործությունները կատարում են Լիբիայում, որտեղից փախստականները փորձում են հասնել Իտալիա:

Հարցված փախստական եւ միգրանտ երեխաների երեք քառորդը պատմել է, որ վտանգավոր ճանապարհի ընթացքում բռնության եւ ագրեսիայի է ենթարկվել մեծահասակների կողմից: Իսկ կանանց եւ աղջիկների գրեթե կեսը նշել է սեռական բռնության ենթարկվելու մասին: Հաճախ մաքսանենգները պահանջում են Եվրոպա փոխադրելու համար սեքսով վճարել:

Անցյալ տարի Միջերկրական ծովը հատելու փորձի ժամանակ 4579 մարդ է զոհվել: Ենթադրվում է, որ զոհվածներից առնվազն 700-ը երեխաներ են: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular